10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք - VNews

10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Ստեփանակերտտ - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Եթե Ստեփանակերտ գնանք Հայաստանը Արցախին միացնող մայրուղով, անակնկալի կգանք այն հանգամանքից, որ երկար լեռնային ճանապարհը կտրուկ ավարտվում է, ու մեր տեսադաշտում է հայտնվում մի ծաղկուն քաղաք:

1.Երկուհազարամյա պատմությամբ բնակավայր

1 28 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Բնակավայրը նախկինում կոչվել է Վարարակն, հիմնադրվել է 490-ական թվականներին Վաչագան Գ Բարեպաշտի կողմից: Ներկայիս Ստեփանակերտի տարածքում հայտնաբերվել են քարի դարից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակաշրջանի աշխատանքային գործիքներ, պերճանքի իրեր, արձանիկներ, ջնարակված թասեր, խաչքարերի հնագույն տեսակներ:

2. Թամանյանական կառուցապատման ծրագիր

14722398301xl - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Ստեփանակերտի նախագծային և կառուցապատման առաջին ծրագիրը մշակվել է 1926 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից, հետագայում մշակվել են ևս 3 նախագծեր, որոնցից յուրաքանչյուրում պահպանվել է թամանյանական նախագծի խառուցվածքը:

3.«Դեդո-բաբո» կամ «Մենք ենք, մեր սարերը»

41031888370 cc363cd282 b 960x640 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին, քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Կարմիր տուֆից կառուցված հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ էր Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ադրբեջանի բարձրացրած բողոքի մեծ ալիքն ի զորու չեղավ խանգարելու հուշակոթողի տեղադրմանը:

«Դեդո-բաբո»-ն ամենուր է՝

45476 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

4.«Բալքի դյու՛զն ալ տի՛ ա»

Ստեփանակերտում խոսում են Արցախի բարբառով, այն հայերենի «ում» ճյուղի բարբառներից ամենամեծն է:

5.Շուկա. ավանդականից մինչև էկզոտիկ թթուներ

24955435 171520483592675 593462668226472533 o 960x547 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Իսկական գուրմանների շուկա: Զկեռի, սալորի, հաղարջի, հոնի ու էլի մի քանի տասնյակ ավանդական ու  էկզոտիկ թթուները ձեզ կհիացնեն ու կստիպեն սպառել դրամապանակի պարունակությունը:

10 3 1024x768 1 960x612 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

6.Լվացք՝ դիզայներական գունային գրադիենտով

armenianjoy h01 960x595 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Ստեփանակերտի բակերով անցնելիս դժվար թե հասցնես ոտքերիդ տակ նայել: Պատշգամբից պատշգամբ գունային գամմային համապատասխան փռած լվացքից աչք կտրել չի լինի:

armenianjoy h10 960x708 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Որոշակի կասկածներ ունեմ, որ Դոլանը Ստեփանակերտի բակերով շրջելիս պատկերացրել է, թե ոնց գունավոր շորերը կթափվեին պարաններից ու նկարել իր «Laurence Anyways»-ի հայտնի տեսարանը:

7. Արծվանման օդանավակայան

895391 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974թ.-ին: Մասնաշենքը ԼՂՀ զինանշանի նմանությամբ արտաքինից նմանվում է թևերը մեկնած արծվի: 

8.«Թատրոնի դիմակներ» հուշարձան-ցայտաղբյուր

44501618444 30f7abc466 z 1 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի պուրակում գտնվող թատերական դիմակներով հուշարձան, որից խմելու ջրի փոքրիկ շատրվան է հորդում: Ի դեպ թատրոնը տեղացիների ամենասիրելի տեղերից էր. տոմսարկղի առջեւ ձգվող հերթում կանգնածների թիվը գերազանցում էր դահլիճի տեղերին, մարդիկ գալիս էին ներկայացումների ունեցած ամենագեղեցիկ շորերով, կրկնակոշիկներով:

9.Քաղաքի կենտրոնը՝ «Պյատաչոկ»

MG 0219 sm - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Ստեփանակերտի կենտրոնը ժողովուրդը անվանում է «պյատաչոկ»։

MG 0189 sm 1 - 10 փաստ Ստեփանակերտի մասին, որ գուցե չգիտեք

Հենց այդտեղ են տեղավորված ԼՂՀ կառավարությունն ու խորհրդարանը, «Արմենիա» հյուրանոցն ու «Արցախբանկի» շենքը:

10. Փաստ է, որ

Ստեփանակերտը խոշոր քաղաք է, ունի 54.500 բնակչություն (2013 թվական): Քաղաքի հիմնադրումից առաջ այս հողի վրա եղել է հին հայկական բնակավայր, որը կոչվում է Վարարակն, որն ունի ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն:


Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գնա՞նք Գյումրի…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…