15 փաստ «вождь»-ի մասին. Լենին - VNews

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

leninn min - 15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Այսօր առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ հեղափոխական, Բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և, ի վերջո, առաջին սոցիալիստական պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի մասին:

1.Լենինը ազնվական էր: Ժամանակին, նրա հայրը արժանացել էր խորհրդականի կոչման և ստացել ժառանգական ազնվականության իրավունք: Նրանց արմատներում կարելի է գտնել հրեաների, գերմանացիների, ուդմուրտների, չուվաշների:
 
2.Վլադիմիր Իլյիչը հայտնի էր իր աշխատասիրությամբ, աշխատում էր ՝ չնայած առողջական մեծ խնդիրներին: Բժիշկները նրա մոտ ախտորոշում էին աթերոսկլերոզ: 1921 թվականից Լենինի մոտ պարբերաբար նոր, լուրջ հիվանդություններ էին առաջ գալիս, բայց, այնուամենայնիվ, նա շարունակում էր աշխատել: Օրինակ ՝ առաջին ինսուլտից մի քանի ամիս անց նա վերադարձավ աշխատանքի և երկուսուկես ամսվա ընթացքում ընդունեց ավելի քան 170 մարդու, կազմեց ավելի քան 200 փաստաթուղթ, հանդես եկավ զեկուցումներով և մասնակցեց խորհրդի նիստերին:
 
3.Շախմատը Լենինի կիրքն էր: Արտերկրում գտնվելու ժամանակ նա միշտ փորձում էր շփվել լավագույն գրոսմայստերների հետ և նրանցից նոր բաներ սովորել: Նա սկսել է շախմատ խաղալ 8 տարեկանից ՝ մարզվելով իր հոր ու եղբոր հետ: Դրանից հետո նա սիրահարվել է բարդ շախմատային խնդիրներ լուծելուն և հետաքրքրվել ռուս շախմատիստների գործունեությամբ:
 
4.Դեռևս մանուկ հասակում Վլադիմիր Իլյիչը մկրտվել է՝ բոլոր քրիստոնեական ավանդույթների համաձայն: Երկար ժամանակ նա չէր կարևորում կրոնը: Հեղափոխական գործունեության սկզբին նրա տեսակետը սկսեց ամրապնդվել. նա սկսեց բառացիորեն հերքել Աստծո գոյությունը և Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին համարել «ոստիկանության ուղղափառության բաժին»:
 
5.Լենինը փակ մարդ էր, ժամանակակիցները նրան նկարագրում էին, որպես իսկական ինտրովերտ: Նա ամբողջովին զուրկ էր հումորի զգացումից, իսկ նրա խոսքը լի էր հայհոյանքներով: Ժամանակ առ ժամանակ նա ընկնում էր դեպրեսիաների մեջ, իսկ դրանցից անմիջապես հետո տրվում էր ակտիվ, քաղաքական գործունեությանը:
 
6.Վլադիմիրն ավարտել է գիմնազիան գրեթե գերազանց, միակ առարկան, որից նա 4 էր ստանում՝ տրամաբանությունն էր: Այդուհանդերձ, նրան վիճակված չէր հանգիստ ուսանողական կյանք ունենալ: 1887 թվականին տեղի ունեցավ մի միջադեպ, որը կապված էր Լենինի եղբոր հետ: Այդ պատճառով Վլադիմիրին հեռացրեցին համալսարանից: Արդյունքում, դա չխանգարեց Լենինին 21 տարեկան հասակում ավարտել գիմնազիան ու դառնալ երկրի ամենաերիտասարդ փաստաբանը:
 
Ի դեպ, Լենինի եղբորը մահվան դատապարտեցին 1887 թվականին՝ իր հեղափոխական մտքերի պատճառով։ Նա մեղադրվում էր Ալեքսանդր 3-ի դեմ դավադրություններ կազմակերպելու մեջ։
 
7.Լենինն ու Կրուպսկայան երեխաներ չունեցան, քանի որ Նադեժդա Կոնստանտինովնան տառապում էր կանացի լուրջ հիվանդություններով, որոնք այդ տարիներին համարվում էին անբուժելի: Միայն մեկ անգամ նրան հաջողվեց հղիանալ, բայց հիվանդության պատճառով նա վիժեց:
 
8.Լենինը 20-րդ դարի ամենահայտնի անձնավորություններից էր: Այսպիսով, 1924 թվականի հունվարի 26-ին Ռուսաստանի, բնակչությամբ երկրորդ, քաղաքը անվանափոխվեց նրա պատվին, քաղաքին իր պատմական անունը վերադարձվեց միայն 1991 թվականի սեպտեմբերին: Սակայն, մինչ օրս Ռուսաստանի տարբեր քաղաքների ավելի քան 5000 փողոցներ դեռ կրում են Լենինի անունը: Ավելին, Ռուսաստանում կան նրան նվիրված շուրջ 1800 հուշարձան:
 
9.Լինելով օտար երկրում ՝ Վլադիմիր Իլյիչը սիրում էր փորձել տեղական խոհանոցը, այս իմաստով նա իսկական գուրման էր: Նա հմտորեն տարբերում էր գարեջրի տեսակները, այս մասին կարելի է իմանալ Կրուպսկայայի հուշերից: Լենինի խոհարարը Ելիզավետա Վասիլիևնան էր, որին հաջողվում էր բավարարել առաջնորդի ախորժակը, իսկ Նադեժդա Կոնստանտինովնան պատրաստել չգիտեր և չէր սիրում:
 
10.Այժմ մենք գիտենք, թե ինչ տեսք ունի Լենինը՝ նկարների շնորհիվ, բայց իրականում այդ նկարներում բոլորովին այլ մարդ է պատկերված: 30-ականներից ի վեր Վլադիմիր Իլյիչի նկարները ստանում էին հրեա Ժոզեֆ Սլավկինի արտաքին տեսքի հիման վրա: Վերջինս արտաքնապես շատ նման էր հայտնի հեղափոխականին: Լենինի իրական տեսքը կարելի է տեսնել միայն տարեգրության հազվագյուտ կադրերում: Սովետական Միության դեմքն առանձնապես չէր սիրում նկարվել:
 
11. «Լենին» անունն առաջին անգամ ի հայտ եկավ 1901 թվականին. ոչ ոք, այդպես էլ, չիմացավ, թե ինչու Վլադիմիր Իլիչը որոշեց դառնալ Լենին
 
12.Երիտասարդ տարիներին Լենինի մայրը հաճախ էր որդուն ծխելիս տեսնում ու ամեն կերպ փորձում էր նրան հետ պահել այդ սովորությունից, սակայն ապարդյուն։ Մի օր նրա մայրը հայտարարեց, որ իրենց աղքատ ընտանիքի համար ծխախոտին գումար տալը ավելորդ շքեղություն է. այս խոսակցությունից հետո Լենինը մեկընդմիշտ թողեց ծխելը։
 
13. Որքան էլ, որ տարօրինակ կհնչի՝ Լենինը գրեթե արժանացել էր «Խաղաղության» Նոբելյան մրցանակի… խանգարեց 1917 թվականի քաղաքացիական պատերազմը:
 
14. Լենինին երկար ժամանակ մեղադրել են գերմանական լրտես լինելու մեջ, սակայն չկա որևէ փաստաթուղթ, որ կապացուցի, որ վերջինս գումար է ստացել Գերմանիայի կառավարությունից կամ գերմանացիների համար տեղեկատվություն է հայթայթել։ Փաստը մեկն է՝ երկար ժամանակ Լենինը դաշնակցական կապեր է ունեցել Գերմանիայի հետ, իսկ 1918 թվականից հետո դաշնակցային քաղաքականության վերջը եկել է։
 
15. Լենինն այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որոնք ինքնակենսագրականներ չի թողել։ Նրա մասին ամբողջ տեղեկատվությունը հայտնի է դարձել ականատեսների պատմություններից։

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին