17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից] - VNews

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

անտարեսնյո - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Անտարես հրատարակչությունը ներկայացրել է 17  անուն գիրք, որոնք կարող եք ձեռք բերել ու ընթերցել արդեն օգոստոսից։ Ահա դրանք.

Հարուկի Մուրակամի «Նորվեգական անտառ»:

Ճապոներենից թարգմանեց՝ Լիլիթ Խանսուլյանը

շապիկը՝ Անի Հովակի

Screen Shot 2020 07 30 at 1.03.20 PM 960x1524 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

«Նորվեգական անտառը» (1987) վիթխարի հաջողություն բերեց Հարուկի Մուրակամիին՝ նրան մղելով երևելի ճապո­նացի գրողների շարքը և հանրահայտ մեդիադեմք դարձ նելով: Տանջագին հասունացման և անհնարին սիրո այս թախծալի պատմությունը, որ շաղախված է անսփոփ կարո տ ախտի խռո­վուն շեշտերով ու մահվան շնչով, զուտ ճապո նա կան նրբա­զգացության դրոշմն ունի նույնիսկ ամենաբաց տեսա րան­ներում: Թեև գրքում նկատելի են գրողի կենսագրությանն առնչվող մանրամասներ, Մուրակամին հերքել է իր նշանավոր վեպի ինքնակենսագրական բնույթը:

Գյուստավ Լը Բոն «Ամբոխների հոգեբանությունը»:

Ֆրանսերենից թարգմանեց Աշոտ Ալեքսանյանը

Screen Shot 2020 07 30 at 12.59.47 PM - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր  Շառլ­ Մարի Գ յուստավ Լը Բոնի (1841­1931) 1895­ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որն համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և  ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորա գույն դեր են խաղացել 20­րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա:

Նիկոլայ Բերդյաև «Ազատության փիլիսոփայությունը»:

Ռուսերենից թարգմանեց Կարեն Սուղյանը

Screen Shot 2020 07 30 at 1.00.35 PM - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ազատության փիլիսոփայությունը չի նշանակում ազատության հիմնահարցի՝ որպես փիլիսոփայության հիմնահարցերից մեկի ուսումնասիրություն, ազատությունն այստեղ օբյեկտ չէ: Ազատության փիլիսոփայությունը նշանակում է ազատների փիլիսոփայություն, ազատությունից բխող փիլիսոփայություն՝ ի հակադրություն ճորտերի՝ անհրաժեշտությունից բխող փիլիսոփայության. ազատությունը փիլիսոփայող սուբյեկտի վիճակն է:

Րաֆֆի «Խաչագողի հիշատակարանը»

Screen Shot 2020 07 30 at 1.04.13 PM 960x1430 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» հանրա հայտ վեպի այս հրատարակությունն իրա կա նաց վում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են Խ.  Սամվելյանն ու Գ. Գասպարյանը): Կատարվել են աննշան սրբագրումեր և ուղղումներ:

Օլգա Տոկարչուկ «Հնադարը և այլ ժամանակներ»:

Լեհերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը:

Screen Shot 2020 07 30 at 1.02.05 PM e1596100192660 960x1329 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

«Հնադարը և այլ ժամանակներ» վեպը (1996) լեհուհի Օլգա Տոկարչուկին մեծ համբավ բերած առաջին գործն է: Գիրքը, որ «մինի էպոս» են կոչել, երեք ընտանիքի երեք սերնդի պատմությունն է 1914-ից մինչև 90-ականները: «Ժամանակ» բառը ներկա է ոչ միայն վեպի, այլև դրա 84 գլուխներից յուրաքանչյուրի վերնագրում: Հենց ժամանակն է գրքի իսկական հերոսը: Եվ այս ժամանակ ուռկանի մեջ ձկների պես խլպլտացող մարդկանց ճակատագրերի թելերն է հյուսում հեղինակը դիցական մոյրայի նման, որի շունչն անընդհատ զգում ես, բայց ներկայությունը երբեք չես տեսնում: Գրողի պատ կերած աշխարհը պոստմոդեռնիստական է, որի մեջ իրականությունը, հավատալիքները, առասպելները, կրոնը, բանահյուսությունը, միստիկան  ու մոգական ռեալիզմի տարրերը շաղախված են վարպետ հացթուխի գաղտնի բաղադրատոմսով: Տոկարչուկի ոճը ավետարանական պարզություն ունի, վճիտ է, բայց իմաստուն, զուսպ է, աֆորիստիկ: Եվ տեսանելիության չափ նկարագեղ: Կերպարների կենսապատումը զուգորդվում է աշխարհի արարման ութ ապոկրիֆիկ պատմության հետ, որոնք մեկմեկուց անսովոր են ու հետաքրքիր: Նոբելյան մրցանակից հետո մերօրյա ամենահայտնի արևելաեվրոպացի գրողը դարձած Տոկարչուկի արձակը բոլորի համար է, ամեն մեկին էլ թովելու իր հմայիլն ունի

Կոնստանտին Ֆեդին «Քաղաքներ և տարիներ»:

Ռուսերենից թարգմանեց Դորա Եսայանը:

Screen Shot 2020 07 30 at 1.03.35 PM - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինի (1892-1977) «Քաղաքներ և տարիներ» վեպը քաղաքացիական պատերազմի և հեղափոխության մասին առաջին վեպերից է։ Բազմապլան է վեպի կոմպոզիցիան, և բազմազան է թեմատիկան՝ հեղափոխական Պետրոգրադը և միլիտարիստական Գերմանիան, հեղափոխական նոր Ռուսաստանը և հին աշխարհի պայքարը այդ նորի դեմ: Եվ, ի վերջո, վեպի ամբողջ ընթացքում հյուսվող հուզիչ մի սիրավեպ

Թոմաս Ման «Դոկտոր Ֆաուստուս»:

Գերմաներենից թարգմանեց Մարիամ Եփրեմյանը:

Screen Shot 2020 07 30 at 1.00.52 PM 960x1425 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

1947թ. լույս տեսած «Դոկտոր Ֆաուստուսը» որոշակիորեն գերմանական՝ «միջնադարից եկող լեգենդի» հերթական մշակումը չէ: Թեպետև հերթականն է կոթողային կտավներից, որոնք մեկը մյուսի հետևից ստեղծել է Թոմաս Մանը (1875-1955): Երևելի գեղարվեստագետն իր հոգեմտավոր կերտվածքի ամբողջ զորությամբ այս անգամ փորձ է արել բացահայտելու ազգային ոգի կոչվող երևույթի այնպիսի կողմեր, որոնք հատկապես ժամանակակից աշխարհում դրսևորվել կարող են նաև իբրև ավերում տենչացող քաղաքականություն: Որքանով որ գեղարվեստական հնարանք է կոմպոզիտոր Ադրիան Լևերքյունի կերպարը, նույնքան էլ իրական է երկու համաշխարհային պատերազմների կիզակետում «մոլեգնող»՝ իր ողբերգական Գերմանիան։

Բորիս Պաստեռնակ «Դոկտոր Ժիվագո»:

Ռուսերենից թարգմանեց Սուրեն Խաչատրյանը:

Screen Shot 2020 07 30 at 1.25.31 PM 960x1347 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպն արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունըորն իշխում էր հետհեղափոխական շրջանումհատկապես մտավորականության մոտԱյս առումով՝ վեպը նաև ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչև 1918–20 թթքաղաքացիական պատերազմը:
1958 
թվականին Պաստեռնակն այս վեպի համար արժանացել է Նոբելյան մրցանակի:

Գյուստավ Ֆլոբեր «Տիկին Բովարի»:

Ֆրանսերենից թարգմանեց Վահե Միքայելյանը:

Screen Shot 2020 07 30 at 1.03.58 PM 960x1375 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպը 19-րդ դարի համաշխարհային գրականության այն ամուր հիմքերից է,  որի վրա բարձրանում է 20-րդ դարի ամեն ինչ ժխտող, ամեն ինչ ընդունող գրականությունը։ Վեպի շշմեցուցիչ տպավորությունը ոչ միայն նրա անգերազանց արվեստից է բխում, այլև Ֆլոբերի խիզախ մոտեցումից դեպի բարոյականության ընդունված չափանիշները։

Գուրգեն Խանջյան «Լուր չկա»

Screen Shot 2020 07 30 at 1.03.02 PM e1596100526211 960x1340 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Երևանյան հիպիներ՝ սեքս, թմրանյութեր, ազատությունՎեպը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է։ Սահման, որտեղ չկան փշալար, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից։ Արվեստագետն այլևս սովորա կան մարդն է՝ թերևս միայն դրանով տարբերվող արտառոցների հասարակությունից։

Անդրե Ժիդ «Նեղ դուռը»:

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Հակոբյանը

Screen Shot 2020 07 30 at 1.00.08 PM e1596100597788 960x1488 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ֆրանսիացի գրող, Նոբելան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի (1869-1951) «Նեղ դուռը» վիպակը նրա ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Առաքինության անվան տակ վիպակի հերոսները փորձում են իրենց զերծ պահել մարմնական հաճույքներից, որն ի վերջո հանգեցնում է ողբերգության:

Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն»:

Գերմաներենից թարգմանեց Սամվել Ա. Մկրտչյանը:

Նկարազարդումները՝ Զաքար Դեմիրճյանի

Screen Shot 2020 07 30 at 1.02.48 PM 960x1125 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է:

Հերման Հեսսե  «Ներսը և դուրսը», գիրք 1:

Գերմաներենից թարգմանեց Աշոտ Ալեքսանյանը։

Screen Shot 2020 07 30 at 1.01.29 PM 960x1313 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և  իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:

Հերման Հեսսե  «Ներսը և դուրսը», գիրք 2:

Գերմաներենից թարգմանեց Աշոտ Ալեքսանյանը։

Screen Shot 2020 07 30 at 1.01.47 PM 960x1319 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Հատորում տեղ են գտել Հերման Հեսսեի հոգևոր դեգերումերի, գեղարվեստական ու բարոյագիտական ծրագրերի նոր ակնարկն ազդարարող երեք հիմնարար, ուղենիշային հղացումերը. իռացիոնալ կենսափիլիսոփայական մտակառույցի վրա խարսխված՝ կայենականության նախագծին բարդույթի հաղթահարման ճիգը ( «Դեմիան»), կյանքի հավերժական ճշմարտությունների հանդեպ  մարդուն համակած տարակուսանքի վերառման ջանքըՍիդհարթա») և Արևելումի փրկչական տեսիլքին անձնատուր՝ հավատաքննության ճանապարհով հոգու խստադաժան փորձությանը դիմակայելու հարինքնաբուխ կիրքըՈւխտագնացություն Արևելք»): Հեսսեն դիմում է ժամանակի գիտության զանազան բնագավառների  մեթոդաբանական զինանոցին՝ գիտակերպ վարկածներ ու ֆիկցիաներ, պայծառատեսական ու հոգեվերլուծական դիտարկումեր, իրագործելու համար հոգևոր մշակույթի սրբազնացման իր բնազանցական ձգտումը:

Հրաչ Բեգլարյան «Կաթնծիրից անդին»

Screen Shot 2020 07 30 at 1.02.28 PM 960x1609 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

«Կաթնծիրից անդին» հոգևոր պատմավեպը նվիրված է IX դարի դեպքերին, մասնավորապես՝ Բագրատունյաց թագավորության հաստատմանըՍևանի անապատի Սուրբ Առաքելոց և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների կառուցմանըՄաշտոց ԵղիվարդեցիԶաքարիա Ձագեցի և Գևորգ Գառնեցի կաթողիկոսների գործունեությանըՎեպում Աշոտ I և Սմբատ I Բագրատունիների գործունեությանը զուգահեռ արծարծվում են նաև հայբյուզանդական և հայարաբական հարաբերություններըՎեպում նաև քննվում են ժամանակավորի ու հավերժականի տուրևառըԱրարչի և Նրա արարածների բարդ ու ոչ միանշանակ փոխհարաբերությունները:

Գրիշ Սարդարյան «Եսավ»

116251252 703300390518976 3092154744591503686 n 1 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Գրիշ Սարդարյանի «Եսավ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Անգամ ամենասովորական խոսքուզրույցից պատմություն ստեղծելու նրա գրողական վարպետությունը զուգահեռվում է ինտերտեքստուալ հղումներիենթագիտակցական միջամտությունների տպավորիչ խաղարկումների հետ:

Րաֆֆի «Խենթը»

Screen Shot 2020 07 30 at 1.04.32 PM 960x1415 - 17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է ԽՍամվելյանը)։
Կատարվել են աննշան սրբագրումներ և ուղղումներ:

 


2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

«Քյուրքչյան» հրատարակչություն

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»