fbpx

10 փաստ Զորավար Անդրանիկի մասին…

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի անունը քաջ ծանոթ է յուրաքանչյուր հայի և անգամ կարելի է լսել մեզնից ամենամանկահասակների շուրթերից:

10 փաստ Անդրանիկ Զորավարի մասին

1.Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում 1865 թվականի փետրվարի 25-ին:

2. Անդրանիկ անունը նշանակում է «առաջնեկ», իսկ Օզանյան ազգանունը նրա նախնիները վերցրել են հայրենի բնակավայրից՝ Շապին Գարահիսարին հարևան Օզան գյուղից:

3.Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է ընդամենը մեկ տարեկան, նրան խնամելու գործն իր ուսերին է վերցրել քույրը՝ Նազելին:

4.Անդրանիկի Օզանյանն ամուսնացել է 17 տարեկանում, երբ աշխատում էր  հոր ատաղձագործական խանութում: Մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, Անդրանիկի կինը վախճանվել է, ցավոք դա չի փրկել երեխայի կյանքը և ծնվելուց մեկ օր անց նա նույնպես մահացել է:

5.1882 թվականին Անդրանիկը բանտարկվել է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաքում:

6.Իր հեղափոխական գործունեությունը Անդրանիկ Օզանյանը սկսում է 1888 թվականից: 1891 թվականին անդամագրվում է Հնչակյան կուսակցությանը:

7. 1892 թվականին Անդրանիկը ձերբակալվում է  Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հայատյացությամբ. նրան կրկին հաջողվում է փախչել բանտից:

8.1892-1917թթ-երը անդամակցել է այդ տարիներին դեռևս նորաստեղծ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը:

9.Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո  քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։

10. 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց՝ 2000թ.-ին այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։