10 փաստ Հրանտ Դինքի մասին, որ գուցե չգիտեք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ Հրանտ Դինքի մասին, որ գուցե չգիտեք

Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, որը Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր: Նա հայտնի էր իր անվախ ելույթներով քաղաքական ու հասարակական ամենակարևոր թեմաների շուրջ:

10 փաստ Դինքի մասին, որ գուցե չգիտեք

1.Ծնվել է 1954թ.-ի սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում:

2. 7 տարեկանում տեղափոխվելով Ստամբուլ եղբայրների հետ սովորել է Հայ բողոքական եկեղեցու գիշերօթիկ դպրոցում:

3.Հայտնի լրագրողը ավարտել է կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետները:

4.Զինվորական ծառայություն անցնելուց հետո եղբայրների հետ գրախանութ է բացել:

5.Թուրքիայի հայ համայնքի և հայ-թուրքական հարաբերությունների համար մտահոգված Հրանտը որոշել է լրագիր ստեղծել, որը երկլեզու կանդրադառնար ներհամայնքային և այլ հարցերին: Այսպիսով 1996թ.-ին հիմնադրել է «Ակոս» թերթը:

6.Նրա դեմ առաջին դատական գործը բացվեց 2002թ.-ին Ուրֆայում, ինքնության և քաղաքացիության թեմաներով հրապարակումների համար:

7. Դինքի դեմ մի քանի դատական գործ է հարուցվել, արդյունքում նրան չշրջանցեց նաև չարաբաստիկ 301-րդ հոդվածը:

8.Իր հասցեին լսած մի շարք սպառնալիքներին ի պատասխան իր վերջին խմբագրականներից մեկում Հրանտը գրել է՝ «ես ինձ աղավնու եմ նմանեցնում, իսկ այս երկրում աղավնիներին չեն սպանում»:

9.2007թ.-ի հունվարի 19-ին Ակոսի խմբագրության մուտքի մոտ արձակված կրակոցներից սպանվեց Հրանտ Դինքը:

10.Հրանտ Դինքի սպանությունից հետո հարյուրհազարավոր մարդիկ դուրս եկան Ստամբուլի փողոցներ, նրանց պաստառներն ասում էին՝ «1,5 մլն + 1», «մենք բոլորս Հրանտ Դինք ենք»: Ցույցի էին դուրս եկել ոչ միայն հայերը, այլև բազմաթիվ թուրքեր և քրդեր:


Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր