20 փաստ «Հարի Փոթերի» մասին - VNews

20 փաստ «Հարի Փոթերի» մասին

glx 1 - 20 փաստ «Հարի Փոթերի» մասին

Բոլորը գիտեն Հարի Փոթերի պատմությունը՝ «տղա, որը փրկվեց»: Բայց քչերը գիտեն, թե ինչպես է  Ջոան Քեթլին Ռոուլինգը գրել աշխարհի ամենահայտնի վիպաշարը և թե ինչպես են ստեղծվել բոլորի կողմից սիրված հերոսները: Ձեզ ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ «Հարի Փոթերի» պատմությունից, որոնք կօգնեն ձեզ՝ ավելի լավ ճանաչել հրաշագործների այդ մեծ աշխարհն ու դրա հերոսներին:

1. Գոյություն ունի Հարի Փոթերի մասին պատմող 7 գիրք, որոնցից ամենաառաջինը Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1997թ.-ի հունիսի 26-ին, իսկ վերջինը՝ 2007-ին: Գրքաշարի առաջին մասը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ընդամենը 500 օրինակից է տպագրվել, որից միայն 300-ը տրամադրվել էր գրադարաններին: Ռոուլինգը նույնիսկ ստիպված է եղել չգրել իր անունը՝ տպավորություն ստեղծելով, թե իբր հեղինակը տղամարդ է, որպեսզի գիրքը գոնե մի քանի օրինակից վաճառվի: Բայց արի ու տես…

1 - 20 փաստ «Հարի Փոթերի» մասին

2. Հավանաբար «Հարի Փոթեր» վիպաշարի ամենատպավորիչ փաստն այն է, որ Ջոան Ռոուլինգն ամենաառաջին մարդն է, որ միլիարդատեր է դարձել գրքեր գրելու շնորհիվ:

3. Էդինբուրգի “Greyfriars Kirk” եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալ ու Էլիզաբեթ Մուդի անուններով, ու ասում են՝ Ռոուլինգն այդտեղից է վերցրել իր այդ 3 հերոսների անունները:

4.  Հարի ու Ռոուլինգի ծննդյան օրերը նույնն են: Հարիինը՝ 1980թ. հուլիսի 31-ին, իսկ Ռոուլինգինը՝ նույն օրը, բայց 1966թ.-ին:

5. Պրոֆեսոր Սնեյփի կերպարի հիմքում մեծ մասամբ ընկած է Ռոուլինգի քիմիայի ուսուցիչը:

5 - 20 փաստ «Հարի Փոթերի» մասին

6. Հոգվորթս դպրոցի կարգախոսն է “Draco dormiens nunquam titillandus,” որը նշանակում է, «երբեք մի արթնացրու քնած դրակոնին»:

7. Ջորջ ու Ֆրեդ Ուիզլիի ծննդյան օրն ապրիլի 1-ն է, ինչը պատահաբար ընտրված օր չէ, քանի որ այս երկվորյակները վիպաշարի ու ֆիլմաշարի ամենազավեշտալի կերպարներն են:

7 - 20 փաստ «Հարի Փոթերի» մասին

8. Իր դպրոցական տարիեներին Միներվա ՄաքԳոնագալը Քուիդիչի տաղանդավոր խաղացող էր: Սակայն, նա թողել է այդ սպորտը վնասվածքի պատճառով:

8 - 20 փաստ «Հարի Փոթերի» մասին

9. Մոր մահից հետո հեղինակի դեպրեսիան արտացոլվել է Դեմենտորների ու դրանց ներշնչած զգացմունքների մասին պատմող դրվագներում:

9 - 20 փաստ «Հարի Փոթերի» մասին 10. Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը:

1 2

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

«Հարի Փոթեր»-ի երկրպագուն նշանվել է Հոգվարթսի տները խորհրդանշող մատանիով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

«Հարի Փոթեր»-ի մասին պատմող փրիքվել-սերիալը չի նկարահանվելու

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթեր»-յան 4 նոր պատմվածք կհրատարակի

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը