10 փաստ Gucci-ի մասին... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ Gucci-ի մասին…

Երբ մտածում ենք նորաձևության մասին, Gucci-ն առաջիններից է, ինչ հայտնվում է մեր մտապատկերում: Հայտնի բրենդը հիմնադրվել է Իտալիայում, 1921թ.-ին: Հիմնադիրը՝ Գուչչիո Գուչչին է:

1.  «Gucci» նորաձևության տունը մեկն է, իսկ G տառը լոգոտիպին՝ երկուսը

Երիտասարդ իտալիացի Գուչչիո Գուչին կաշվե հագուստի իր առաջին խանութը բացել է 1922թ.-ին Ֆլորենցիայում: 1933թ.-ին նա հորինում է բրենդի լոգոտիպը, որը բաղկացած է իր անվան և ազգանվան առաջնատառերից:

2.  Բրենդը ոգեշնչվել է ձիավարումներից

Gucci-ի խանութներում վաճառվել են ձիավարության համար նախատեսված մի շարք ատրիբուտներ: Բրենդը հիշում և հարգում է իր պատմությունը. պատահական չէ, որ Gucci-ի առաջին կոսմետիկ գծի դեմքը դարձավ ձիավարուհի Շարլոտա Կազիրագին:

3.  Լոֆերները ավելի քան 60 տարեկան են

«Gucci»-ի լոֆերները հայտնվել են դեռևս 1953թ.-ին, երբ Ալդո Գուչչին որոշեց ընդլայնել բիզնեսն ու անցնել նաև կոշիկների արտադրության: 2016թ.-ին առանձին ցուցադրությամբ նշվեց հայտնի լոֆերների 60 ամյակը:

4. «Bamboo Bag»-ը պատահականության արդյունք է

Այս պայուսակն ի հայտ է եկել 1947թ.-ին: Բամբուկից ստացված հայտնի բռնակն առաջացել է ՝ Իտալական ֆաբրիկայում այլ հումքի բացակայության արդյունքում:

5.  «Flora», ծաղիկներ արքայադստեր համար

«Flora» պրինտը նորաձևության տան ևս մի լեգենդներից է: Այն ստեղծվել է հատուկ Մոնակոյի արքայադստեր՝ Գրեյս Կելլիի համար:

 

6. Գուչիների ընտանիքի պատմությամբ կարելի է ֆիլմ նկարել՝ իսկական իտալական կրքերով

Այդ ֆիլմը օբյեկտիվորեն շանսեր չունի երջանիկ ավարտի. բանն այն է, որ Գուչչո Գուչչիի մահվանից հետո ակցիաները 50/50 հարաբերակցությամբ անցան նրա որդիներին՝ Ալդոյին և Ռուդոլֆոյին: Պաոլոն, ով Ալդոյի որդին էր, ցանկացավ արտադրանքն իր անունով թողարկել, ինչին հայրը դեմ դուրս եկավ և ազատեց Պաոլոյին իր հաստիքից: Պաոլոն իր հերթին հայտնեց հարկային ծառայությանը հոր կատարած որոշակի իրավախախտումների մասին ու Ալդոյին շուտով ձերբակալեցին:

7. «Gucci»-ն հեշտությամբ կարելի է շփոթել էժանագին կրկնօրինակների հետ

80-ականներին նորաձևության տունը ճգնաժամային փուլում էր, արդյունքում մի շարք փոքր ընկերություններ հնարավորություն ստացան բրենդի անունով արտադրանք թողարկել:

8. «Gucci»-ն և Տոմ Ֆորդը

1994թ.-ին նորաձևության տուն եկավ Տոմ Ֆորդն ու դարձավ այն դեմքը, որի կարիքը բրենդն, անկասկած, ուներ: Դիզայները մոդերնիզացրեց բրենդը. դա համագործակցություն էր, որը «Gucci»-ին երկրորդ շնչառություն հաղորդեց:

9. «Gucci»-ի թանգարանը Ֆլորենսիայում

Նորաձևության տան թանգարանը բացվել է 2011թ.-ին:

10.  Կանայք և տղամարդիկ նույն ցուցադրության ընթացքում

2017թ.-ից բրենդը ներկայացավ ցուցադրություններով, որտեղ հանդես եկան  թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Ալեքսանդր Միքելեն այս առիթով նշել է, որ տեսականիների համադրությունը նոր քայլ է, որի կարիքն ունի նորաձևության աշխարհը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի հեղինակ՝ Լուսանե Ջալալյան 

 

 

 

կարդա՝