12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին - VNews

12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

5429b59c8e78fbc4 MCDTITA FE014 H 1 - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

Կինոաշխարհի ամենաճանաչված ֆիլմերից մեկը՝ «Տիտանիկը» թողարկվել է 1997թ.-ին: Ստացվում է՝ բոլորիս կողմից տասնկյակ անգամներ դիտված այս ֆիլմն արդեն 20 տարեկան է. գիտենք՝ ապշելու բան է: Այդուհանդերձ, այն չի դադարում լինել ամենասիրվածներից, ամենաքննարկվածներից ու ամենադիտվածներից մեկը, ու դեռ շարունակում է գերել հազարավոր մարդկանց ուշադրությունը՝ թե՛ իր գեղեցիկ տեսարաններով, թե՛ սաունդթրեքերով, թե՛ դերասանական կազմով: «Տիտանիկի» մասին շատ բան գիտեքն, սակայն կա մի քանի բան, որ ֆիլմի սիրահարները հնարավոր է չգիտեն: Դա շտկելու նպատակով ներկայացնում ենք 12 հետաքրքիր փաստ «Տիտանիկ» հայտնի ֆիլմի մասին:

1. Անհնար է այս ֆիլմը պատկերացնել առանց Լեոնարդո Դիկապրիոյի ու Քեյթ Ուինսլեթի: Բայց ասում են՝ նրանք Ջեքին ու Ռոուզին մարմնավորելու համար նկարահանող խմբի առաջին ընտրությունը չէին: Որպես Ռոուզ ու Ջեք սկզբում ընտրված են եղել Գուինեթ Փելթրոուն և Մեթյու Մաքքոնահին:

matthew mcconaughey - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

2. Քեյթ Ուինսելթն անչափ ուզում էր ստանալ Ռոուզի դերը: Նա մի անգամ զանգահարել է «Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջեյմս Քամերոնին ու բղավել. «Ես եմ Ռոուզը, ուրիշ դերասանուհիների ինչո՞ւ ես էլ ուզում տեսնել այդ դերի մեջ»: Ընտրվելուց հետո նա այնքան ուրախ էր, որ վարդեր է ուղարկել Քամերոնին ու բացիկի մեջ գրել՝ «Քո Ռոուզից»:

Rose 2 - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

3. Լեոնարդո Դիկապրիոն այնքան հոգնած է եղել նկարահանումների ընթացքում, որ տարբեր առիթներով հայտնել է իր դժգոհությունը: Սա բնական է, քանի որ դերասանները շաբաթական 70-90 ժամ էին աշխատում: Պատմում են, որ ընթրիքի դրվագը նկարահանելու ժամանակ Դիկապրիոն Քեթի Բեյթսին հարցրել է. «Որ սպասքն օգտագործեմ, որպեսզի ուղեղս անջատեմ»: Մի անգամ էլ նա այնքան բարկացած է եղել հոգնածության պատճառով, որ կատաղած գնացել է նկարահանման հրապարակ, նայել շուրջն ու բղավել. «Այս ամենը հիմարություն է»:

3d3ccab428d6b7a9 MCDTITA FE017 H - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

4. Երբ Քեյթ Ուինսլեթն իմացավ, որ պետք է մերկանա Դիկապրիոյի առջև, որոշեց միանգամից կոտրել նրանց միջև եղած սառույցն ու հենց առաջին հանդիպման ժամանակ Լեոնարդոյին ցույց տվեց իր կուրծքը: Նշենք նաև, որ Ռոուզի մերկ պատկերն անելու դրվագն ամենաառաջին նկարահանված մասերից մեկն էր:

Rose on couch Titanic 1 - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

5. Լինդսեյ Լոհանին ուզում էին առաջարկել Ջեքի փոքրիկ ընկերոջ՝ Քորայի դերը, սակայն նկարահանող խումբը վերջում մտածել է, որ այն ժամանակ 8-ամյա Լոհանի կարմիր մազերը նրան նմանեցնում էին Ռոուզին, ու սխալ կլիներ կերպարների այդպիսի նմանությունը:

1411690082229 Image galleryImage PARENT TRAP REMAKE OF THE - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

6. Սելին Դիոնի կատարած աշխարհահռչակ  “My Heart Will Go On” երգը պլանավորված չէր ընդգրկել ֆիլմի սաունդթրեքերի ցանկի մեջ: Ֆիլմի թիմը միայն առանց բառերի երաժշտություններ էին ուզում «Տիտանիկի» համար, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ երգահաններ Ջեյմս Հորներն ու Ուիլ Ջենինգսը գաղտնի համագործակցեցին Սելին Դիոնի հետ, ձայնագրեցին երգն ու ներկայացրին ռեժիսորին: Մնացածն արդեն ինքներդ գիտեք՝ այն դարձավ բոլոր ժամանակների լավագույն հիթերից մեկը: Schránka 5 - 12 փաստ «Տիտանիկ» ֆիլմի մասին

1 2

Քեյթ Ուինսլեթի հարցազրույցը. «The Guardian»

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Տիտանիկի հաջողակը. նավերը կործանվում են, նա ողջ է մնում

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

10 աստղային բյութի-խորհուրդ…

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

10 հայտնի մարդ, որ երբևէ ձերբակալվել է

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]