10 փաստ բուդդայականների մասին, որ գուցե չգիտեք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ բուդդայականների մասին, որ գուցե չգիտեք

Մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում ձևավորված այս կրոն-փիլիսոփայության հիմնադիրն է Սիդդխառտխա Գաուտաման, որն էլ հետագայում ստացավ Բուդդա Շակյամունի անունը: Բուդդիզմը համարվում է միջազգային կրոն, որն ընդունված է տարբեր սովորույթներով մի շարք ժողովուրդների կաղմից:

10 հետաքրքիր փաստ բուդդայականների մասին

1.Մարդիկ սխալմամբ կարծում են, թե բուդդիստները ընկալում են Բուդդային որպես աստված և երկրպագում են նրան: Իրականում Բուդդան հավատացյալների կողմից ընկալվում է իբրև ուսուցիչ, որը հիմնադրել է նիրվանային հասնելու փիլիսոփայությունը: Բուդդիզմը առհասարակ բացառում է աստծո գոյությունը:

2.Թյուր կարծիք կա այն մասին, թե բոլոր բուդդիստները բուսակեր են: իրականում բուդդիստներից շատ քչերն են հետևում նման սննդակարգին: Բուդդան նույնպես չէր արգելում մսի կիրառությունը: Բուդդիզմի վերաբերմունքը սննդի հանդեպ հետևյալն է. հարկավոր է ուտել այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է և եթե դուք լեռնային գոտու բնակիչ եք ուր բուսական սնունդ աճեցնելը բարդ է, կարող եք և միս ուտել:

3.Սվաստիկայի սիմվոլը, որը համարվում է ֆաշիստական, բուդդիստների համար սրբություն է: Այն խորհրդանշում է արևը, շարժումն ու կյանքը:

4.Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը: Մի շարք բուդդիստներ պնդում են, որ եթե մի օր գիտությունը կարողանա ամբողջությամբ հերքել հավատքը, նրանք հաշվի կնստեն նոր բացահայտումների հետ:

5.Բուդդիզմն իր մեծ ազդեցությունն է թողել արևմտյան արվեստի վրա: Բուդդիստական մոտիվներ հաճախ կարելի է նկատել Ջորջ Լուկասի ֆիլմերում, հայտնի «Մատրիցա» կինոնկարում: Ինչպես նաև գաղտնիք չէ, թե որքան էր հետաքրքրված բուդդիզմով Սթիվ Ջոբսը:

6.Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է:

7.Բուդդիզմի մեջ ամենակարևորը բացահայտման սեփական պրակտիկան է: Բուդդան արգելում էր աշակերտներին հավատալ անգամ հենց իրեն. մարդը պիտի բացահայտի ճշմարտությունն ինքնուրույն:

8.Հայտնի դերասան Ռիչարդ Գիրը բուդդիզմն ընդունել է 20 տարեկան հասակում: Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թյորները բուդդիստ է արդեն ավելի քան 30 տարի:

9. Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:

10. Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ. Եթե նկատեցիք այստեղ որևէ բան չի ասվում «ուրիշ աստվածներին չհավատալու մասին»:

 


Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…