20 ճշմարտություն ուսուցչի մասին - VNews

20 ճշմարտություն ուսուցչի մասին

 
Սխալ է այն կարծիքը, թե մանկավարժությունը գիտություն է երեխայի մասին, այլ ոչ թե մարդու մասին։ Յանուշ Կորչակ
 
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: Շառլոթ Բրոնտե
 
Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի: Էլբերթ Հաբարդ
 
Աշակերտին սովորեցրու աշխատել, նրան ստիպիր ոչ միայն սիրել աշխատանքը, այլև այնքան նրան հարազատա­նալ, որպեսզի այն դառնա նրա երկրորդ բնավորությունը, սովորեցրու նրան այն բանին, որ նրա համար աներևակայելի լինի այլ կերպ, քան սեփական ուժերով որևէ բան յուրացնե­լը, որ նա ինքնուրույնաբար մտածի, որոնի, իրեն դրսևորի, զարգացնի իր ննջող ուժերը, իրենից մշակի անսասան մար­դու։ Ադոլֆ Դիստերվիգ
 
Գոյություն ունեն միայն երկու տեսակի ուսուցիչներ. նրանք, ովքեր աշակերտներին սովորեցնում են չափից շատ, և նրանք, ովքեր ոչինչ չեն սովորեցնում: Սեմուել Բաթլեր
 
Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել: ՈՒինսթոն Չերչիլ
 
Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: Լև Տոլստոյ
Լավ ուսուցիչ գտնելը դժվար է, լավ աշակերտ գտնելը՝ ավելի դժվար: Սուն Լուտան
 
Լավ ուսուցիչը կարող է սովորեցնել ուրիշներին նույնիսկ այն, ինչ ինքը չի կարող անել: Տադեուշ Կոտարբինսկի

Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին: Լեոնարդո Դո Վինչի

 
Յուրաքանչյուր ոք, ով հիշում է իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդներն ու տեխնիկան։ Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է։ Սինդի Հուք
 
Ոչինչ այնքան ավ չեն հիշում աշակերտները, որքան իրենց ուսուցիչների սխալները: Անտոն Լիգով
 
Լավ և հանճարեղ ուսուցչի տարբերությունն այն է, որ լավ ուսուցիչը զարգացնում է երեխայի ընդունակությունները մինչև դրանց սահմանագիծը, իսկ հանճարեղ ուսուցիչը անմիջապես տեսնում է այդ սահմանագիծը: Մարիա Կալլաս
 
Ուսուցանել, նշանակում է կրկնակի սովորել: Ժոզեֆ Ժուբեր
 
Ուսուցիչը և նրա մտածելակերպը`ահա որն է ամենագլխավորը ամենայն ուսուցման ու դաստիարակության գործում: Ադոլֆ Դիստերվիգ
 
Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը: Հենրի Ադամս
 
Ուսուցիչը, եթե նա ազնիվ է, միշտ պետք է ուսադիր աշակերտ լինի: Մաքսիմ Գորկի
 
Ուսուցիչն այն մարդն է, ով աճեցնում է երկու միտք այնտեղ, որտեղ նախկինում միայն մեկն էր աճում: Էլբերթ Հաբարդ
 
Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: Ռալֆ Էմերսոն
 
Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն: Միխայիլ Կալինին
 


Կյանքի օրենքներ՝ սրամիտ մարդկանցից

Սիմեոն Աֆոնացին ասում է….

Կյանքն ըստ Կաֆկայի

Օշոն սիրո մասին [5 միտք]

Հանճարեղները սիրո մասին…

Ճապոնական իմաստություններ․․․

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Էմմա Ուաթսոնն ասում է…

Coldplay-ն ասում է…

Նիկոլաս Սփարքսն ասում է…

Սթիվի Ուանդերն ասում է…

Փիթեր Փենն ասում է…

Ֆրեդերիկ Շոպենն ասում է…

Էդրիան Բրոուդի. դաշնակահարի հոգով դերասանը. 5 ֆիլմ նրա մասնակցությամբ