12 տարի առաջ այս օրը Հիթ Լեդջերը հետմահու Օսկար ստացավ... - VNews

12 տարի առաջ այս օրը Հիթ Լեդջերը հետմահու Օսկար ստացավ…

Jokerrr min - 12 տարի առաջ այս օրը Հիթ Լեդջերը հետմահու Օսկար ստացավ...

12 տարի առաջ այս օրը Հիթ Լեդջերը հետմահու Օսկար ստացավ, որպես Երկրորդ պլանի լավագույն դերասան ՝ Քրիստոֆեր Նոլանի «The Dark Knight» ֆիլմում Ջոկերի դերի համար:

Ֆիլմի մասին…

«Խավարի ասպետը» ֆիլմը էկրաններին է հայտնվել 2008 թվականին։ Գլխավոր դերերում են ռեժիսորի սիրելի Քրիստիան Բեյլը, միակ ու անկրկնելի Ջոքեր Հիթ Լեդջերը, Գարի Օլդմենը և այլք։

Բեթմենը բարձրացնում է քրեական աշխարհի դեմ պատերազմի խաղադրույքները: Լեյտենանտ Ջիմ Գորդոնի և դատախազ Հարվի Դենտայի հետ միասին նա մտադիր է մաքրել փողոցները հանցագործներից, որոնք թունավորում են քաղաքը: Համագործակցությունն արդյունավետ է ստացվում, սակայն նրանք շուտով հայտնվում են քարոսի կենտրոնում` հրահրված հանցագործ աշխարհում հայտնի Ջոկերի կողմից:

Մի քանի փաստ…

1. Սթիվեն Քինգը «The Dark Knight»-ը համարում է սուպերհերսի մասին պատմող լավագույնը ֆիլմը։

2. Ջոկերի դերին պատրաստվելու համար Հիթ Լեջերը մեկ ամիս ապրել է հյուրանոցում, միայնակ։

3. Ֆիլմը նվիրվում է Հիթ Լեջերի և Կոնուեյ Ուիկլիֆի (հատուկ էֆֆեկտների մասնագետ, որը մահացել է նկարահանումների ժամանակ) հիշատակին։

4. Ֆիլմի համար Նոլանին ոգեշնչել են Ջոկերի առաջին կոմիքսները (1940 թվական), ինչպես նաև 1988 թվականի «Սպանող կատակը» գրաֆիկական վեպը և 1996 թվականի «Երկար հելոուինը» սերիալը, որը պատմում էր Հարվի Դենթի ծագմասն մասին։

5. «Խավարի ասպետը» մականունը Բեթմենին առաջին անգամ վերագրվել է 1940 թվականի Բեթմեն #1 կոմիքսում, որի հեղինակը Բիլ Ֆինգերն էր:

6. «The Dark Knight» հիմնականում նկարահանվել է Չիկագոյում, ինչպես նաև Միացյալ Նահանգների մի քանի այլ վայրերում, Միացյալ Թագավորությունում և Հոնկոնգում։

7. Լեդջերը մահացել է ֆիլմի նկարահնումներից մի քանի ամիս անց և թողարկումից վեց ամիս առաջ՝ 2008 թվականի հունվարի 22-ին:

8. Ֆիլմի եկամուտը գերազանցել է $1 միլիարդը. «The Dark Knight»-ը համարվում է 2008 թվականի ամենաշահութաբեր և բոլոր ժամանակների 46-րդ ամենաշահութաբեր կինոնկարը:

9. Ջոկերը` Հիթ Լեջերի դերակատարմամբ, հանդիսանում է «կինոյի 100 լավագույն չարագործներից» 2-րդը։

10. Ֆիլմը արգելված է Չինաստանում։

 


Տարանտինոն խոսել է «Ջոկեր»-ի մասին

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

5 ֆիլմ բաց տեսարաններով

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Հիթ Լեդջերն ասում է…

Ավստրալիայի մայրաքաղաքում կմեկնարկի Հիթ Լեդջերի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսը

Աստղեր, որոնք մահացել են թմրանյութերի, ալկոհոլի կամ դեղամիջոցների չարաշահումից

5 սիրային ֆիլմ համասեռականների մասին

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք

Հեղափոխության մասին լավագույն ֆիլմերը

Հիթ Լեդջեր. Ջոքերի լավագույն լեգենդը

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները

Քրիսթիան Բեյլի 5 կերպարանափոխությունները

Հայտնի արտահայտություններ հայտնի ու սիրված ֆիլմերից

10 ֆիլմ, որ (չեք հավատա, բայց) 2018-ին դարձան 10 տարեկան

5 ֆիլմ լեգենդար մարդկանց մասին