Պուլիցերյան մրցանակ ստացած լավագույն 6 վեպերը - VNews

Պուլիցերյան մրցանակ ստացած լավագույն 6 վեպերը

IndiaTv10cab0 pulitzer 1 - Պուլիցերյան մրցանակ ստացած լավագույն 6 վեպերը

Պուլիցերյան մրցանակն ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից է: Այն տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի  ասպարեզներում հաջողության հասած անձանց ու կազմակերպություններին: Այս պատվավոր մրցանակը չունի տարբերանշան կամ արձանիկ. մրցանակն իրենից ներկայացնում է 10.000 $, այն հանձնվում է ամեն տարի մայիսի առաջին երկուշաբթի օրը Նյու Յորքում:
Մրցանակի հիմնադրամը ստեղծվել է 1911 թ. մահացած հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր, հրատարակիչ, լրագրող Ժոզեֆ Պուլիցերի թողած 2 000 000 $-ով, իսկ մրցանակները սկսել են հանձնվել արդեն 1917 թվականից:
Ձեզ ենք ներկայացնում Պուլիցերյան գրական մրցանակ ստացած 6 գիրք, որոնք եթե դեռ չեք կարդացել, անպայման շտապեք ուղղել ձեր սխալը:

«Ընթերցանությունը նման է երկխոսության:

Բոլոր գրքերը խոսում են, բայց լավ գրքերը նաև լսում են»:

Մարկ Հադոն

ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

OldmanseaԾերունին-և-ծովը

Սա Էռնեստ Հեմինգուեյի թերևս ամենահուզիչ ու ամենագեղեցիկ գործն է, որ գրվել է 1951 թ. և հրապարակվել 1952-ին: Սա վերջին ստեղծագործությունն է, որ հրապարակվել է մեծն Հեմինգուեյի կենդանության օրոք: Գիրքը պատմում է Սանտիագո անունով մի ձկնորսի մասին, որը պայքարում է հսկայական  ձկան դեմ: Ո՞վ կհաղթի. մա՞րդը, թե՞ բնությունը: Ո՞վ է արժանի կենդանի մնալու: Ո՞վ է ավելի ուժեղ բաց բնության մեջ: Ո՞ւմ ենք համակրում մենք ինքներս: Հենց այս մերկապարանոց թվացող հարցերը հնչեցնելու նման գեղարվեստական ու ոչ պաթետիկ, կենդանի, հուզառատ ու ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին դիպչող կերպն է այս վիպակը դարձնում լավագույններից լավագույնը:

1954 թ. այս վիպակը Հեմինգուեյին նաև Նոբելյան մրցանակ է բերում: Այս վիպակի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր՝ 1958 թ և 1990 թ.: Մեզ առավել հայտնի է վերջինը, որտեղ գլխավոր դերը խաղում է Էնթընի Քուինը:

 

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆԸ
ԱԼԻՍ ՈՒՈՔԵՐ

Alice-Walker-Color-Purple

Նյու Յորք Թայմզը այս ստեղծագործության մասին գրախոսություն գրելիս, այն անվանել է «գրավիչ ու չափազանց լավ գրված գիրք»:  Նամակագրական այս նովելի հեղինակը Ալիս Ուոքերն է, որը «Մանուշակագույնի» շնորհիվ դարձել է առաջին սևամորթ կին հեղինակը, որ ստացել է Պուլիցերյան մրցանակ: Այս գրքի հիման վրա նկարահանվել է նաև մեկ ֆիլմ, ստեղծվել է մյուզիքլ:

1 2 3