5 արգելված գիրք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 արգելված գիրք

Արգելված գրքեր, ովքե՞ր են արգելում, ինչո՞ւ, ե՞րբ, ի՞նչ ազդեցություն է ունենում արգելքը գրքերի տարածման վրա՝ բացասակա՞ն, թե՞ ավելի շատ դրական:
Միջնադարում որոշ գրքերի արգելում էին կրոնական պատճառներով, Սովետական Միության տարիներին՝ պետական-քաղաքական գաղափարախոսությանը չհամապատասխանելու պատճառով: Այս հոդվածում փորձել ենք առանձնացնել 5 գիրք, որոնք արդեն դասական են, սակայն ժամանակին արգելված են եղել տարբեր պատճառներով:

1.Ջովաննի Բոկաչո՝  «Դեկամերոն»

Իտալական Վերածննդի գրականության հիմնաքարերից մեկը: Գրվել է 1352—1354 թթ.: «Դեկամերոնը» 100 նովելներից բաղկացած ժողովածու է, որի հիմնական թեման սերն է՝ իր մարմնական,  էրոտիկ դրսևորումներով: Գիրքն սկսվում է 1348 թ. Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է «տասնօրյակ») խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն՝ 10 օր, 10 պատմություն՝ 100 նովել արդյունքում։

Էրոտիկ տեսարանների առկայության պատճառով եկեղեցին այն անբարո որակեց և ստիպեց հեղինակին՝ հրաժարվել գրքից:  1559 թ. այն մտավ «Արգելված գրքերի ինդեքսի» մեջ (Index Librorum Prohibitorum)՝ կաթոլիկ եկեղեցու սահմանած ցուցակ՝ գրքերի «բանտ»՝ բարոյական, կրոնական առումներով եկեղեցուն ոչ հարիր լինելու համար:

2.Գյուստավ Ֆլոբեր՝ «Տիկին Բովարի»

Վեպի հրապարակումից հետո հեղինակին , ինչպես նաև վեպի 2 հրատարակիչներին  մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին նրանց  դեմ 1857 թվականի հունվարին։ «Տիկին Բովարին» դասվում է ոչ միայն ռեալիզմի ուղղության բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործությունների, այլև այն գործերի շարքին, որոնք մեծ ազդեցություն են թողել համաշխարհային գրականության վրա: Գիրքը թույլ ուա կամազուրկ տղամարդու և օրեցօր ինքն իրեն ու կյանքի գեղեցկություններն ու դառնությունները բացահայտող կնոջ մասին է: Դավաճանություններ, սեր, կիրք, հոգեբանական համոզիչ ու խորը զրույցներ, սյուժետային լուծումներ: Գիրք, որ կարդալը պարտադիր է:

3. Շառլ Բոդլեր. «Չարի ծաղիկները»

1 2