10+1 փաստ Իջևանի մասին, որ գուցե չգիտեք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10+1 փաստ Իջևանի մասին, որ գուցե չգիտեք

Vnews-ը շարունակում է անդրադառնալ Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներին՝ բացահայտելով այն բոլոր հետաքրքիր փաստերը, որոնք կօգնել որոշակի պատկերացում կազմել և կմոտիվացնեն գնալ և բացահայտել մեր հայրենիքը մայրաքաղաքից դուրս: Այսօրվա մեր անդրադարձը նվիրված է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքին:

10 փաստ Իջևանի մասին, որ արժե իմանալ

1.Անվանումը

Ներկայիս Իջևանի տարածքում նախկինում իջևանատներ են եղել: Պարսկական տիրապետության շրջանում այն կոչվել է Իստիբուլաղ, ինչը Պարսկերենից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուր»: Արդեն 1780թ.-ին այստեղ հիմնադրվել է Քարվանսարա գյուղը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո վերանվանվել է Իջևան:

2.Իջևանյան բնություն

Իջևանը գրավիչ էր իր բնաշխարհով. քաղաքը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։ Օդն ու կանաչը կարող եք վայելել հատկապես բուսաբանական այգում՝ Դեդրո պարկում:

3.Քանդակագործություն

1985-1991թթ.-ին Իջևանն ամեն տարի հյուրընկալել է հայ և արտասահմանցի արվեստագետների, որոնք մեկ ու կես ամիս ապրում և ստեղծագործում էին այստեղ: Դա քանդակի միջազգային սիմպոզիումն էր, որն Իջևանը վերածում էր բացօթյա արվեստանոցի: Դրանցից մի քանիսն այժմ կարող եք տեսնել Իջևանի Քաղաքյին զբոսայգում:

4.Գորգագործություն

Իջևանը համարվում է գորգագործական կենտրոն: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում մեծ փառք էր վայելում քաղաքում գտնվող Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Մինչ օրս Իջևանի գորգագործության նմուշները մեծ արժեք ունեն և պահպանվում են Հայաստանի պատմության թանգարում:

5.ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Մայր ԲՈՒՀ-ի`1994թ. հիմնադրված իջևանյան մասնաճյուղը մարզի երիտասարդական-ուսանողական զարկերակն է: Ձեզ առավելապես կտպավորեն Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքները: Դրանք ցուցադրվում են համալսարանի սրահներում:

6.Գինի

Տեղական անուշահամ գինիներով հայտնի քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը: Իջևանի գինեգործարանը ներառված է հայաստանյան զբոսաշրջային երթուղիներում` իբրև այցելության և գինու համտեսի վայր:

7.Կամուրջների քաղաք

Իջևանը փռված է Աղստև գետի երկու ափերին, ինչի արդյունքում քաղաքում կան 9-ից ավելի կամուրջներ, որոնք իրենց յուրահատուկ գրավչություն և հմայք են տալիս քաղաքին:

8.Ակտիվ հանգիստ 

Իջևանը հիանալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար: Ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ. գնալով Տավուշի մարզկենտրոն դուք կունենաք բոլոր հնարավորություններն այս ամենը կազմակերպելու և վայելելու:

9. Մեքենաների գերեզմանոց

Այս առաջին հայացքից տհաճ վայրը ոգեշնչում և հումք է տվել շատ արվեստագետների մետաղյա քաղնդակներ ստեղծելու:

10.Աղջկաբերդ

Քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին է գտնվում Աղջկաբերդը՝ Կըզ Կալան: Ամրոցի ներսում կարող եք տեսնել ավերված բնակարաններ, 2 ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի: Անվան անունը կապվում է մի աղջկա հետ, որին ուզեցել է առևանգել Լենկ Թեմուրը, արդյունքում աղջիկը պարսպից գետն է նետել իրեն:

+1. Քաղաքի ամենահին թաղամասերը Ասլանյան և Բլբուլյան փողոցներն են։

 

 

 

 


Գնա՞նք Գյումրի…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Փաստեր Հրազդանի մասին…

Քրիստիանիա. ազատության քաղաք

Հետաքրքիր փաստեր Աբովյանի մասին

10+1 փաստ Գրիգոր Զոհրապի կյանքից

Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

Սիամանթո. 10 փաստ

10 փաստ Գորիսի մասին…

10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին…

10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

10 ապշելու փաստ Աֆրիկայից

10 փաստ Սոնա Ռուբենյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք