10 փաստ Լոս Անջելեսի հայերի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ Լոս Անջելեսի հայերի մասին

Ոչ պաշտոնական տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրում են 1,5 մլն հայ: Լոս Անջելեսի հայկական համայնքն ամենամեծն է համարվում  ԱՄՆ-ում:

10 փաստ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների մասին

1.Հայերը Լոս Անջելեսում բնակություն են հաստատել դեռևս 19-րդ դարի վերջից, սակայն համայնքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իսկ Երկրորդ Համաշխարհայինից հետո այդ հոսքը կտրուկ ավելացել է:

2.2002թ.-ին Գլենդելի քաղաքապետ է ընտրվել հայազգի Րաֆֆի Մանուկյանը: Իսկ Գլենդելի առաջին հայ քաղաքպետն է եղել Լարի Զարյանը:

3. Սկզբնական շրջանում հայերի մեծ մասն այստեղ զբաղվել է գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ, այժմ պատկերը մի փոքր այլ է. տեղի հայերի մեջ կհանդիպեք թե՛ խոշոր գործարարների, թե՛ մտավորականների:

4.1982-1991թթ.-ը Կալիֆոռնիայի նահանգապետ է ընտրվել հայազգի Ջորջ Դոքմեջյանը:

5.Լոս Անջելեսում առաջին հայկական պարբերականը «Նոր օր»-ն էր, այն լույս է տեսել դեռևս 1921թ.-ին:

6.Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և հայ ժողովրդի արդի պատմության ամբիոններ:

7.2001թ.-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել է «Փոքրիկ Հայաստան»:

8.Ներկայումս Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում բնակվում է 600 հազար հայ, ի դեպ Գլենդելի բնակչության ավելի քան 70 տոկոսը հայեր են:

9.Լոս Անջելեսում գործում են 25 հայ առաքելական եկեղեցիներ:

10.1964թ.-ին այստեղ բացվել է առաջին ամենօրյա դպրոցը՝ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարանը:

 

 

 


7 փաստ Ժաննա Բարսեղյանի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

Քըրք Դուգլասի ժառանգությունը

Մի լուսանկարի պատմություն…