10 փաստ Չինաստանի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 փաստ Չինաստանի մասին

Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեպքերը, ծնելիության սահմանափակումները, հայտնի բրենդների կեղծքիները… Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:

1. Չինաստանը աշխարհի ամենաբազմամարդ երկիրն է: 9,597,000 կմ² տարածքում ավելի քան 1,38 միլիարդ մարդ է ապրում: Այն տարածքով աշխարհում երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և Կանադայից հետո։

2. Ամեն տարի Չինաստանում օգտագործում են մինչև 45 միլիարդ փայտիկներ: Դրանք սովորաբար պատրաստված են փայտից, մետաղից, փղոսկրից և պլաստիկից: Այս ավանդական դանակ-պատառաքաղներն այստեղ անվանում են «կուանցզի»:

3.Չինաստանը աշխարհի խոշորագույն արտահանողն է և ապրանքների մեծությամբ երկրորդ ներմուծողը: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ իր պատրաստված է Չինաստանում:

4.Ավելի քան 35 միլիոն գյուղացիներ ապրում են քարանձավներում: Շատ քարանձավային տներ ժառանգություն են, իսկ դրանց արժեքը կարող է հասնել 45,000 ԱՄՆ դոլարի:

5. Չինաստանում ազգային սպորտը սեղանի թենիսն է: Այն խաղում են ամենուր` դպրոցներում, գործարաններում, մարզական ակումբներում և նույնիսկ երկաթուղային կայարաններում: Այս սպորտի նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրա հասանելիությամբ և պարզ իրերի կիրառությամբ: Հարկավոր է միայն սեղան, թենիս և շատ քիչ տարածք:

6.Հին Չինաստանում խուտուտը կիրառվում էր ազնվականներին տանջելու համար: Այս մեթոդը անհավատալիորեն տարածված էր, քանի որ այն մարմնի վրա հետք չէր թողնում, իսկ  «տուժածներն» էլ  արագ վերականգնվում էին:

7.Ըստ կանխատեսումների՝ մինչև 2020 թվականը Չինաստանում կլինի 30-ից 40 միլիոն տղամարդ, որոնք չեն կարողնա գտնել իրենց երկրորդ կեսին՝ կանանց: Այսօր յուրաքանչյուր 100 կանանց համար կա 106,28 տղամարդ…

8.Չինաստանում համացանցի կախվածություն ունեցող դեռահասների համար կան հատուկ վերականգնողական ճամբարներ: Սա պետական ծրագիր է համարվում: 2008 թվականին Չինաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որը  ճանաչեց կախվածության այս ձևը որպես հոգեկան հիվանդություն:

9.2010 թվականին Չինաստանում՝ Պեկին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց գրեթե 100 կմ: Բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում էին քաղաք Չինաստանի օրվան նվիրված տոնակատարությաններից հետո:

10.Յուրաքանչյուր հինգ տարին մեկ Չինաստանում նոր երկնաքեր է կառուցվում: Այս պահին երկրի ամենաբարձր շենքը Շանհայի աշտարակն է, որի բարձրությունը 632 մ է, բայց մինչև 2019 թվականի վերջը Չանշա քաղաքը նախատեսում է ավարտին հասցնել 838 մետր Sky City-ի  երկնաքերի շինարարական աշխատանքները:

Կարդացեք նաև՝

 


Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Չինաստան]

Չինաստանը կորոնավիրուսի ճիրաններում [լուսանկարներով]

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է]

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

Շշմելու փաստեր Չինաստանից

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքները [10 քաղաք]

10 փաստ չինական խոհանոցի մասին, որ գուցե չգիտես

Աշխարհի ամենաերկար կամուրջը չինական է

Airbnb ծառայության առաջարկը ռոմանտիկներին

Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ

Պեկին. Ուր գնալ ու ինչ անել