-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Code Vox Media համաժողովի ժամանակ Բիլ Գեյթսը արհեստական ինտելեկտը համարել է «Ինֆորմատիկայի Սուրբ Գրաալ*»: Նա խոսել է համակարգչային տեսլականի մեջ խոսքի ճանաչման վերջին հինգ տարվա արագ առաջընթացի մասին և ասել է, որ «երազը վերջապես իրականություն է դառնում»: Տեխնոլոգիական ներդրողները պետք է հասկանան այս շուկայի հիմնական միտումները և խաղացողներին:
Ձեզ ենք ներկայացնում Insider Pro կայքի հավաքագրած փաստերը արհեստական ինտելեկտի մասին:
Markets and Markets հետազոտական ընկերությունը կարծում է, որ 2020 թ. ԱԻ-ն շուկայում կաճի մինչև 5 մլրդ դոլար: Դա տեղի կունենա մեքենայական ուսուցման** տեխնոլոգիաների և լրատվամիջոցների, գովազդի, մանրածախ առևտրի, ֆինանսական և առողջապահության բնագավառների լեզվի ընկալման շնորհիվ:
Մեքենայական ուսուցման ոլորտի հիմնական խաղացողները հենց ամպային տեխնոլոգիաների ոլորտի խաղացողներն են՝ այդ թվում նաև Amazon-ը, Microsoft-ը և IBM-ը:
Ըստ Cartner խորհրդատվական ընկերության հետազոտությունների, արդեն 2018 թ. ԱԻ-ն պատրաստ կլինի համացանցին միացած 6 մլրդ սարքավորման օգտագործման համար: Առաջին հերթին դրանք ավտոմեքենաներն են և այլ գաջեթները:
AngelList-ը այս պահին հաշվում է մոտ 1031 ստարտափ կապված ԱԻ-ի հետ: Այս ցուցակի 3 ամենահետաքրքիր ստարտափերն են՝ Autonomus-ը, Crux-ը, Zero Slant-ը:
Narrative Science հետազոտական ընկերության ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ գործատուների 80%-ը կարծում է, որ որոշումները կախված ԱԻ-ի հետ, բարձրացրել են աշխատակիցների արտադրողականությունը և նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն են տվել:
Սկզբում թվում էր, թե ոչ ոք չի զրուցի հեռախոսի հետ, բայց Creative Strategies-ի հետազոտությունները ցույց են տվել, որ iPhone-ի օգտատերերի միայն 2 %-ն է, որ չի օգտվում Siri-ից, իսկ Android-ի օգտատերերի՝ 4%-ը:
Gartner-ը կարծում է, որ մինչև 2020 թվականը վիրտուալ օգնականների և օգտագործողների միջև բոլոր փոխհարաբերությունների մոտ 40% -ը կախված կլինի նեյրոցանցերի կողմից մշակված տվյալներից: Այսինքն, բոլոր այն տվյալները, որոնք մենք կամավոր տրամադրում ենք Facebook-ին, Google-ին և Amazon-ին, կօգտագործվեն մեր պրոֆիլի ստեղծման համար, և«խելացի գործակալները» կփորձեն կանխատեսել մեր կարիքները ըստ այս պրոֆիլի:
Cartner-ը հաստատում է, որ 2020 թ. վերջում 85 % դեպքերում հաճախորդների սպասարկման համար մարդկային միջամտություն պետք չի լինի: Վերլուծաբանները կարծում են, որ սոցիալական մեդիայի ավտոմատացված վերլուծությունը, հաճախորդների մասին տեղեկատվության կառավարման համակարգերը և անհատականացված զրուցարանները, որոնք ճանաչում են դեմքերը և ձայները, զգալիորեն կնվազեցնեն ավանդական զանգերի կենտրոնների կարիքը:
Ըստ Forrester հետազոտական ընկերության, արհեստական ինտելեկտը հաջորդ 10 տարում կփոխարինի ԱՄՆ-ի աշխատողների 16%-ին: Բայց նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր այս ինֆրաստրուկտուրայի վերահսկման համար: Արդյունքում, աշխատուժի ընդհանուր կորուստը կկազմի 7%:
Անհանգստանալ պետք է ոչ միայն զանգերի կենտրոնների աշխատակիցներին: Բժշկական ԱԻ-ն կարող է կրճատել ցածր կարգի բժշկական անձնակազմի կարիքը, առանց վարորդի մեքենաները կփոխարինեն պրոֆեսիոնալ վարորդներին, իսկ ռոբոտ-գրողները կարող են ավելի արագ և ճշգրիտ հոդվածներ գրել:
Cartner-ի տվյալներով, 2018 թ. 45% արագ աճող ընկերությունների մեծ մասում ավելի շատ կաշխատեն ռոբոտներ և վիրտուալ օգնականներ, քան մարդիկ:
Դեռևս արհեստական ինտելեկտը չի հավակնում մեր աշխատանքին և հիմնովին չի փոխել մեր կյանքը: Բայց այն աննկատ մտնում է մեր կյանք՝ բջջային հավելվածների, սոցիալական մեդիայի և վիրտուալ օգնականների միջոցով: Տեխնոլոգիական ներդրողները պետք է շատ լուրջ հետևեն «Ինֆորմատիկայի Սուրբ Գրաալի» շուրջ ընթացող իրավիճակին:
* Միջնադարյան կելտական և նորմանդական առասպելներում համարվում է Կրքի գործիք՝ գավաթ, որից Հիսուս Քրիստոսը ճաշակել է Խորհրդավոր ընթրիքին և որի մեջ Հովսեփ Արիմաթացին հավաքել է խաչված Փրկչի արյունը:
**Համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի ենթաբաժին, որն ուսումնասիրում է ինքնուրույն ուսուցանվող համակարգերի մոդելները ու դրանց կառուցման և ուսուցման համար նախատեսված ալգորիթմները։ Այն հնարավորություն է տալիս մեքենային փորձնական տվյալների հիման վրա սովորել այն, ինչը բացահայտ ծրագրավորած չէ:
Հեղինակ՝ Արև Թովմասյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո