fbpx

10 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է (մաս 2)

VNews-ը ներկայացնում է պատմության ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքեր, որոնք չեք հավատա բայց իրական են՝

1. «Տիտանիկ» նավի խորտակվելուց 14 տարի առաջ հեղինակ Մորգան Ռոբերթսոնը մի նովել է գրել «Դատարկություն կամ Տիտանի կործանումը» անունով: Այն պատմում էր մի մեծ անխոցելի նավի՝ «Տիտանի» մասին, որը Ատլանտյան օվկիանոսում բախվում է այսբերգին և բավական փրկարար նավակներ չեն լինում, որպեսզի մարդիկ փրկվեն: Այս ամենըն իրական կյանքում տեղի է ունեցել նաև «Տիտանի» հետ:

2. Մինչև 19-րդ դարը արհեստական ատամները պատրաստում էին մահացած զինվորների ատամները քաշելու արդյունքում:

3. Հռոմեացիները մեզն օգտագործում էին որպես բերանի խոռոչը մաքրելու միջոց: Մեզը ամոնիակ է պարունակում, ինչը մաքրման՝ աշխարհի ամենալավ բնական միջոցներից է:

4. 2005թ.ին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի վրա ռումբ են նետել, սակայն այն չի պայթել:

5. Հին եգիպտոսում ծառաներին պատում էին մեղրով, որպեսզի ճանճերը հավաքավեն նրանց վրա ու մոտ չգնան փարավոններին:

6. Ջենեթ Ռենքին 1916թ.-ին դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին կին անդամը: Սա տեղի է ունեցել կանանց՝ քվեի ձայն ունենալու իրավունքի հաստատումից 4 տարի առաջ:

7. Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում այն ֆրանսուհիներին, որոնք գերմանացի տղամարդկանցից երեխաներ էին ունենում, պատժում էին գլուխը սափրելով: Սա արվում էր ցույց տալու համար, որ նրանք դավաճանել են իրենց երկրին:

8. 1957թ.-ին 9 հոգուց բաղկացած սևամորթ խիզախ ուսանողների մի խումբ ընդունվել է սպիտակամորթների քոլեջ: Այնքան մեծ ցույցեր էին տեղի ունենում, որ դպրոցականներն ստիպված էին առաջին անգամ դպրոց գնալ 1200 զինվորի ուղեկցությամբ:

9. 1952թ.-ին Ալբերտ Էյնշտեյնին առաջարկել էին դառնալ Իսրայելի երկրորդ նախագահը, սակայն գիտնականը մերժել էր առաջարկը:

10. Հիտլերը, Մուսոլինին և Ստալինը նոմինացված են եղել Նոբելյան մրցանակաբաշխության «Խաղաղության մրցանակի» համար: Բարեբախտաբար նրանցից ոչ մեկը չի ստացել մրցանակը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

10 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Պատմության մեջ եղած 5 ամենածիծաղելի դեպքերը (մաս 1)


Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին

Բարձրակրունկ կոշիկների հետքերով…

Սպիտակ տուն

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին

Մարտին Լյութեր Քինգ…

Մարաթոնյան վազք

Աբովյանի «անհայտ բացակայության» գործը

2 սիրային նամակ պատմության խորքերից

Բարբիի Էվոլյուցիան…

Հանճարներ, որոնք ինկվիզիցիայի զոհ դարձան

Վալերի Բրյուսով. փաստեր

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

Ծխախոտի արտադրություն. ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Մորուք. պատմական ակնարկ