fbpx

10 լավագույն յուղերը մազերի համար [բյութիբլոգ]

Այսօր մազերի խնամքի շատ միջոցներ կան, սակայն ամենահին, փորձված ու ամենագործուն միջոցները մնում են բնական ծագում ունեցող, բուսական յուղերը:

տես նաև՝ամենահայտնի beauty բլոգերներից մազերը խնամելու #10 կանոն

1. Գերչակի յուղ

օգուտը

վերացնում է մազաթափությունը, ամրացնում է արմատները, խթանում է աճը, վերացնում է թեփը և գլխամաշկի չորությունը:

օգտագործման եղանակը

մատների օգնությամբ քսել մազարմատներին, թողնել մաքսիմում մեկ ժամ, լվանալ:

2. Շիի յուղ

օգուտը

Փափկեցնում է մազերը, փայլ է հաղորդում, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

օգտագործման եղանակը

Մի փոքր տաքացրեք յուղը և քսեք խոնավ մազերին, փաթաթեք գլուխը սրբիչով, որ յուղն ավելի տաքանա ու ավելի լավ ազդի: Մաքսիմում մեկ ժամ թողնելուց հետո լվանալ:

3. Ձիթայուղ

օգուտը

Ամրացնում է մազարմատները, փայլ հաղորդում, փափկեցնում մազերը:

օգտագործման եղանակ

Մազարմատներին քսել միայն մի փոքր տաքացնելուց հետո, ապա գլուխը փաթաթեք սրբիչով: 30-50 րոպե հետո լվանալ:

4. Ժոժոբայի յուղ

օգուտը

Մաքրում է մազարմատները, գլխամաշկի ծակոտիները, ամրացնում է մազերը, փայլ հաղորդում, դարձնում ավելի «ենթարկվող»:

օգտագործման եղանակը

Յուղը քսել գլխամաշկին, թողնել մեկ ժամ, լվանալ: Իսկ եթե ուզում եք թողնել գլխին ողջ գիշեր, ապա քսեք մազերի ծայրերին: Յուղը կարող եք ավելացնել նաև շամպունի մեջ, կամ կաթեցնել սանրի վրա սանրվելուց առաջ:

5. Կոկոսի յուղ

օգուտը

Ամրացնում, փափկեցնում ու փայլեցնում է մազերը՝ ծավալ ու թեթևություն հաղորդելով դրանց: Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

օգտագործման եղանակը

Քսել մազերին, թողնել 3-4 ժամ, լվանալ:

1 2