10 փաստ Գորիսի մասին... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ Գորիսի մասին…

Գորիս՝ հիասքանչ քաղաք Հայաստանի հարավում, որն աչքի է ընկնում իր քարայրներով, առանձնատներով ու պարշգամբներով, կարմիր տանիքներով և հյուրընկալ տեղացիներով:

Հետաքրքիր փաստեր Գորիսի մասին, որ արժե իմանալ

1. Չնայած Գորիս քաղաքի կառուցապատումը սկսվել է 19 դարի 30 ականներից, համարվում է, որ այն հիմնադրվել է 1870 թվին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն:

Լեոն 1888թ.-ին՝ այցելելով Գորիս, քաղաքի մասին գրում է, այդ տարիներին այնտեղ ընդամենը մի քանի տասնյակ տներ էին, այդ իսկ պատճառով նա չէր ցանկանում Գորիսը քաղաք անվանել: Լեոն պատմում է նաև Գորիսի փողոցների դասավորության մասին, ինչը նրան շատ էր գերել: 

Փանոս Թերլեմեզյան, Հին Գորիս, 1917թ.

Առաքելյան Սեդրակ , Հին Գորիս

2.Տարբեր ժամանակներում քաղաքն ունեցել է տարբեր անվանումներ՝ Գերյուսի, Գորես, Հին Կյորես, Կյուրիս, Ձագեձոր, Զանկյազուր: Ընդունված է համարել, որ տեղանվան համար հիմք է հանդիսացել «գուոր» (ժայռ) և «էս» (լինել)  բառերը: Դեռևս մ. թ. ա. 8-րդ դարում Ռուսա Ա-ն հիշատակել է Գուրիայա երկրի մասին, որը ենթադրվում է՝ ներկայիս Գորիսն է, իսկ այսօրվա տեղանվամբ առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1624թ.-ի Բարսեղ Երեցի ձեռագրերից մեկում:

Հին Գորիս, կամ ինչպես ասում են տեղացիները՝ Գորիս գյուղ: Լուսանկարը՝ Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի արխիվից:

3. Քաղաքի արևելյան մասում է տեղակայված Հին Գորիսը՝ Կյորեսը, որը քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք է: Արևելյան հատվածում է գտնվում նաև Լաստի Խութը, որն ընդունված է համարել  քաղաքի խորհրդանիշը:

Մարդն այստեղ բնակություն է հաստատել դեռևս քարեդարյան շրջանում, հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին, որոնք թվագրվում են մ. թ. ա.  5-2 հազարամյակներին:

4. Հին Գորիսում պահպանվել է քարանձավային թատրոն, որին տեղաբնիկներն անվանում են՝ «Ամֆիթատրոն»: Պահպանվել են բեմը, նստատեղերն ու  հարդասենյակները:

Լուսանկարները՝ hetq.am

5.Գորիսը նաև առանձնանում է իր գեղեցիկ առանձնատներով ու պատշգամբներով: Տները կառուցված են նույն ոճով, իսկ պատշգամբները պահպանել են 19-րդ դարում Գորիսում տարածված զանգեզուրյան փայտաճաղավանդակների դեկորները:

6. Գորիսում հրատարակվում են «Զանգեզուր» և «Մշակ» թերթերը, «Համայնք» ամսագիրը, գործում է տեղական «Լաստ» հեռուստատեսությունը:

7.Գորիսում են ծնվել արձակագիր Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, վարդապետ Գրիգոր Տաթևացին և հայ մեծանուն գրող Ակսել Բակունցը: Քաղաքում իր տեղն է գտել գրողի կիսանդրին և գործում է նրա տուն-թանգարանը:

8.Հետաքրքիր է քաղաքի 2 խորհրդանիշ հուշարձանների պատմությունը: 1980-ականներին Զանգեր հուշարձանի նախատիպը կառուցվել էր ներկայիս Գորիս քաղաքի մուտքի հուշարձանի տեղում: 2001-ին այն քանդվել է և կառուցվել նորը: 2017-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու աջ հատվածում սկսվել է հին հուշարձանի՝ «Զանգերի» վերակառուցումը:

Զանգեր հուշարձան

Գորիս քաղաքի մուտքի հուշարձան

Հուշարձանի պատին փորագրված է.

«Ըստ քերթողահայր Մովսես Խորենացու և մեր մյուս պատմիչների գրավոր վկայության` Սյունաց աշխարհի բնակչությունը ոչ միայն սերվում է հայկական ցեղից, այլ ի սկզբանե հռչակված է որպես հայկական տոհմ»:

9. Քաղաքում գործում են պատկերասրահ, դրամատիկական թատրոն, երկրագիտական թանգարան, մշակույթի կենտրոն:  Գեղատեսիլ են Գրիգոր Տաթևացու անվան հրապարակը և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

10. Քաղաքն ունի մոտ 20 հազար բնակչություն, որի հիմնական զբաղմունքը արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն է: Գորիսը մարզի արդյունաբերական կենտրոններից է։


Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գնա՞նք Գյումրի…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր

10+1 փաստ ձեր կատվի մասին

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

10 պատմական փաստ՝ այստեղից-այնտեղից

Հարուկի Մուրակամի. փաստեր