10 պատմական փաստ՝ այստեղից-այնտեղից - VNews

10 պատմական փաստ՝ այստեղից-այնտեղից

Համաշխարհային պատմությունը լի է առեղծվածներով, սակայն ժամանակի հետ, ինչպես ասում են, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս: Մենք հավաքագրել ենք ամենահետաքրքիր և զարմանալի փաստերը պատմության էջերից:

10 փաստ, որ արժե իմանալ

1.Ալբերտ Էյնշտեյնը կարող էր նախագահ դառնալ. բանն այն է, որ 1952 թվականին նրան առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է:

2.Հարյուրամյա պատերազմը այնքան էլ հարյուրամյա չի եղել, այն իրականում տևել է 116 տարի՝ 1337-ից մինչև 1453 թվականները: Հենց այս պատերազմի շրջանականերում է Ժաննա դ՛Արկը՝ գլխավորելով ֆրանսիական զորքերը, մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ:

3. Իսկ արաբական թվերը արաբների ձեռքի գործը չէ. դրանք հորինել են հնդիկ մաթեմատիկոսները: 

4.116 – ամյա պատերազմը հիշատակելու հետ մեկտեղ, հարկ է նշել նաև, որ ոչ բոլոր պատերազմներն են այդքան ձգձգվում: Պատմության ամենակարճատև պատերազմը տևել է ընդամենը 38 րոպե, այն էր Անգլազանզիբարյան պատերազմը :

5.Երբևէ մտածե՞լ եք, թե երբ և ինչու են մատնահետքերը սկսել օգտագործվել դատական համակարգում:

Այս երկու տղամարդը հայտնվել են միևնույն բանտում և անվանակից են եղել, սակայն դրանից առաջ նրանք երբևէ չեն հանդիպել և որևէ արյունակցական կապ չեն ունեցել: Այո՛, հենց նրանք են մատնահետքերի կիրառությունը բերել դատական համակարգ: 

6.Ալեքսանդր Մակեդոնացին հիանալի լրտես է եղել: Նա ստիպում էր իր զինվորներին նամակներ գրել հարազատներին և հենց ինքն էլ կարդում էր դրանք: Եթե զինվորները հիացմունքի և ոգևորության խոսքեր չէին գտնում կրած և գալիք հաղթանակների համար, ապա վերջիններիս մահապատժի էին ենթարկում Մակեդոնացու հրամանով:

7.Պատմության առաջին էրոտիկ ֆիլմը նկարահանվել է 1896 թվականին Ֆրանսիայում, կինոնկարը կոչվում էր՝ «Մարիան գնում է քնելու»:

8.Ֆաշիզմի խորհրդանիշ կեռախաչը 3000 տարի շարունակ համարվում էր հաջողության խորհրդանիշ, իսկ ի՞նչ եղավ հետո. այն ուղղակի հայտնվեց Հիտլերի ձեռքերում: 

9.Ի դեպ, 1938 թվականին Time ամսագիրը Հիտլերին ճանաչում է «Տարվա մարդ»: դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հիտլերն արդեն գլխավորում էր գերմանական բանակը, հայտարարել էր, որ պատրաստվում է կործանել Չեխոսլովակիան, և արդեն իսկ Գերմանիայից վռնդել էր 12.000 հրեայի:

10.1912 թ. ապրիլի 15-ին «Տիտանիկ» նավը բախվեց մի հսկա սառցաբեկորի և կործանվեց, ինչը դարձավ 1500 մարդու մահվան պատճառ:

Դեպքից 14 տարի առաջ Մորգան Ռոբերթսոնը հրապարակել էր մի պատմվածք, որը կարծեք «Տիտանիկի» խորտակման կանխատեսումը լիներ: 

 

 

 


Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից