10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին - VNews

10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

12 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

Չնայած որ Եղիսաբեթ 2-րդը հայտնի դեմք է ամբողջ աշխարհում, միևնույն է, նրա անձնական կյանքը շղարշված է: Մեզանից շատերը քիչ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես է թագուհին ապրում, ինչ սովրություններ ունի: Ի դեպ 2015 թվականին նա դարձավ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկարակյաց միապետը: Ձեզ ենք ներկայացնում թագուհու մասին 10 փաստ, որոնք առանձնակի հետաքրքիր են:

1.Նրա օրոք 7 Հռոմի Պապ, 12 վարչապետ և 7 Քենթերբերյան արքեպիսկոպոս են փոխվել:

պապ - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

2. Թագուհին ծանոթացել է ապագա ամուսնու հետ դեռ 8 տարեկանում:  Ասում են, որ նա առաջին հայացքից սիրահարվել Ֆիլիպի Մաունթբատենին, բայց սկզբում վերջինիս զգացմունքները փոխադարձ չեն եղել:

Էղիսաբեթի ամբողջ ընտանիքը դեմ էր նրանց ամուսնությանը, բայց չնայած այս ամենին՝ 21 տարեկանում նա ամուսնանում է Ֆիլիպի հետ:

և Ֆիլիպ - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

3.Եղիսաբեթ թագուհին հասարակության առջև ելույթ է ունեցել դեռևս 14 տարեկանում: 1940 թվականին նա պաշտոնապես հայտնվում է լրատվամիջոցներում ( ռադիո) ՝ թագավորության երեխաներին աջակցելու  հայատարաությամբ:

ռադիոյումծ 960x540 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

4.Ոչ ոք չէր սպասում, որ նա թագուհի կդառնա, քանի որ Եղիսաբեթը թագավորական ընտանիքում երրորդ թագաժառանգն էր համարվում: Նրա հորեղբայրը հրաժարվում է պաշտոնավարելուց, այսկերպ գահը փոխանցվում է Եղիսաբեթի հորը, որի հետևանքով էլ նա դառնում է անմիջական թագաժառանգ:

Եղիսաբեթ 960x1440 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

5.Տարվա մեջ թագուհին 2 տարեդարձ է նշում: Ապրիլի 21-ին (ընտանեկան միջավայրում) և պաշտոնապես՝ ամռան սկզբին: Այս ավանդույթը ձևավորել է Էդվարդ VII-ը, որը սիրում էր պաշտոնապես նշել ծննդյան տարեդարձը տաք եղանակին՝ չնայած  որ ծնվել էր նոյեմբեր ամսին:

թագուհի 960x746 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

6.Թագուհին նկարահանվել է Բոնդի (Դանիել Քրեյգի) հետ կարճամետրաժ ֆիլմում: Իսկ հետո նույնիսկ  ճանաչվել է որպես «Ջեյմս Բոնդի լավագույն ընկերուհի»:

թագուհին ֆիլմում՛ - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

7.Թագուհին կարողանում է տեխնիկա վերանորոգել: 1945 թվականին նա ընգրկվում է ինքնպաշտպանության կանանց շարքերը: Իհարկե, երբեք ռազմական գործողություններում չի մասնակցել, բայց ստացել է մեխանիկի որակավորում և բազմաթիվ արժեքավոր հմտություններ է ձեռք բերել:

Եղիսաբեթ4 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

8.Նրան անձնագիր հարկավոր չէ ճամփորդությունների համար: Այո-այո, քանի որ Մեծ Բրիտանիայում բոլոր անձնագրերը տեխնիկապես տրվում են թագուհու անունից, ուստի թագուհին դրա կարիքը չունի, պարտավոր չէ անձնագիր ունենալ: Իր անձով հաստատում է անձնագիրը: Բայց թագավորական ընտանիքի բոլոր մյուս անդամները՝ ներառյալ Էդինբուրգի դուքսն ու Ուելսի իշխանն ունեն անձնագրեր:

եղիսաբեթ2 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

9. Թագուհին կարողանում է զենքից օգտվել: Կրակել է սովորել վերոհիշյալ ինքնապաշպանական դասընթացների ժամանակ:  Իսկ այս լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ թագուհին այցելել է Լոնդոնի կրակահերթերից մեկը և ցուցադրել է իր հմտությունները L85 զենքի վրա:

եղիդաբեթ5 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

10. Երկրորդ Համաշխարհային պատերազմին ծառայել է բանակում:

եղիսաբեթ4 - 10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին

Թագուհին միակ կենդանի  ղեկավարն է, որը բանակում ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բացի այդ, նա  թագավորական ընտանիքի միակ կինն է, որը ծառայել է բանակում: Երբ նա 18 տարեկան էր,  միացել է Կանանց օժանդակ տարածքային կորպուսին, որտեղ և սովորել է ռազմական բեռնատար վարել:

Կարդացեք նաև՝

 

 


Թագուհու կարծիքը՝ Դիանայի նվիրված նոր ֆիլմի մասին

ԶԱՊԵԼ․ Կիլիկիայի հայոց թագուհին

Հայոց թագուհի Կելոպատրա․ Տիգրան Մեծի կինը, որը դավաճանեց ամուսնուն

Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Թագուհուն մեկուսացրել են…

Յոկո Օնո. ճակատագրական կին

Մի լուսանկարի պատմություն

BAFTA 2020

Թագուհին հայտարարեց…

Հարրին և Մեգանը տեղափոխվում են Կանադա

Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Անհաշտություն թագավորական ընտանիքում

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Եղիսաբեթ 2-րդը գուցե երկրի կառավարումը փոխանցի որդուն՝ արքայազն Չարլզին

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նորածին արքայազնի անունը