11րդ. ReAnimania-ն Հայաստանում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

11րդ. ReAnimania-ն Հայաստանում

11րդ. ReAnimania միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը: Բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերի ցուցադրություններ կլինեն նաև քաղաքի մյուս կինոթատրոններում:

ReAnimania 2019

Այս տարի կինոփառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 350 լիամետրաժ ֆիլմեր տարբեր երկրներից, որոնցից ընտրվել են 100-ը: Մասնավորապես կներկայանան ամերիկյան, անգլիական, ռուսական, ֆրանսիական, գերմանական և իսպանական ֆիլմեր: Մրցանակակիրները կորոշվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի կազմում են հայ և օտարազգի մասնագետներ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա հատուկ ծրագիր, նվիրված Արման Մանարյանի 90-ամյակին և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վալենտին Պոդպոմոգովի 95-ամյակին:

 

 

Նախորդ տարիների պես, այս տարի էլ բացի ֆիլմերի ցուցադրություններից տեղի կունենան նաև սեմինարներ և մաստեր-կլասեր: Մասնավորապես Հայաստան են ժամանել «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը, «Սիրով՝ Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Խյու վելշմանը, պրոդյուսեր Ժան Պոլ Կոմինը և իլյուստրատոր Զորիկ Գետան:

Հիշեցնենք, որ կինոփառատոնն առաջին անգամ Հայաստում է անցկացվել 2009թ.-ին: Փառատոնի նպատական է անիմացիոն ֆիլմարտադրության խթանումն ու զարգացումը:


Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

Ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը դիմել է Միացյալ Նահանգների կառավարությանը

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Հերթը հասավ Լազուրե ափին…

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Covid-19-ի պատճառով հետաձգվել են «Բեթմեն»-ի նկարահանումները

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ