-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Համբույրն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆիլեմատոլոգիա: Գիտնականները պնդում են, որ համբույրի հոգեբանությունն ու ֆիզիոլոգիան հասկանալը նրանց թույլ է տալիս մի շարք հետաքրքիր բաներ բացահայտել մարդու ու մարդկային հարաբերությունների մասին:
1.Համբուրվելիս մարդու օրգանիզմում առաջանում է ոչ միայն բոլորին հայտնի «երջանկության հորմոնը», այլ նաև օքսիտոցին: Այս հորմոնը բարենպաստ պայմաններ է ստեղծում մտերիմների հանդեպ ավելի դրական տրամադրվելու ու կապվածության ձևավորման համար: Հենց դա է պատճառը, որ համբուրվելուց հետո մենք մեզ ավելի երջանիկ և սիրված ենք զգում:
2.Մինչ դեռ սովորական համբույրի ընթացքում գործածվում է 2 մկան, Ֆրանսիական համբույրը գործի է դնում 34 մկան:
3.Ամուսնական արարողության ընթացքում հարսն ու փեսան համբուրվում են ոչ միայն ի նշան սիրո: Ըստ հին քրիստոնեական սովորույթի հենց համբույրով էին ամրագրվում տարբեր տեսակի պայմանագրերը:
4.Շուրթերն իրենց զգայունությամբ կարող են համեմատվել սեռական օրգանների հետ: Մեր շուրթերում շուրջ 10.000 նյարդային վերջույթ կա:
5.Համբուրվելն օգտակար է առողջության համար և անգամ կարող է երկարեցնել կյանքը. սա իհարկե չի նշանակում, որ մետրոներում ու շքամուտքերում անվերջ համբուրվող դեռահասներն անմահ են:
6.Յուրաքանչյուր համբույրի ընթացքում մենք փոխանակվում ենք 80 մլն. տարբեր միկրոբներով. այդ իսկ պատճառով ցանկալի է համբուրվել մշտական զուգընկերոջ հետ. չէ՞ որ այդ դեպքում ձեր միկրոբներն արդեն հասցրել են «ընկերանալ» իրար հետ:
7.Համբույրը կարող է այրել շուրջ 5 կալորիա մի քանի վայրկյանում: Այսպիսով, եթե դուք համբուրվել եք շուրջ 10 ժամ, կարող եք հանգիստ խղճով բաց թողնել 1 այցելություն մարզասրահ:
8.Մի շարք հասարակություններում համբուրվելն այնքան էլ ընդունված չէ, այն էլ՝ հանրային վայրերում: Ասում են՝ նրանցից շատերը «սովորել են համբուրվել» եվրոպացիներից:
9.Մարդիկ միակ կենդանի արարածները չեն, որոնք համբուրվում են: Համբույրներին բացարձակապես դեմ չեն նաև կովերը, սկյուռներն ու անգամ խխունջները: Սակայն մարդկանց առավել նման են համբուրվում շիմպանզեները:
10.Ամենաերկարատև համբույրը տևել է 58 ժամ 35 րոպե և 58 վայրկյան: Այս ցուցանիշը գրանցել է թայլանդացի մի սիրահար զույգ; Հետաքրքիր է՝ քանի՞ կալորիա է հաջողվել այրել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո