10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք - VNews

10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

es ashxatum em 2 363 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք
Պարույր Սևակը՝ մի քանի սերունդների սիրելի բանաստեղծը  XX դարի 2-րդ կեսի հայ գրականության մեջ առանձնանում է խոր փիլիսոփայությամբ տոգորված նորարարական-մարդագիտական պոեզիայով: Ստորև կներկայացնենք 10 փաստ գրողի մասին, որ գուցե չգիտեք:

10 փաստ Սևակի մասին

1.

44ea8054159099b6b90b5528233befe0 M 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»

2.

es ashxatum em 2 36 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

«Այն տունը, որտեղ ես ծնվել եմ․․․ Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով․ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացեր էր միայն Նարեկը՝ հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած՝ զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառվում՝ գետնափոր նկուղը»։

3.

960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

Սևակը մոր մասին գրում է՝ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

4.

ee2e051c5322512dab6b0bfff1805625 1 2 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»

5.

26233712 640057939664450 2102864604195026816 o 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

«Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»

6.

f546d6a5b0eecf 546d6a5b0f291 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

7.

611f24bc16758f30c56a856aa290947b 1 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

«Երգի՛ր, բայց կռվե՜լը… չմոռանա՜ս, ընկե՛ր,
Ա՛յդ են մեռածները…
Այստեղ ահով
Ընդհատում եմ նրանց այս խոսքը բոցարյուն,
Եվ գոչում երդումի նման հանդիսավոր.
-Ո՛չ, այդ անմահներն են հրամայում»… 
«Անմահները հրամայում են»

999 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

Ռուբեն Զարյանը պատմում է՝ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:

9.

8 5 960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

«Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»:

Սահյանը Սևակի մասին

10.

960x546 - 10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

Տես նաև՝

 

 


Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

QUIZ. Որքա՞ն լավ գիտեք Պարույր Սևակի բանաստեղծությունները

Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

PROJECT LA-ի նոր կատարումը … խոսքերը՝ Պարույր Սևակի

Project LA. Օգնիր ինձ Մարիամ

Պարույր Սևակ. «Պատերազմ և Խաղաղություն»

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Փաստեր գլխուղեղի մասին…

Բաբկեն Չոբանյանն է կարդում [Պարույր Սևակ] ՓՈԹՈՐԻԿ

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին