17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին - VNews

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

Այսօր 17-րդ դարի ամենատաղանդավոր գեղանկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի հիշատակի օրն է:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ նրա կյանքից և ստեղծագործություններից:

1. Հոլանդիայի հարավում ապրող մի բազմազավակ ընտանիքում 1607 թ. հուլիսի 15-ին լույս աշխարհ է գալիս Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը. նա ընտանիքի 6 երեխաներից մեկն էր: Ռեմբրանդի ծնողները երբեք ֆինանսական միջոցների պակաս չեն զգացել. ապագա նկարչի հայրը շատ ունևոր էր և սիրով հոգ էր տանում կնոջ և երեխաների մասին: Ռեմբրանդի մայրը հացթուխի աղջիկ էր և մեծ կարևորություն էր տալիս համեղ սննդին:
Երեկոյան ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ և «Աստվածաշունչ» էր ընթերցում:

2. Ռեմբրանդի հայրը Ռեյն գետի ափին  հացատուն ուներ, որը փոքրիկ վան Ռեյնի ամենասիրելի վայրն էր: Նա ժամեր շարունակ հետևում էր հացատնից բացվող գեղեցիկ տեսարանին և դա նպաստում է փոքրիկ Ռեմբրանդի ճաշակի ձևավորմանը: Ասում են, որ Ռեմբրանդը երբեք անտարբեր չի անցել ոչ մի գեղեցիկ բանի կողքով:

3.  Շուտով Ռեմբրանդը սկսում է լատինական դպրոց հաճախել, սակայն գիտությունը նրան չէր հուզում. Ռեմբրանդին միայն նկարչությունն էր հետաքրքրում: Ծնողները 13-ամյա Ռեմբրանդին տալիս են հոլանդացի մի շատ տաղանդավոր նկարչի մոտ կրթվելո, իսկ 1623 թ. տղան տեղափոխվում է մայրաքաղաք, որտեղ կրթվում է իր 2-րդ ուսուցչի՝ Փիթեր Լասթմանի մոտ:

Լասթմանից Ռեմբրանդը սովորում է նկարելու տեխնիկան, գույների կարևորությունը, ստվերի և լույսի խաղը: Տարիներ անց՝ 1627 թ. Ռեմբրանդը Ամստերդամից վերադառնում է հարազատ քաղաք և վստահելով իր ուժերին ընկերոջ հետ գեղանկարչության դպրոց է հիմնում:

4. Նկարչի հաջողության հարցում մեծ էր գրող Կոնստանտին Հեյգենսի դերը, որը ընկերների աշխատանքները միշտ հայտնի իտալացի գեղանկարիչների գործերի հետ էր համեմատում: Հենց Կոնստանտինի շնորհիվ էլ Ռեմբրանդը ձեռք է բերում իր առաջին գնորդներին: Ավելի ուշ նկարիչը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Սասկիա վան Էյլենբյուրխի հետ և այդ օրվանից ի վեր իր բոլոր նկարներում պատկերում է Սասկիային:

5. Ռեմբրանդի հաջողությունը կրկնապատկում են 1632 թ. «Բժիշկ Թյուլփի անատոմիայի դասը» …

…այնուհետև՝ 1635 թ. «Աբրահամի զոհաբերությունը»…

…1642 թ. վ«Գիշերային պասհակախումբը» նկարները:

Ռեմբրանդի նկարների գրավչությունը նրանում էր, որ նա ուշադրություն էր դարձնում ամեն մի դետալի և վրա և դու ակամայից կարծում էիր, որ նկարի հերոսները ողջ են: Նկարին նայելիս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ժամանակը կանգ է առել և աշխարհազորը դուրս է եկել մութ բակից, որպեսզի Ռեմբրանդը պատկերի այն: Պատվիրատուներին դուր չեկավ այս գործը, քանի որ նկարիչը շեղվել էր որոշ կանոններից:
Գիտնականների կարծիքով հենց այս նկարով էր պայմանավորված Ռեմբրանդի անհաջողությունը: Այս գործը վանեց շատերին:

6. Ռեմբրանդը կրոնական թեմաներով շատ նկարներ է ստեղծել:

Օրինակ 1645 թ. գրված «Սուրբ ընտանիք» նկարում պարզ երևում է, թե ինչքան բնական են հերոսների դեմքերի արտահայտությունները: Հենց դեմքի բնական լինելու շնորհիվ էլ մենք հանգստանում ենք նկարին նայելով:

Կառլ Մարքսը Ռեմբրանդի մասին մեկ անգամ ասել է, որ նրա նկարներում անգամ Մադոննան է պատկերված հասարակ գյուղացի աղջկա տեսքով:

Ռեմբրանդի նկարները լի են առեղծվածներով, որոնք մինչ օրս չեն բացահայտվել: Օրինակ «Դանայա» նկարում, որի վրա նկարիչն աշխատել է ավելի քան 11 տարի ասում էին, որ պատկերված է հին աստվածուհիներից մեկը, սակայն Ռեմբրանդը մի քանի անգամ փոխել է նկարի հերոսուհու դիմագծերը:
Գիտնականները չէին հասկանում, թե ինչու նկարի կինը նման չէ Սասկիային՝ նկարչի կնոջը. չէ որ նա խենթի պես սիրում էր վերջինիս և յուրաքանչյուր նկարում նրան էր պատկերում: Հետագա ուսումնասիրությունները, սակայն, ցրեցին բոլոր կասկածները. նկարում պատկերված էր Սասկիան, սակայն կնոջ մահից հետո Ռեմբրանդը փոխել է նկարի հերոսուհու դիմագծերը:

1669 թ. ստեղծվեց տաղանդավոր հոլանդացու ամենահայտնի կտավներից մեկը՝ «Անառակ որդու վերադարձը»..
Ոչ ոք չգիտեր, թե ովքեր են պատկերված նկարում, սակայն բոլորը գիտակցում էին, որ կերպարները ստեղծվում են ամենահասարակ մարդկանցից:

7. 1642 թ. մահանում է Սասկիան՝ Ռեմբրանդին թողնելով նրանց միակ ողջ մնացած որդու ՝ Տիտուսի հետ: Ավելի ուշ Ռեմբրանդը սիրահարվում է երիտասարդ և գեղեցիկ Գերտյե Դիրքսին, սական Սասկիայի հայրը դեմ էր այդ միությանը. նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ աղջիկը պետք է վայելի իր մահացած դստեր ունեցվածքը: Դիրքսը դատի է տալիս Ռեմբրանդին մեղադրելով այն բանի մեջ, որ վերջինս չի կատարել խոստումը և չի ամուսնացել նրա հետ: Այս սիրավեպից լույս աշխարհ է գալիս Կառնելիան, սակայն Ռեմբրանդը երջանիկ չէր…

8. 1656 թ. Ռեմբրանդը հայտարարում է, որ սնանկ է: Երբեմնի վառ գույներին գալիս են փոխարինելու մռայլ և թախծոտ երանգները…

9. 1668 թ. մահանում է նկարչի որդին՝ Տիտուսը: Ռեմբրանդն այդպես էլ չի համակերպվում Տիտուսի կորստի հետ և ծանր հոգեկան ապրումների արդյունքում 1669 թ. հոկտեմբերի 4-ին մահանում է:

10. Ռեմբրանդի թողած ժառանգությունը ահռելի է: Նա ստեղծել է 350 կտավ և 100 նկար:

 

Առանց մթնոլորտի նկարչությունը ոչինչ է: 

Ռեմբրանդ վան Ռեյն


Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

QUIZ. գուշակեք նկարի հեղինակին [գեղանկարչություն]

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

John Kacere. կանացի հետույքների ու գեղեցկության նկարիչը

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Ռուս Մոնա Լիզան կամ Կրամսկոյի «Անծանոթուհին»

Սալվադոր Դալին, ռնգեղջյուրն ու եղջյուրը

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]