10+1 փաստ ձեր կատվի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10+1 փաստ ձեր կատվի մասին

Կատուները հիասքանչ տնային կենդանիներ են, կատվասերները կփաստեն՝ նրանց հետ երբեք չես ձանձրանա: Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ ձեր կատվի մասին:

 

1.Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել, հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ:

2. Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Ջորջիայի Համալսարանի գիտնականները պարզել են, որ կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28%: Մնացած զոհերին նրանք կամ թողնում են տեղում կամ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:

3.Մարմնի համեմատ չափազանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես:

4.Կարճատեսությունն, այնուամենայնիվ, թույլ չի տալիս կատուներն հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը, դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:

5.Կատուները չունեն քաղցրը զգալու համար համային ռեցեպտորներ: Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:

6.Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին: Այս երևույթն իր հետքն է թողել էվոլյուցիայի վրա և ծովափնյա մի շարք երկրներում հայտնվել են կատուներ, որոնք հավելյալ մատներ ունեն: Գիտնականները կարծում են, որ այդ մուտացիան դրսևորվել է հենց 18-րդ դարակեսին:

7. Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը:

8.Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ, ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:

9.Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛,  օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:

10.Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ: Այս հարցում ռեկորդակիր է Տեխասցի մի կատու, որը 1952 թվականին ճանաչվել է ավելի քան 400 ձագերի մայր: Իսկ «Bluebell» կատուն, որն ապրել է Հարավային Աֆրիկայում, միանգամից 14 ձագ է ունեցել, ի ուրախություն մայրիկին նրանք բոլորն էլ առողջ են ծնվել:

+1.Մի շարք  գիտնականներ պնդում են, որ այն մարդիկ, ովքեր ապրում են կատուների հետ, ավելի քիչ են ենթարկվում սթրեսների, քան նրանք, ովքեր չունեն կատուներ: Ասել է, թե ՝ կատուներ պահեք և երջանիկ եղեք:

 

 

 

 

 


10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր