2018 թվականի նոյեմբերի 5-ին չինացի լուսանկարիչ Lu Guang-ը դադարում է կապի դուրս գալ հարազատների հետ: Ավելի ուշ պարզ է դառնում, որ նրան ձերբակալել են երկրի անվտանգության աշխատակիցները: Լուսանկարչի կինը պնդում է, որ գաղափար չունի, թե ինչ վտանգ են օրինապահները տեսել իր ամուսնու գործունեության մեջ: Սակայն շատերը վկայում են՝ չինական կառավարությանը դուր չի գալիս, որ Lu Guang-ն իր լուսանկարների միջոցով պատմում է աշխարհին ողջ ճշմարտությունը երկրի բնապահպանական ծանր կացության մասին:
Lu Guang-ը 3 անգամ դարձել է համաշխարհային «World Press Photo» ֆոտոլրագրության մրցույթի հաղթող:

Նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում շրջակա միջավայրի բնապահպանական ու սոցիալական խնդիրներին:

Լուսանկարչի «Զարգացում և աղտոտում» շարքն արտացոլում է արդյունաբերության հասցրած այն վնասը, որը անդառնալի հետք է թողնում Չինաստանի բնապահպանության վրա:


Այս լուսանկարներն արվել են 2004 թվականին, երբ 678 չինացի վարաքվել էր ՄԻԱՎ-ով. նրանցից 200-ը մահացել էին:




2010 թվականին վաղաժամ մահվան դեպքերի 1,2 մլն.-ի պատճառը հանդիսացել է օդի աղտոտումը:


Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների 10 ամենաաղտոտված քաղաքներից 7-ը գտնվում են Չինաստանում:




Վերոնշյալ երևույթները մի շարք հիվանդությունների պատճառ են դառնում, երբեմն՝ մահվան ելքով:
