13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին - VNews

13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

woolf - 13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

1. Անգլիացի գրող, գրաքննադատ Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թ. հունվարի 25-ին Լոնդոնում:

2. 13 տարեկանում կորցրել է մորը, ապա մեծ քրոջը:

88b12832087001b05942181d892af7a2 duncan grant vanessa bell - 13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

3. Հայրը՝ Լեսլի Սթիվենը, դաժան մարդ էր, իսկական բռնակալ, այդ պատճառով նրա մահը (1902 թ.) երեխաների համար իսկական թեթևություն էր:

4. Հոր դաժանությունները, տղա և աղջիկ երեխաների միջև ակնհայտ և ամեն ինչում տարբերություն դնելը Վուլֆի ֆեմինիստական հայացքների հիմքերն էին:

5. Վիրջինիան գրել սկսում է 1905 թ.: Նա հոդվածներ և գրախոսություններ էր գրում Times-ի, The Guardian-ի համար:

download 4 1 - 13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

6. 1906 թ. Հունաստանում հանգստանալիս` Վիրջինիայի սիրելի եղբայրը հիվանդանում է տիֆով և մահանում: Սա Վիրջինիայի՝ կյանքից ստացած հերթական հարվածն էր:

virginia1932 ingreece - 13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

7. Վիրջինիան ինքնասպանության առաջին փորձը կատարել է 22 տարեկանում:

8. 1912 թ. նա ամուսնանում է լրագրող Լեոնարդ Վուլֆի հետ: Դա ընկերների, գաղափարակիցների միություն էր:

o 074 900 - 13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

9. Վիրջինիան 27 տարեկանում խոստովանում է, որ վախենում է սեքսից: Այս ֆոբիայի պատճառը մանկության տարիներին տարած սթրեսսներն էին, երբ իր զարմիկները սեքսուալ ոտնձգություններ էին իրենց թույլ տալիս Վիրջինիայի նկատմամբ:

10. Վիրջինիան վախենում էր նաև մարդկանց հետ մտերիմ շփումներից, որևէ մեկի աչքերին նայելուց:

11. Ամուսնանալուց հետո Վիրջինիան խոհարարական պրոֆեսիոնալ դասերի  էր գնում: Նրա պատրաստած միակ բանը թխվածքն էր, որտեղ նա մոռացել էր իր ամուսնական մատանին:

12. Լեոնարդը կնոջ համար իդեալական պայմաններ է ստեղծում՝ հոգեկան անդորր գտնելու, գրելու, ստեղծագործելու համար: Սակայն անցյալի դևերից ազատվել չի հաջողվում:

virginiawoolf41 - 13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

13. 1941 թ. մարտի 28-ին, տառապելով գլխացավերից և երկբևեռ աֆեկտիվ խանգարումից, Վիրջինիան ինքնասպան է լինում՝ խեղդվելով գետում: Ամուսնուն թողած նամակում գրում է.

Թանկագի´նս,
ես զգում եմ հաստատ, որ նորից խելագարվում եմ: Ես զգում եմ հաստատ, որ մենք չենք կարող անցնել այդ սոսկալի փուլով ևս մեկ անգամ: Ես զգում եմ հաստատ, որ այս անգամ ես ի զորու չեմ լինի վերականգնվել: Ես սկսել եմ ձայներ լսել ու էլ ի վիճակի չեմ կենտրոնանալ ոչ մի բանի վրա: Եվ այդ պատճառով էլ անելու եմ այն, ինչ ամենաճիշտն է թվում ինձ:
Դու ինձ տվել ես աշխարհի հնարավոր երջանկություններից ամենամեծը: Ամեն առումներով դու ինձ համար եղել ես ամեն ինչ: Չեմ կարծում, որ այս երկրի վրա երկու մարդ կարող են ավելի երջանիկ լինել, քան մենք էինք մինչ այս անտանելի հիվանդությունը կպավ ինձ: Ես էլ չեմ կարողանում պայքարել դրա դեմ: Գիտեմ, որ փչացնում եմ քո կյանքը, ու որ առանց ինձ դու կկարողանաս աշխատել: Եվ դու դա կանես, ես գիտեմ: Տեսնո՞ւմ ես, անգամ կարգին նամակ չեմ կարողանում գրել: Կարդալ էլ չեմ կարողանում: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ իմ կյանքի ամեն լավ բանի համար քեզ եմ պարտական: Դու եղել ես աննկարագրելի քնքուշ և աներևակայելի բարի ինձ հետ: Ես դա ուզում եմ հատուկ շեշտել, չնայած դա բոլորը գիտեն: Եվ գիտե՞ս, եթե ինչ-որ մեկն ի վիճակի լիներ փրկել ինձ, դա միմիայն դու կլինեիր: Ես ամեն բան կորցրել եմ, բացի քո բարության հանդեպ անխախտ հավատիցս: Ես այլևս չեն կարող վատնել քո կյանքը, էլ չեմ կարող: Ես վստահ եմ` այս աշխարհում ոչ մի ուրիշ երկու մարդ չեն կարող այնքան երջանիկ լինել, որքան մենք էինք:
Վ.: