10 փաստ Երվանդ Մանարյանի մասին, որ գուցե չգիտեք - VNews

10 փաստ Երվանդ Մանարյանի մասին, որ գուցե չգիտեք

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը հայտնի է թե՛ հայ թատերասերներին, թե՛ կինոսերներին: Նա իր թատերական գործունեությունը ծավալել է Հայաստանի մի քանի շրջաններում, իսկ իր սցենարներով և դերակատարմամբ ֆիլմերը շրջել են ամբողջ ԽՍՀՄ-ով:

10 փաստ Երվանդ Մանարյանի մասին, որ գուցե չգիտեք

1.Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ.-ի օգոստոսի 10-ին, Իրանի Էրաէ քաղաքում: Մեծ վարպետը կյանքից հեռացավ  2020 թվականի փետրվարի 20-ին:

2.Ռեժիսոր Արմեն Մանարյանի եղբայրն է, երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանի հայրը:

3.Հայաստան է ներգաղթել 1946թ.-ին՝ 21 տարեկան հասակում: Այստեղ սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

4.Եղել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի և Գորիսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում նաև Կիևի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավարը և Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից մեկը;

5. Նկարահանել է թե՛ փաստավավերագրական, թե՛ գեղարվեստական ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն:

6.Որպես սցենարիստ հանդես է եկել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերում:

7.2003թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, 2005թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակին, 2019թ.-ին Հայկ Մարությանի կողմից արժանացել է  Երևանի պատվավոր քաղաքացու կոչմաը:

8.Շուշիում գործում է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:

9.Թատերական գործունեությամբ հայտնի Երվանդը կինոաշխարհ մտնելու մտադրություն չի ունեցել: Առաջին անգամ սցենար է գրել եղբոր հեղինակած «Տժվժիկ» ֆիլմի համար և այդ օրվանից տարվել ֆիլմարտադրությամբ:

10.«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում հանդես է եկել հենց իր անվամբ, կերտելով հայրենադարձ ֆրանսերեի ուսուցիչ Երվանդի կերպարը: Հատկանշական է, որ Մանարյանն ինքը հայրենադարձ էր:


Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Գարուն է գալիս. 10+1 փաստ