10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Մի քիչ տարօրինակ կլիներ եթե «Kylie Cosmetics» ընկերության հիմնադիրը դիմահարդարումից ոչինչ չհասկանար։ Եկեք հասկանանք՝ որո՞նք են Քայլիի անթերի դիմահարդարման գաղտնիքները։

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Մի վախեցեք տարբերվել ու ակտիվացնել ձեր հնարամտությունը։ Քայլին սև շրթներկի սիրահար է, սակայն մինչև սեփական բրենդի արտադրությունը նա շրթներկի փոխարեն օգտագործում էր աչքերի սև մատիտ կամ սև ստվերաներկ։

Եթե դասական շպարի փոխարեն նախընտրում եք ավելի վառ դիմահարդարում, ապա հրաժարվեք սուրմայից ու դրա փոխարեն օգտագործեք գունավոր ստվերաներկ։

Հետևյալ խորհուրդը ոչ թե դիմահարդարման, այլ դեմքի խնամքի մասին է. Քայլին խորհուրդ է տալիս դեմքի խոնավեցնուղ քսուկը տարածել կոսմետիկ վրձինով։

Նախ և առաջ հարդարեք աչքերը, եթե օգտագործում եք ստվերաներկ, այնուհետև դեմքին տարածեք տոնային քսուկը. սա թույլ կտա խուսափել անցանկալի հետքերից և անթերի մաշկի երանգ ստանալ։

Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա դեմքի խոնավեցնող քսուկի փոխարեն օգտագործեք տղամարդկանց՝ սափրվելուց հետո օգտագործման համար նախատեսված միջոց։

Եթե ուզում եք փայլող մաշկ ունենալ, ապա տոնային կրեմի տակ օգտագործեց հայլայթեր։

Քայլին մեծ ուշադրություն է դարձնում իր հոնքերին. առաջին հերթին նա մանրամասն նկարում է պակասող մազիկները և հետո միայն «կորեկտորի» միջոցով եզրագծում հոնքերը։

«Կորեկտորն» իր հաջորդ կիրառությունն է գտնում Քայլիի շուրթերին. տարածեք այն շրթներկ քսելուց առաջ և այն շատ ավելի երկար կպահպանվի։

Եթե ցանկանում եք այտերին վարդագույն երանգ հաղորդել և դա բնական տեսք ունենա, ապա սկզբի համար օգտագործեք նարնջագույն դիմափոշի, հետո միայն՝ վարդագույն։

Իսկ դեմքին բրոնզագույն փայլ հաղորդելու համար օգտագործեք դեղին երանգով դիմափոշի, այս միջոցը թեթև արևայրուքի տպավորություն կստեղծի։


Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

9 բյութի-խորհուրդ «10 բյութի-խորհուրդ»-ի հեղինակից

10 բյութի-խորհուրդ Ֆլորա Աթոյանից

Ֆրիդա Յորք. 10 բյութի-խորհուրդ

Ստվերաներկ օգտագործելու 10 անսովոր տարբերակ

10 բյութի-խորհուրդ Ռոզի Ավետիսովայից…

10 աստղային բյութի-խորհուրդ…

10 բյութի խորհուրդ Յանա Գրիգորյանից

10 բյութի-խորհուրդ Արևիկ Գևորգյանից…

10 բյութի-խորհուրդ Տաթև Հովակիմյանից 

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Քայլի Ջեների վարդագույն խնջույքը՝ մաշկի խնամքի պարագաների թողարկման առթիվ

Met Gala 2019-ի խնջույքը միանգամայն այլ լուքերով