10 փաստ Մադոննայի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ Մադոննայի մասին

Մադոննային 1980-ականներից լրագրողները սկսեցին կոչել «փոփ-երաժշտության թագուհի», նա նաև տեղ գտավ Գինեսի ռեկորդների գրքում, իբրև բոլոր ժամանակների ամենահաջողակ երգչուհի:

10 փաստ Մադոննայի մասին

1.Փոքրիկ Մադոննային ոչ ոք իր ամբողջական անունով չէր դիմում, նրան կոչում էին՝ «փոքրիկ Նոնի»:

2.Մադոննային բարդ էր տրվում ուսումը, հենց դրա համար նա կիսատ թողեց կրթությունը 19 տարեկանում:

3.Իր երաժշտական կրթությունը Մադոննան սկսել է հարվածային գործիքներ նվագելուց: Աղջիկը նվագում էր «Breakfast Club» խմբի կազմում: Այդ տարիներին նա հանդիպում էր կիթառահար դեն Գիլրոեմի հետ և նրա հետ միասին ելույթ էր ունենում նյույորքյան ակումբներում:

4.Իր առաջին դերը ֆիլմում մադոննան խաղացել է 1979 թվականին, ֆիլմի անունն է՝ «Конкретная жертва»: Նրա հերոսուհին Նյու Յորքի կրիմինալ թաղամասի բնակիչ է, որն ապրում է տրանսգենդերի հետ և տառապում նրա դաժանությունից: Հայտնի դառնալուց հետո Մադոննան բազմիցս փորձել է դատարանի միջոցով արգելել այդ ֆիլմի ցուցադրությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Ֆիլմի ռեժիսորը պատմել է, որ ժամանակին երգչուհին խնդրում էր նրանից՝ այդ դերը տալ հենց իրեն: Նկարահանման համար Մադոննան վարձատրվել է ընդամենը 100 դոլարով:

5.Մադոննան պիտի ստանձներ «Телохранитель» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, բայց ռեժիսորը նախընտրել է այդ դերը վստահել Ուիթնի Հյուսթոնին:

6.Երգչուհին խոստովանել է, որ բացարձակապես չի կարողանում պատրաստել: Նրա խոհանոցային հմտությունները սահմանափակվում են բրնձե կեքսեր պատրաստելով:

7.Մադոննայի եղբայրը հերքել է այն պատմությունը, թե երգչուհին գնացել է Նյու Յորքը գրավելու՝ գրպանում ընդամենը 35 դոլար ունենալով: Նրա խոսքերով, արդեն այդ ընթացքում քույրը մի շարք պայմանագրեր ուներ, որոնք վատ չէին վարձատրվում:

8. Մադոննան իր տեղն է գտել Գինեսի Ռեկորդների գրքում, որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ երգչուհի: Իր 25-ամյա գործունեության ընթացքում նրան հաջողվել է 64 հիթ թողարկել:

9.Մադոննան իր դստեր անունն ընտրել է ի պատիվ մորը. վերջինս միշտ երազել է այցելել Լուրդես, որտեղ 1858 թվականին հայտնվել էր Աստվածամայրը:

10. Երգչուհու հասակն ընդամենը 158 սանտիմետր է:


Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր

10+1 փաստ ձեր կատվի մասին