10 փաստ Մուրացանի կյանքից... - VNews

10 փաստ Մուրացանի կյանքից…

լլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլ - 10 փաստ Մուրացանի կյանքից...

Մուրացանի ստեղծագործությունների թեման հայկական իրականությունն էր, հայ մարդը:

Փաստեր Մուրացանի կյանքից

1.Մուրացանը, որի անձնագրային անունն է Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, ծնվել է 1854թ.-ի դեկտեմբերի 1-ին Շուշիում:

2. Մուրացանի հայրը հողագործ էր բայց մի շարք արհեստների էր տիրապետում, բանաստեղծություններ էր գրում ու երգում:

3. Ծնողները չափազանց ուշադիր էին որդու ուսման նկատմամբ, Գրիգորը նախնական կրթություն է ստանում մասնավոր դպրոցում, սակայն 3 տարի այստեղ ուսանելուց հետո հայրը մահանում է, և ընտանիքն այլևս անկարող է գտնվում վճարել ուսման համար: Գրիգորը տեղափոխվում է ավելի մատչելի դպրոց, որից հետո էլ 6 տարի ուսում ստանում Շուշիի թեմական դպրոցում:

«Հոգի ունեի, դու էիր, ա՜խ դու.
Ո՞ւր տվիր ինձ նրան, որ ես քո սիրու
Էրվիմ, խորովվիմ. ո՛չ երկինքն լսի,
Ո՛չ երկիրն իմ չոր գլուխս տակով անի»:

Մուրացան

4.Իր գրական առաջին փորձերը սկսել է հենց դպրոցական տարիներին, այստեղ նաև սերտել է պատմություն, մատենագրություն, ֆրանսերեն և ռուսերեն: Դպրոցն ավարտելուց հետո 1 տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում:

2dd26b806daa589c69d9b77d75b0ce00 3 960x1385 - 10 փաստ Մուրացանի կյանքից...

5.1878թ.-ին գրողը տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ֆինանսական վատ դրությունից ելնելով՝ հաշվապահություն է սովորում և գործի անցնում տեղի առևտրական տներից մեկում:

6.18811թ.-ին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզանը» և Հայ թատրոնի վարչությանը ներկայացնում «Մուրացան» կեղծանունով:

«Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում… Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք»:

Մուրացան

7.Մուրացանին սկսում են ճանաչել, խոսել նրա մասին, սակայն դա չի բարելավում գրողի ֆինանսական կարգավիճակն ու նա ամբողջ կյանքի ընթացքում ստիպված է լինում համատեղել գրականությունը հաշվապահության հետ:

8.1889-1902թթ-ը տպագրվում և տարբեր պարբերականներում լույս են տեսնում են նրա «Խորհրդավոր միանձնուհի», «Գևորգ Մարզպետունի», «Նոյի ագռավը»,  «Առաքյալը» ստեղծագործությունները. դրանք իսկական հռչակ են բերում գրողին:

«Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ… Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը, և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պետք է խնամե»…

Muratsan - 10 փաստ Մուրացանի կյանքից...

9.1908թ.-ին Մուրացանի մոտ հոգեկան խանգարման նշաններ են ի հայտ գալիս, ինչը շատերը կապում են նրա բարդ աշխատանքի հետ:

10.1908թ.-ի օգոստոսի 30-ին  Մուրացանը վախճանվում է, նա 54 տարեկան էր և անավարտ էր թողել մի շարք ստեղծագործություններ:

10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ…

10+1 փաստ Շիրվանզադեի կյանքից…

Սիամանթո. 10 փաստ

Ռուբեն Սևակ և Յաննի Ապել. մի սիրո պատմություն


Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Հովհաննես Թումանյան

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Բայկալ լճի առեղծվածը…