fbpx

11 պարզ քայլ առողջ լինելու համար

Առողջությունը վերականգնելը չափազանց բարդ է, այն ոչ միայն ֆինանսական միջոցներ է պահանջում, այլև նյարդեր, կամք և ժամանակ:

1.Կյանքը շարժման մեջ է:

Ինքներդ ձեզ հարց տվեք. արդյո՞ք օրվա ընթացքում 30 րոպե ազատ ժամանակ չունեք: Եթե ազնիվ գտնվենք ինքներս մեզ հետ, կհասկանանք, որ յուրաքանչյուրս էլ, անկախ մեր զբաղվածությունից, կարող ենք օրվա մեջ կես ժամ տրամադրել զբոսանքին: Դա կարող է լինել թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան զբոսանք, այդ ընթացքում դուք կարող եք աուդիոգրքեր լսել, զրուցել ընկերոջ հետ կամ ուղղակի վայելել միայնությունն ու հանգիստը՝ համատեղելով այն առողջ ապրելակերպի հետ:

Շաբաթական 1-2 անգամ սպորտով զբաղվեք, ցանկալի է որ մենակ չլինեք այդ հարցում. խմբով պարապմունքներն ավելի են մոտիվացնում ու հետևաբար շատ ավելի արդյունավետ են:

2.Առողջ սնունդ

Շատերն են վիճում, թե ինչ է իր մեջ ներառում առողջ սնունդը. օգտագործեք սեզոնային մրգեր և բանջարեղեններ ու մի մոռացեք շաբաթվա մեջ 2 անգամ միս ներառել ձեր սննդակարգում:

3.Ամենամյա հետազոտություններ

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ երիտասարդ կանայք մահանում են կրծքի քաղցկեղից միայն այն պատճառով, որ ճիշտ ժամանակին չեն հետազոտվել: Սա վերաբերում է նաև մնացած բոլոր հնարավոր հիվանդություններին: Սովորություն դարձրեք տարին մեկ անգամ ամբողջական հետազոտություն անել:

4.Դադարեք խմել քաղցր, գազավորված ըմպելիքներ

Եվ հարցը միայն կալորիաները չեն. բոլորս էլ քաջատեղյակ են, որ գազավորված ըմպելիքները չարաշահելու դեպքում գիրանալն անխուսափելի է: Բացի այդ դրանք նա վատ են  անդրադառնում մեր առողջության վրա՝ բարձրացնելով շաքարի մակարդակը մեր արյան մեջ:

5. Թեյ՝ սուրճի փոխարեն

Կանաչ թեյն իր մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև օգնում է պահպանել մարմնի առողջ քաշը: Հրաժարվեք մի բաժակ սև դառը սուրճից ու ձեր նախընտրությունը տվեք կանաչ թեյին:

6.Տեղեկացված եղեք

Եթե դուք չգիտեք, թե որն է ձեր նորմալ ճնշումը, շաքարի և խոլեստերինի մակարդակն արյան մեջ, ապա բարդ է ասել, որ դուք տեղյակ եք ձեր առողջությունից: Հաճախակի անալիզներն ու ինֆորմացվածությունը ձեզ թույլ կտա խուսափել մի շարք հիվանդություններից, իսկ դրանց առկայության դեպքում՝ ժամանակին սկսել բուժումը. չէ՞ որ առողջությունը չի սպասում:

7.Ավելին իմացեք ձեր ԴՆԹ-ի մասին:

Ձեր ծնողների և այլ մոտ ազգակիցների հիվանդությունների մասին տեղեկատվությունը կօգնի ձեզ գնահատել այս կամ այն հիվանդության ռիսկերն ու կասկածների դեպքում ժամանակին դիմել բժշկի:

8.Մի չարաշահեք արևայրուքը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկանց մոտ, ովքեր սիրում են բնական կամ արհեստական արևայրուք ընդունել և դա հաճախակի են անում, 2,5 անգամ ավելի մեծ է մաշկի քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Բացի այդ արևայրուքը խթանում է մաշկի շուտ ծերացմանն ու կնճիռների ձևավորմանը:

9.Մի ծխեք

Անգամ եթե դուք ժամանակ առ ժամանակ ծխում եք ընկերական շրջապատում, ապա իմացեք, որ դա մեծ վնաս եք հասցնում ձեր առողջությանը: Կրկին հենվելով վիճակագրության ցուցանիշներին. Ամերիկայում յուրաքանչյուր 5-րդը մահանում է ծխելու պատճառով: Բժիշկները պնդում են, որ ծխելը թողնելն առաջինն է, ինչ պիտի անեք ձեր առողջության համար:

Խոսելով վատ սովորություններից՝ նշենք նաև, որ ալկոհոլի չարաշահումը նույնպես ոչ մի լավ բանի չի տանի: Օրվա ընթացքում՝ 1 բաժակ գինի, և շաբաթվա ընթացքում՝ 2-3 օր առանց ալկոհոլի. այս պարագայում վնասը մինիմալ կլինի:

10. Առողջ քուն

Առողջ քունն ուղղակի անհրաժեշտ է մեր օրգանիզմին, այդ ընթացքում տեղի է ունենում օրգանիզմի ինքնավերականգնում, իսկ ուղեղը հանգստանում է ցերեկային ծանրաբեռնվածությունից:

11.Մաքուր օդ և բնական լույս

Թթվածինն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, այն մոբիլիզացնում է մեր իմունային համակարգը: Իսկ բնական լույսը խթանում է մեր օրգանիզմում սերոտոնինի առաջացմանը, ինչն էլ բարձրացնում է տրամադրությունը: Բացի այն, այն նաև վիտամին D-ի աղբյուր է: