10 խորհուրդ անգլերեն սովորելու համար - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 խորհուրդ անգլերեն սովորելու համար

Այսօր անգլերենին տիրապետելն անսահման կարևոր է, կարելի է ասել՝ կենսական: Գրեթե ցանկացած ոլորտում մասնագիտանալու համար ձեզնից անպայման կպահանջեն անգլերենի լավ իմացություն: Շատերը պնդում են, որ անհնար է որևէ օտար լեզու սովորել առանց հատուկ դասընթացների, իսկ ոմանք իրենց օրինակով ապացուցում են, որ դա առավել քան իրատեսական է:

10 քայլ անգլերեն սովորելու ճանապարհին

1.Հստակ նպատակ դրեք ձեր առաջ

Առհասարակ ցանկացած նախաձեռնության համար կարևոր է հստակ նպատակ ունենալ, առավել ևս երբ խոսքը գնում է նոր՝ ամբողջովին օտար լեզու սովորելու մասին: Այս պարագայում բացի այն, որ դուք պիտի հստակ իմանաք՝ ինչու եք ուզում անգլերեն սովորել, կարևոր է նաև, որ պատկերացնեք, թե ինչ ճանապարհով: Կարճաժամկետ պլան մշակեք, ձեր առջև հստակ վերջնաժամկետներ դրեք և անցեք գործի:

2. Ոչ մի օր առանց անգլերենի

Փորձեք դարձնել անգլերենը հոբբի և զբաղվել դրանով ամեն օր: Խոսքը չի գնում ամեն օր 2-3 ժամ նոր լեզվին տրամադրելու մասին. այդ պարագայում դուք շատ շուտ կկորցնեք ձեր հետաքրքրվածությունն ու ուղղակի կձանձրանաք: Մեկ օրվա ընթացքում 25-30 րոպեն լրիվ բավարար է նոր լեզու սովորելու և դրանից հաճույք ստանալու համար:

3.Դիմեք սերտելու բոլոր միջոցներին

Բոլորս էլ գիտենք, որ մարդիկ տարբեր միջոցներով են ընկալում ու հիշում ինֆորմացիան: Ինչ որ մեկի մոտ ավելի զարգացած է տեսողական հիշողությունը, մեկ ուրիշի մոտ՝ լսողականը: Սակայն սա չի նշանակում, որ հարկավոր է ընտրել տեղեկությունը սերտելու մեկ միջոց ու միշտ դրան դիմել: Օգտագործեք ձեր ուղեղի հնարավորությունների ողջ արսենալն ու արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Կրկին հարկավոր է հիշել, որ անգամ լեզու սովորելու հարցում բազմազանությունը կարևոր է:

4.Օգտագործեք օնլայն-ռեսուրսները

Մեր դարում համացանցում կարելի է գտնել բացարձակապես ամեն ինչ: Անգլերեն ենթագրերով ֆիլմեր դիտեք, երգեր լսեք, կամ երգեք ինքներդ, միացրեք BBC-ի նորությունները, երբ ընթրիք եք պատրաստում, կամ որևէ այլ բանով եք զբաղված, գրանցվեք օնլայն դասընթացների և թեստեր լրացրեք:

5.Հաղորդակցվեք լեզվի կրողների հետ

Սա անգլերեն սովորելու ամենապրակտիկ միջոցներից մեկն է, իսկ եթե ձեր շրջապատում չկան այդպիսիք, հոգ չէ, համացանցը կրկին կհասնի օգնության:

6.Համատեղեք ձեր շահերը

Անգլերենը կարելի է հաշտությամբ համատեղել ձեր մեկ այլ նախասիրության հետ, օրինակ, եթե դուք արվեստի սիրահար եք և հետաքրքրված եք գեղանկարչությամբ, ապա թանգարան այցելելիս՝ օգտվեք անգլախոս գիդի ծառայություններից, կամ կարդացեք Կլիմտի ու նրա ստեղծագործությունների մասին հենց անգլերենով: Հաճելի և օգտակար զբաղմունք:

7.Կրկնությունը գիտության մայրն է

Երբեք մի մոռացեք կրկնել արդեն սովորածը, նոր բառերը չօգտագործվելու դեպքում մոռացվելու սովորություն ունեն: Ինչ-որ ֆիլմից մի դիալոգ ընտրեք, լսեք այն, թարգմանեք, ապա այդ նույն երկխոսությանը վերադարձեք 1 շաբաթ անց. դուք կզգաք, որ էլ ավելի լավ եք հասկանում լսածն ու դա ևս մեկ անգամ կմոտիվացնի ձեզ:

8.Մի վախեցեք սխալվել

Սխալները ուսումնական պրոցեսի անբաժան մասն են: Նոր լեզվին ծանոթանալու սկզբնական շրջանում ձեզ շատ բան անհասկանալի կլինի, մի վախեցեք սխալվել, ուղղել ինքներդ ձեձ, վերադառնալ գործած սխալներին ու գնալով բարելավել ձեր իմացությունը:

9.Շրջագայեք, հնարավորինս շրջագայեք

Եթե ունեք նման հնարավորություն գնացեք այնտեղ, ուր անգլերեն են խոսում: Դուք ոչ միայն օգտակար փորձ ձեռք կբերեք, այլև հնարավորություն կունենաք կիրառելու  այն ամենն, ինչ տեսականորեն գիտեք:

10.Հարցեր տվեք

Զարմանալի չէ, որ երբ մենք նոր լեզու ենք սովորում, մի շարք հարցեր ենք ունենում: Մի վախեցեք ցանկացած անհասկանալի բան հարցնել լեզվին տիրապետող որևէ մեկից:

 

 

 

 

 

 


Ամենատարածված դժվարությունները և դրանց հաղթահարումը անգլերեն սովորելիս [խորհուրդներով օգնում է Լուսինե Հայրապետյանը]

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

QUIZ. ստուգեք ձեր English-ը

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

10 բան, որ սպանում է կանացի էներգիան

10 գաղտնիք անգլերեն սովորողներին Լուսինե Հայրապետյանից

Սուրբ Աթոս Լեռ. այն ամենն, ինչ հետաքրքիր է

5 հավելված անգլերեն սովորելու համար

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Չգրված օրենքներ, խախտումներ ու խորհուրդներ առաջին ժամադրության համար