-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սիլվա Կապուտիկյանը միայն պոետ չէր, Նա նաև արձակագիր էր, հրապարակախոս, զբաղվում էր ակտիվ հասարակական գործունեությամբ:
1.Սիլվա Կապուտիկյանի հայրը ուսուցիչ Բարունակ Կապուտիկյանն էր: Սիլվան շատ է գրել հոր մասին, որը մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ:
2.Հոր մահից հետո Սիլվայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր պայմաններում: Մայրը աշխատում էր որպես հաշվապահ, իսկ Սիլվայի խնամքը հանձնվել էր մորաքույրներին ու վանեցի տատին:
3.Բանաստեղծուհին երազել է կոնսերվատորիա ընդունվել, սակայն չի կարողացել հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունը:
4.Սիլվան Հայաստանի գրողների միությանն անդամակցելու առաջարկ ստացել և ընդունել է 19 տարեկանում, երբ դեռ ուսանողուհի էր:
5.1952թ.-ին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Լենինի մրցանակին:
6.1940թ.-ին Սիլվան հանդիպում է Հովհաննես Շիրազին: Հետագայում նրանք ամուսնանում են և որդի ունենում: Նրանց համատեղ կյանքը շատ կարճ ընթացք ունեցավ (Որդին՝ Արա Շիրազը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ էր):
7.Սիլվա Կապուտիկյանի քնարերգությունը սիրվել էր ոչ միայն Հայաստանի սահմաններում: Սիլվան այն հազվադեպ հայ գրողներից էր, ում պոեզիան սիրվեց ամբողջ ԽՍՀՄ-ում: Նրա բանաստեղծության տողերով երգեր էին գրում ռուս երաժիշտները, նրա տողերն արտասանում էին Ախմատովայի և Եսենինի ստեղծագործությունների կողքին:
8.Ժամանակին իր ստեղծագործություններում ԽՍՀՄ կառավարությանը գովերգած Կապուտիկյանը շուտով՝ Ստալինի մահից որոշ ժամանակ անց, ափսոսում է և նշում, որ չգիտի, թե ինչու է այդպես կուրորեն հավատացել նրան:
9.Կապուտիկյանը երկար տարիներ երկրից դուրս գալու արգելք ուներ:
10.Սիլվա Կապուտիկյանը հրաժարվել է ՀՀ 2-րդ նախագահի կողմից տրված մեդալից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո