20 հետաքրքիր փաստ Marvel-ի ֆիլմերի մասին, որ գուցե չգիտեք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

20 հետաքրքիր փաստ Marvel-ի ֆիլմերի մասին, որ գուցե չգիտեք

2007թ.-ից սկսած Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքը՝ Marvel Cinematic Universe-ը ստեղծել է 20 ֆիլմ և պատրաստվում է մոտ ապագայում թողարկել ևս 12-ը: Այս կինոմատոգրաֆիական տիզերքի ստեղծումը նպաստեց, որպեսզի Marvel ընկերությունն այլևս իր սեփական ֆիլմերը չվաճառի տարբեր ֆիլմարտադրող ընկերությունների: 2008թ.-ին ընկերությունը թողարկեց իր առաջին ֆիլմը՝ «Երկաթ մարդ»-ը և սկիզբ դրեց մի խենթ ալիքի՝ մարվելամանիայի: 2008թ.-ից մինչ այսօր կինոընկերությունը վաստակել է ավելի քան 17 միլիարդ դոլար՝ հայտնվելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կինոթատրոններում: Այսօր Marvel-ի ֆիլմերի երկրպագուները գնալով ավելանում են, ինչի արդյունքում էլ ընկերության ֆիլմաշարը համարվում է աշխարհի ամենահայտնի ու ամենաշատ գումար վաստակած ֆրանշիզան: Այնուամենայնիվ, կան բաներ, որոնք շատերը չգիտեն ընկերության ու դրա ֆիլմերի մասին: VNews-ը փորձել է տեսախցիկից այն կողմ հայացք նետել ու ձեզ հասցնել ամենահետաքրքիրը…Սկսեցի՛նք: 

1. Նախքան Ռոբերտ Դաունի կրտսերի՝ որպես Թոնի Սթարք ընտրվելը,  «Երկաթե մարդը»/ «Iron Man» ֆիլմի նախնական տարբերակում քննարկվում էր նաև Նիքոլաս Քեյջի և Թոմ Քրուզի՝ այդ դերը ստանձնելը: Այնուհետև դերն առաջարկվել է «Իքս մարդիկ»/«X-Men» ֆիլմաշարի դերասան Հյու Ջեքմանին, որն էլ մերժել է առաջարկը: Միայն դրանից հետո է Ռոբերտ Դաունի կրտսերն ընտրվել այս դերի համար:

2. «Երկաթե մարդու» կոստյումը, որը Դաունի կրտսերը կրել է ֆիլմաշարերի ընթացքում, 450 կտորից է բաղկացած և կշռում է մոտ 40.8կգ:

3. Ռոբերտ Դաունի կրտսերը սիրում է իր մասնակցությամբ ֆիլմերից ինչ-որ բան վերցնել որպես հուշանվեր: Նա այնքան է կատակել STARK ընկերության աշտարակի վրա տեղադրված գրության «A» տառը վերցնելու շուրջ, որ 2012թ.-ին նկարահանված «Վրիժառուները» ֆիլմից հետո, պրոդյուսերներն այդ տառը նվիրել են նրան:

4. Քրիս Էվանսը բազմաթիվ անգամներ մերժել է Կապիտան Ամերիկային/ Captain America մարմնավորելու առաջարկները, քանի որ կարծում էր՝ չի կարողանա այդ դերից բացի ուրիշ դեր հաջողությամբ ստանձնել: Սակայն Marvel-ի պրոդյուսերները կարողացել են համոզել նրան:

5. Նախքան այդ դերում հանդես գալը, Քրիս Էվանսը դեռ 2005 և 2007 թվականներին նկարահանվել է Marvel-ի «Ֆանտաստիկ քառյակ»/ «Fantastic Four» և «Արծաթե Ալեսահորդի ներխուժումը»/«Rise of the Silver Surfer» ֆիլմերում՝ մարմնավորելով Ջոնի Սթորմին՝ նույն ինքը Մարդ-Ջահին:

6. Մեկ այլ դերասան՝ Մայքլ Բի Ջորդանը, որը «Սև Հովազ»/ «Black Panther»-ում մարմնավորում է չարագործ Էրիկ Քիլմոնջերին, նույնպես նախկինում եղել է Marvel-ի դերասանական թիմից: 2015թ.-ին էլ նա է մարմնավորել է Մարդ-Ջահին:

7. J.A.R.V.I.S-ն այն ինտելեկտուալ ռոբոտն է, որն օգնում է Թոնի Սթարքին՝ Երկաթե մարդուն, «կազմակերպչական» հարցերում: Իրականում այդ հապավումն այսպես է բացվում՝ «Just Another Rather Very Intelligent System», այսինքն՝ «Ուղղակի հերթական շատ խելացի համակարգ»:

8. Լեգենդար կոմիքս գրքերի հեղինակ Սթեն Լին, որը ստեղծել է այնպիսի հերոսների ինչպիսիք են Երկաթե մարդը, Թորը, Սարդ-Մարդը, Բժիշկ Սթրենջը, Սև Հովազը և Հալքը, ցանկանում էր «Թոր»/«Thor» ֆիլմում մարմնավորել արքա Օդինին: Սակայն նրա փոխարեն ընտրվել է օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը: Այո՛, ոչ մի խնամի-ծանոթ-բարեկամ Marvel-ի ֆիլմերում:

9. Էդվարդ Նորթոնը, որը 2008թ.-ին թողարկված «Անհավանական Հալքը»/«The Incredible Hulk» ֆիլմում մարմնավորել է Բրյուս Բեններին՝ Հալքին, ըստ որոշ աղբյուրների եղել է այդ ֆիլմի սցենարը հեղինակներից մեկը, սակայն նրա անունը չի նշվում տիտրերում: Նա նաև չի շարունակել մարմնավորել Հալքին «Վրիժառուները» ֆիլմաշարում, քանի որ չի ցանկացել մեկ անգամից ավելի մարմնավորել նույն կերպարին:

10. Ջոզեֆ Գորդեն Լեվիթին, որը 2012թ.-ի «Խավարի ասպետը: Լեգենդի վերածնունդը»/«The Dark Knight Rises» ֆիլմում մարմնավորել է Ռոբին Ջոն Բլեքին, նույնպես ցանկանում էին ընտրել «Մրջյուն-մարդ»/«Ant-Man» ֆիլմի գլխավոր դերի համար, նախքան դերը Փոլ Ռուդին տալը: Օսկարակիր դերասան Էդրիեն Բրոուդին նույնպես հետաքրքրված էր այս դերով:

1 2

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ»

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

10 բան, որ գուցե չգիտես Գինեսի ռեկորդների գրքի մասին

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Հայազգի Էնդի Սերքիսը «Venom 2»-ի ռեժիսորն է

5 մինի-սերիալ ամռան համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Հայազգի երգչուհի Բեթթին նկարահանվել է HBO-ի նոր «Էյֆորիա» սերիալում

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի