1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ - VNews

1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ

ClAUYayW0AAX3fx - 1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ

1990-ականներն  ամենալավ ժամանկներից մեկն էին… դե եթե չհաշվենք Հայաստանում եղած մի շարք դժվարությունները: Լավն էր երաժշտությունը, ժամանակի ոճը, նորաձևությունը, խաղերը… և իհարկե 90-ականների հայտնի տղամարդիկ: Նրանք երազելի էին: Կային այնպիսի հայտնի տղամարդիկ, որոնց համար կանայք կորցնում էին իրենց գլուխներն ու ողջ սենյակը պատում այդ մարդկանց պաստառներով: Այդ տղամարդկաց մի մասն այսօր էլ շարունակում է իր հին ու նոր աշխատանքներով ու լուսանկարներով գերել հազարավոր սրտեր: Ներկայացնում ենք 90-ականների ամենասրտակեր, ամենասիրված ու ամենահայտնի տղամարդկանցից 5-ին:

1. Լեոնարդո Դիկապրիո

Դիկապրիոն առավել հայտնի է դարձել 1996թ.-ին: Նրան համեմատաբար ավելի մեծ հայտնություն բերած ֆիլմն է «Ռոմեո+Ջուլիետ»-ը (“Romeo+Juliet”): Սակայն նրա մեծ դերը, որ դերասանի համար դարձավ կյանքը փոխող մի հանգամանք, 1997թ.-ի «Տիտանիկ» (“Titanic”) ֆիլմն էր: Դրանից հետո անհաշիվ երիտասարդ կանանց շրջանում տարածվեց մի նոր «տենդ», որի անվանումն էր «Լեոմանիա»: Երբ Օսկարի 70-րդ րցանակաբաշխության ժամանակ Լեոնարդո Դիկապրիոն չնոմինացվեց որպես «Լավագույն դերասան», 200-ից ավելի երկրպագուներ բոյկոտեցին «Կինոարվեստի և գիտության ակադեմիայի» դեմ: Ահա այսպիսին էր Լեոյի ազդեցությունը:

dcb191dacd36117950eeb1d6cc530b8d - 1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ

2. Ջոնի Դեփ

Ջոնի Դեփը դեռ այսօր էլ շարունակում է լինել բազմաթիվ երիտասարդների սրտակեր-դերասանը, ու շատերն են երազում ապրած լինել 1900-ականներում, որպեսզի կարողանային հետևել այս դերասանի երիտասարդ տարիներին ունեցած կյանքին ու ֆիլմերին: Դեփը 1990-ականները բացել է մի ֆիլմով, որը նրան բավականին լայն ճանաչում է բերել՝ «Լացկանը» (“Cry-Baby”): Սրան հետևեց նրա՝ ավելի հայտնի «Էդվարդ մկրատե ձեռքերը» (“Edward Scissorhands”): Հենց այս ֆիլմի միջոցով նա կարողացավ դառնալ այդ ժամանակվա Հոլիվուդի առաջատար դերասաններից ու սրտակերներից մեկը:

large - 1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ

3. Բրեդ Փիթ

Կապտամոխրագույն աչքեր, խառը մազեր, գեղեցիկ ու արտահայտիչ դիմագծեր, գրավիչ հայացք ու ժպիտ… դե էլ ի՞նչ է պետք Բրեդ Փիթին 90-ականների ամենահայտնի սրտակերներից մեկը լինելու համար: Ճիշտ է՝ ոչինչ: Չնայած այն փաստը, որ նա նաև հիանալի դերասան է, բոնուսային միավորներ է ավելացնում նրա հմայքին: 1994թ.-ի «Վամպիրի հետ հարցազրույց» (“Interview with the Vampire”) ֆիմը, որտեղ նա բավականին հմայիչ, մի փոքր տարօրինակ վամպիր էր, նրան ավելի սիրված դարձրեց, սակայն նրա մասնակցությամբ գլուխգործոց-ֆիլմը եկավ ավելի ուշ՝ 1999թ.-ին՝ «Մարտական ակումբ» (“Fight Club”) անունով:

Brad Pitt 1995 - 1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ

4. Իթան Հոուք

Այս դերասանին նկատել էին դեռևս 1989թ.-ին թողարկված «Մեռած պոետների հասարակություն» (“Dead Poets Society”) ֆիլմում, որտեղ նրա դերը երկրորդական էր: Արդեն 1990-ականների սկզբում նա համարվում էր ամենագեղեցիկ ու տաղանդավոր դերասաններից մեկը: Նրա՝ 1995թ.-ի «Արևածագից առաջ» (“Before Sunrise”) ֆիլմը  նրան օգնեց, որպեսզի ավելի շատ սրտեր «մտնի» ու «գրավի»:

rs 194156 168595662 - 1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ

5. Ջասթին Թիմբերլեյք

1995թ.-ին ձևավորվեց տղաներից բաղկացած մի նոր երաժշտական խումբ՝ NSYNC, որտեղից էլ հանրությունն առաջին անգամ ճանաչեց Ջասթին Թիմբերլեյքին՝ խմբի գլխավոր վոկալիստներից մեկին: 1998թ.-ին խումբն արդեն մեծ մասսայականություն էր վայելում, իսկ Թիմբերլեյքն ուներ բազմաթիվ երկրպագուներ ու իրեն նախանձող արտիստների բանակ: Նրա «սրտակերության» բարձր աստիճանին նպաստում էր նաև այն, որ Թիմբերլեյքը կանանց հանդեպ ցուցաբերում էր հարգալից ու ֆլիրտային վերաբերմունք: Իսկ երբ արդեն 1999թ.-ին նա սկսեց բացահայտ հանիդիպել Բրիթնի Սփիրսի հետ, կանանց զգալի մասը ցանկացավ նմանվել երգչուհուն, որպեսզի Ջասթին Թիմբերլեյքն իրենց վրա էլ ուշադրություն դարձնի:

rs 194335 103303556 - 1990-ականների 5 սրտակեր տղամարդիկ


Ջասթին Թիմբերլեյքը մարմնավորելու է սկանդալային հեռուստահաղորդավարի

Հայտնի է դարձել, թե երբ կթաղարկվի Ջոնի Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմը

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը]

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Նիքոլաս Քեյջը պատմում է՝ ինքն է համոզել Ջոնի Դեփին դերասան դառնալ

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ