12 տիպիկ մեջբերում «Գահերի խաղից» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

12 տիպիկ մեջբերում «Գահերի խաղից»

«Գահերի խաղը» հեռուստասերիալը հայտնի է իր բռնություններով, ճակատամարտերով, դավաճանություններով, սիրային դրվագներով, բռնություններով, վիշապներով, Սպիտակ քայլողներով, բռնություններով և իհարկե հետաքրքիր ու հիշվող խոսքերով:

Հեռուստասերիալի ընթացքում կերպարները կիսվել են իրենց խելացի մտքերով, «տեսություններով» ու կատակներով: Այդ արտահայտություններից մի քանիսն այնքան են սկսել ասոցացվել միայն այդ սերիալի հետ, որ այլ դեպքում դրանք լսելն ուղղակի տարօրինակ է: Ներկայացնում ենք այպիսի 12 արտահայտություն, որոնք, վստահ ենք, անմիջապես ձեզ կհիշեցնեն «Գահերի խաղի» համապատասխան դրվագները:

1. «Երբ խաղում ես գահերի խաղը, կամ պետք է հաղթես, կամ մահանաս»: – Սերսի Լենիսթեր 

2. «Դու ոչինչ էլ չգիտես, Ջոն Սնոու»: – Իգրիթ

3. «Ուժեղները միշտ թույլերի են որսում: Հենց այդպես են նրանք ուժեղ դառնում»: – Թիրիոն Լենիսթեր 

4. «Թշնամին իրական է, այն միշտ իրական է եղել»:- Ջոն Սնոու

5. «Ուժն իշխում է այնտեղ, որտեղ մարդիկ հավատում են, որ այն իսկապես իշխում է: Դա հնարք է, ստվեր պատին: Ու շատ փոքր մարդիկ կարող են մեծ շողք գցել»: – Լորդ Վարիս 

6. «Ձմեռը մոտ է»:- Նեդ Սթարք

7. «Միտքը գրքերի կարիք ունի այնպես, ինչպես սուրը՝ սրաքարի: Դա է պատճառը, որ այդքան շատ եմ կարդում»:- Թիրիոն Լենիսթեր

8. «Միայն մի աստված կա, ու դա Մահն է: Ու միայն մի բան կարող ես ասել նրան՝ «Ոչ այսօր»»:- Սիրիո Ֆորել

9. «Առյուծը չի հետաքրքրվում ոչխարների կարծիքներով»:- Թայվին Լենիսթեր

10. «Այն ամենն, ինչ ասվում է «բայց» բառից առաջ, հիմարություն է»:- Ջոն Սնոու

11. «Մի խորհուրդ տամ քեզ, ապօրինածի’ն: Երբեք մի՛ մոռացիր, թե ով ես, քանի որ աշխարհն էլ չի մոռանա դա: Եթե այն որպես զենք օգտագործես, աշխարհն էլ չի կարողանա դրանով քեզ ցավ պատճառել»: – Թիրիոն Լենիսթեր

12. «Եթե կարծում ես, որ սա երջանիկ ավարտ է ունենալու, ուրեմն ուշադիր չես եղել»: – Ռամսի Բոլթոն:


GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին