10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը - VNews

10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Dpc5KcqW0AAX2tW - 10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Հոկտեմբերի 13-ին Լիոնի Տոնի Գաղնիե դահլիճում մեկնարկեց տարվա ամենասպասված կինոմիջոցառումներից մեկը՝ Լումիե կինոփառատոնը: Փառատոնն այս տարի նշում է իր հիմնադրման 10 ամյակը: Այս տարի փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել հայտնի ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր Ջեյն Ֆոնդան, ով կժամանի փառատոնի փակման արարողությանը մասնակցելու համար: Իր 10 տարիների ընթացքում Լումիե մրցանակին են արժանացել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Կլինթ Իստթվուդը, Քվենտին Տարանտինոն, Մարտին Սկորսեզեն, Պեդրո Ալմադովարը, Ժերար Դեպարդյեն և այլք:

Փառատոնի բացման արարողությունը, ինչպես ամեն տարի, աստղառատ էր: Կարմիր գորգին հայտնվեցին պատվավոր հյուրերը՝ մեքսիկացի հայտնի ռեժիսորական եռյակից երկուսը՝ Անֆոնսո Կուարոնը և Գիլիերմո դել Տորոն, նաև Մոնիկա Բելուչին, Ժան Դյուժաղդենը, ֆրանսիական կինեմատոգրաֆի լեգենդ Կլոդ Լըլուշը, Ռիշար Անկոնինան և ծերացած, բայց տարիների հետ իր հմայքը չկորցրած Ժան Պոլ Բելմոնդոն:

DpaN1CqXcAEeXlK - 10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Լումիե 2018-ը նաև հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրին. փառատոնի բացման արարողության ընթացքում բազմաթիվ անգամ հնչեցին Ազնավուրի երգերը: Հենց Ազնավուրի Emmenez-moi երգի ներքո էր, որ դահլիճ մտավ Լումիե 2018-ի ամենասպասված հյուրը՝ իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը: Բարդեմը փառատոնի ընթացքում ներկայացնելու է տարբեր ժամանակներից իր ամենահայտնի 5 ֆիլմերը, որոնց շարքում է նաև «Ոսկե Ծիրանի» ժամանակ ցուցադրված իրանցի ռեժիսոր Ազգար Ֆարհադիի նոր ֆիլմը՝ «Բոլորը գիտեն»:

DpaMPhIXgAMIObT - 10-րդ ամենամյա Լումիե կինոփառատոնը Լիոնում. Այնտեղ է մեր թղթակիցը

Փառատոնի բացման արարողությունը ամփոփվեց Կլոդ Լըլուշի ‹‹Itinéraire dun enfant gâté›› (‹‹Itinerary of a Spoiled Child››, 1988) ֆիլմով, որի գլխավոր դերասանները՝ Ժան-Պոլ Բելմոնդոն և Ռիշար Անկոնինան եկել էին պատվելու իրենց սիրելի ռեժիսորին:

Մեկ հոլովակով ամփոփվեց Կլոդ Լըլուշի ողջ կարիերան, և ռեժիսորը իր ելույթն ամփոփեց հետևյալ խոսքերով՝ «Ես սիրում եմ կյանքն իր բոլոր թերություններով, քանզի այդ թերությունները ֆոտոգենիկ են»:  Ի դեպ, Լըլուշը բացառիկ ռեկորդ է սահմանել կինեմատոգրաֆում. նա մոտ 35 անգամ աշխատել է նույն կոմպոզիտորի՝ Ֆրենսիս Լեի հետ, ով գրել է Լըլուշի ֆիլմերի երաժշտությունը մինչև ֆիլմերի նկարահանումը:

Լումիե փառատոնն այս տարի տեղի կունենա մինչև հոկտեմբերի 21-ը: Մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն կունենա վայելելու 100-ից ավել ֆիլմերի մի քանի հարյուր ցուցադրություններ ողջ քաղաքում՝ նույնիսկ բանտերում, վարպետության դասեր, երկու գրքի շնորհանդես, 7 ցուցահանդես, համերգներ և բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներ: Փառատոնի կարևոր հյուրերի և հատուկ ցուցադրությունների մասին կխոսենք առանձին: Ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Փառատոնին տեղում հետևում և մեզ համար ամենահետաքրքիրն է առանձնացնում մեր թղթակից Վիկտորյա Մուրադյանը


Աշխարհի լավագույն փառատոնները

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

«Անտանելի» գրավիչ կանանց ոսկե կանոնները

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնից՝ փոխարինվելով ադրբեջանական ֆիլմով

Մոնիկա Բելուչի-Վենսան Կասել. ատելությունից սեր և հակառակը

ամեն ինչ Ազնավուրի մասին

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Լավաշի տոնական օր

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Ո՞րն է 2019-ի լավագույն ֆիլմ ըստ ռուս կինոքննադատների

Ազնավուր [ինքնակենսագրություն]

11րդ. ReAnimania-ն Հայաստանում