15 քիչ հայտնի դիմանկար Մինաս Ավետիսյանից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

15 քիչ հայտնի դիմանկար Մինաս Ավետիսյանից

Նա եկավ հաստատելու մարդու իր տեսակի արդար գոյության իրավունքն այս աշխարհի վրա: Նրա նախապատմությունը բոլոր իսկական արվետսագետների նախապատմության նման երկար էր ու տառապալից, որովհետև դա մի դժվարին ճանապարհորդություն էր դեպի ճանաչումն ու արվեստը: Ընդամենը 47 տարի…

20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչը ծնվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում՝ 1928 թվականի հուլիսի 20-ին: Այսօր լրանում է գույներ կերտողի 90-ամյակը: VnewsCulture-ը ներկայացնում է 15 քիչ հայտնի դիմանկարներ Մինաս Ավետիսյանի կտավների հավաքածուից:

 

 

Երբ Մինասն ինձ առաջին անգամ տարավ իր արվեստանոցը, ես առաջին վայրկյանից ընդունեցի և շատ սիրեցի իր արվեստը: Բարություն, նպատակասալացություն, մեծ նվիրվածություն արվեստին և իր հարազատներին` այսպիսի  գծերով էր օժտված Մինասը:

Գայանե Մամաջյան

«Մինաս Ավետիսյանի կնոջ՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանի դիմանկարը»

 

Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին։

Մարտիրոս Սարյան

«Աղջիկը Հռոմից» 1965 թ

Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր:

Վիլյամ Սարոյան

«Ադայի դիմանկարը» 1966 թ

Կարեւոր չէ որտեղ ես աշխարհ եկել՝ Լոնդոնում, թե խուլ գյուղում: Կարևորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում, կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերն ինձ թվում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաեւ արվեստ:

Մինաս Ավետիսյան

«Նկարչի դիմանկարը» 1972 թ

Մինասը նկարչական աշխարհում երևույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում:
Երվանդ Քոչար

«Արմենակի դիմանկարը» 1961 թ

Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ:
Գառզու

«Կ. Բեյլերյանի դիմանկարը» 1972 թ

Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր:
Հրանտ Մաթևոսյան

«Քասունու դիմանկարը» 1972 թ

Լենինն Ապոլոն չի, որ նկարեմ: Նկարիչը դռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին տանի: Չե՛մ նկարել և չե՛մ նկարելու:
Մինաս Ավետիսյան

 «Կոստան Զարյանի դիմանկարը» 1965 թ

1 2

«Հայելիով Վեներան» Վելասկեսի միակ «նյու» կտավի պատմությունը

Շատ հայկական և ժամանակակից [կավե թռչուններ ստեղծելու հաճույքը]

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

QUIZ. գուշակեք նկարի հեղինակին [գեղանկարչություն]

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ստալինը գեղանկարչության մեջ…

Ասլամազյան քույրեր. հայ գեղանկարչության կանայք

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Շողշողացող տխրության գույները… [էսսե]