10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին - VNews

10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

dua lipa collage by ovsanna - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Ալբանական արմատներով 23-ամյա բրիտանացի երգչուհի և մոդել Դուա Լիպան 3 տարվա ընթացքում հասցրեց համաշխարհային ճանաչում ձեռք բերել ևնոմինացվել 5 անգամ BRIT Awards ամենամյա մրցանակաբաշխությանը: Առաջարկում ենք լսել աղջկա ամենահիթային սինգլերից New Rules կատարումը և զուգահեռ ընթերցել 10 հետաքրքիր փաստ Դուա Լիպա երգչուհու մասին:

Դուա Լիպան երգչուհու իրական անունն է

Եվ իսկապես, սա ուղղակի բեմական անուն չէ երգչուհու ալտեր էգոյի համար:  Եվ ավելին՝ ալբաներենից թարգմանաբար «Դուա Լիպա» նշանակում է սեր:

resize - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Դուա Լիպան մեծացել է Կոսովոյում և Լոնդոնում

Լիպայի ծնողները Կոսովոյի էթնիկ ալբանացիներից են, ովքեր լքել են Պրիշտինան 90-ականների վերջին և հաստատվել Լոնդոնում: Աղջիկը 2008-ին ընտանիքի հետ վերադարձել է Կոսովո, սակայն շատ չանցած կրկին ուղևորվել է Լոնդոն երաժշտական կարիերայի հետևից:

ezgif 4 9c28fb9ca8 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Դուա Լիպային և Էմի Ուայնհաուսին տաղանդից բացի միավորում է ևս մեկ բան

Երկու երգչուհիներն են կրթություն ստացել են միևնույն դպրոցում՝ Sylvia Young Theatre School-ում : Այդ դպրոցում սովորել են նաև Ռիտա Օրան, Թոմ Ֆլետչերը և այլք:

dua lipa e1515777706218 960x629 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Երգչուհին 15 տարեկան էր երբ հեռացավ տանից

Ինչպես արդեն նշեցինք երգչուհին իր երաժշտական կարիերայով լրջորեն զբաղվելու համար վերադարձավ Լոնդոն: Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ այդ քայլը իրեն ստիպեց իր տարիքից անկախ ավելի շուտ մեծանալ:

giphy - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Հեռու լինելով ընտանիքից, միևնույնն է, Դուա Լիպայի կարիերայում իր դերն է ունեցել երգչուհու հայրը

Դուա Լիպայի հայրը Duakgjin Lipa-ն վաղ անցյալում եղել է ռոք-երաժիշտ և հանդես է եկել ալբանական ռոք խմբերից մեկի կազմում: Ապագա երգչուհին մեծացել է հոր երգերը լսելով:

dua lipa 960x540 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Դուա Լիպան և բասկետբոլը

Վաղ հասակից Լիպան զբաղվել է բասկետբոլով, որի միջոցով կարճահասակ աղջնակը դարձրել է ավելի բարձրահասակ:

ezgif 4 8fed592010 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Քրիստինա Ագիլերան և Նելլի Ֆուրտադոն ոգեշնչման աղբյուր

14 տարեկանում ապագա երգչուհին իր առաջին փորձերն էր անում երաժշտության մեջ YouTube-ում ներկայացնելով իր սիրելի երգերի cover տարբերակները: Դուայի երգացանկում գերակշռում էին Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերը:

c dua lipa tour asia 960x476 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Աղջկա երաժշտական տաղանդը չէին նկատում երգչախմբում

11 տարեկանում երգչուհու վոկալի ուսուցիչն ասել է, որ նրա ձայնը շատ ցածր է և ինքը չի կարող զբաղվել երաժշտությամբ:

ezgif 4 a7a2bb15df - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Դուա Լիպան 2 մրցանակ ունի և 5 անգամ էլ նոմինացվել է BRIT Awards-ում

Իհարկե սա դեռ մրցանակների կեսն է:Աղջիկն նոմինացվել է նաև MTV Europe Music Awards-ում, մրցանակ տարել SCTV Music Awards-ում, BBC Music Awards-ում և ոչ միայն:

landscape 1473680848 screen shot 2016 09 12 at 124632 960x480 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

Ամենաշատ փնտրված կին արտիստը Spotify-ում

2017 թվականին Դուա Լիպան Spotify-ում ճանաչվեց ամենափնտրված կին արտիստը: Եվ իհակե ամեն բան դեռ արջևում է…

ezgif 4 109923c828 - 10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

 

 


Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ

Դուա Լիպան ներկայացրել Է Կիևում նկարահանված նոր տեսահոլովակ

Օֆելյա Համբարձումյան

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Մինչ այժմ չհրապարակված բացառիկ լուսանկարներ Էմի Ուայնհաուսից…

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Նուրսուլթան դարձած Աստանա. 10 փաստ

Քուրտ Քոբեյնի բացառիկ լուսանկարները

Այն, ինչ գուցե չգիտեք Պավել Վոլյայի մասին

Այն, ինչ պետք է իմանալ «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկարի արժանացած Ռամի Մալեքի մասին

Սիրուշոն DIAFA միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր

Հայտնի են Գրեմմի 2019-ին ելույթ ունեցող աստղերն ու նոր դրաման

Երաժշտական ամփոփում. Հունվարի լավագույն նորույթները