fbpx

10 փաստ ու ստեղծագործություն Էմի Ուայնհաուսից

7 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 23-ին Էմի Ուայնհաուսի մարմինն անշնչացած գտան Լոնդոնի Քեմդենի շրջանում գտնվող իր բնակարանում: Բրիտանացի երգչուհին, որն ընդամենը 27 տարեկան էր տառապում էր հարբեցողությամբ ու թմրամոլությամբ: Երգչուհու մահվան պատճառն ըստ՝ BBC-ի  ալկոհոլային թունավորումն էր: Այսօր հավերժ երիտասարդների ակումբի  տաղանդաշատ ու խարիզմատիկ երգչուհու հիշատակի օրն է: Այդ առիթով առանձնացրել ենք 10 փաստ 2000-ականների  R&B-ի և սոուլ ժանրում հանդես եկող լավագույն բրիտանացի երգչուհու մասին, չմոռանալով իհարկե Էմիի լավագույն կատարումները:

 

10. Amy Winehouse – Fuck Me Pumps

Էմի Ջեյդ Ուայնհաուսը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին Սաութհեյթում: Էմիի ծնողները  Ռուսական կայսրությունից գաղթած հրեաների հետևորդներ են: Երգչուհու հայրը՝ Միթչել Ուայնհաուսը աշխատում էր տաքսիստ, իսկ մայրը՝ Ջենիս Ուայնհաուսը դեղագործ էր:

9. Amy Winehouse – Will You Still Love Me Tomorrow?

 Էմին շատ էր սիրում իր հայրական կողմի տատիկին: Լուրերի համաձայն 1940-ական թվականներին Էմիի տատիկը սերտ կապերի մեջ է եղել բրիտանացի ջազմեն Ռոնի Սքոթի հետ, իսկ մոր եղբայրները եղել են պրոֆեսիոնալ ջազ: Էմին այնքան էր պաշտում տատիկին՝ Cynthia-ին, որ նրա անունը դաջել էր ձեռքին:

8. Amy Winehouse – Tears Dry On Their Own

Պատահական չէ, որ երգչուհու առաջին ստուդիական ալբոմը կոչվում է «Frank» : Էմին դեռ մանկուց  տարված է եղել ամերիկացի երաժիշտ Ֆրենկ Սինատրայով: Ալբոմն էլ հենց ոգեշնչվածություն էր Սինատրայից, ում երգացանկին առաջին երգչուհուն ծանոթացրել էր հայրը՝ Միթչը:

7. Amy Winehouse – In My Bed

Ուայնհաուսի առաջին ոչ պրոֆեսիոնալ քայլերը երաժշտության մեջ 10 տարեկան հասակում էր, երբ  Էմին ընկերուհու՝ Ջուլիետ Էշբիի հետ ստեղծեց Sweet ‘n’ Sour անվամբ ռեփ խումբը:

6. Amy Winehouse – You Know I’m No Good

Ուայնհաուսն իր համարձակ ու ըմբոստ վարքով աչքի է ընկել 12 տարեկանից: Աղջիկն այդ ժամանակ ընդունվել էր Սիլվիա Յանգի թատերական դպրոցը, որտեղից, սակայն 2 տարի անց Էմիին ստիպվածծ էին հեռացնել վատ վարքագծի պատճառով:

1 2

Այն, ինչ գուցե չգիտեք Ֆրենկ Սինատրային մասին

Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Նոր ֆոտոալբոմ և մինչ այժմ չհրապարակված լուսանկարներ Էմի Ուայնհաուսից

Աստղեր, որոնք մահացել են թմրանյութերի, ալկոհոլի կամ դեղամիջոցների չարաշահումից

Էմի Ուայնհաուսն ասել է . . .

Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը լուսանկարներով

Ռեյ Չարլզի կյանքը և ստեղծագործական ուղին

Պինգվինաշեն, Հայելի և Անհաղթը. մեր մանկության մուլտֆիլմերի երաժշտության հեղինակը

10 փաստ հայ ջազի առաջին լեդի Տաթևիկ Հովհաննիսյանի մասին

Էլվինա Մակարյանն ասել է . . .

#lovéմյուզիք մաս [9]

Ասա՝ ի՞նչ ես լսում, ասենք՝ ով ես դու