20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը - VNews

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Դեռևս հինավուրց ժամանակներից մարդիկ փորձում էին իրենց երազանքներն ու ֆանտազիաները իրականություն դարձնել ՝ կյանքն ավելի պարզեցնելու և բազմազանեցնելու նպատակով: Այսօր կներկայացնենք 20-րդ դարի մի քանի գյուտ, որոնք փոխցին մեր կյանքի ընթացքը:

Ինքնաթիռ

Թեև թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում ու նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով՝ ուզում էին օդ բարձրանալ, սակայն մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով։

19-րդ դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ։ 1903 թվականի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով՝ ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ։ Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վ, սակայն դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով ու վայրէջքով։

Հեռուստացույց

Հեռավորության վրա պատկերներ, տեսաձայնագրություններ նայելու, տեսնելու գաղափարը ծագել էր դեռ շատ վաղուց, նույնիսկ ավանդազրույցներում և հեքիաթներում, սակայն տեխնիկական և վարկածային բազան առաջացել են միայն 19-րդ դարի վերջին, ռադիոյի ստեղծումից հետո։ 1884 թվականին գերմանացի գյուտարար Պաուլ Նիպկովը հայտնագործեց Նիկովի սկավառակ մեխանիզմը, որը մեխանիկական հեռուստատեսության հիմքն էր։ 1906 թվականի հոկտեմբերի 10-ին գյուտարար Մակս Դիկմաննը, Կառլ Ֆեևդինանտ Բրաունի աշակերտը և Գլագեն գրանցեցին արտոնագիր՝ օգտագործելու համար Բրաունի ստեղծած խողավակը (трубка), պատկերների ցուցադրման համար։ 1907 թվականին Դիկմաննոմը ցույց տվեց, մի քսանգծանոց հեռուստատեսային ընդունիչ, որի էկրանի չափը 3×3 սմ էր, իսկ սկանի հաճախականությունը՝ 10 կադր վայրկյանում։

1908 թվականին հայ գյուտարար Հովհաննես Ադամյանը ստեղծեց երկգույնանի սարք՝ ազգանշանների հաղորդման համար։ Ավելի ուշ նա ստացավ անոլագիական արտոնագիր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ 1918 թվականին Հովհաննես Ադամյանը հավաքեց Ռուսաստանում առաջին տեխնիկան, որը ունակ էր ցույց տալ սև ու սպիտակ պատկերներ (ստատիկ ֆիգուրաներ), ինչը ահռելի մեծ քայլ էր հեռուստատեսային տեխնոլոգիայի զարգացման համար։ 1925 թվականին նա ստացավ տեխնոլոգիա՝ եռագույն հեռուստացույցի ցուցադրման համար։ Փորձարարական դիդումները եղել են նույն թվականին Երևանում։

1923թ.-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»: 1929թ.-ին ցուցադրվեց աշխարհում առաջին հեռուստահաղորդումը՝ առանց ձայնի: Մինչև 1953թ. բոլոր հեռուստահաղորդումները սև ու սպիտակ էին: 1953թ.-ին ԱՄՆ-ում ցուցադրվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվել 1956թ.-ին, առաջին գունավոր հաղորդումը՝ 1971թ.-ին:

Ռենտգենյան ճառագայթներ

Գերմանացի մեծ ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845 թ. մարտի 27-ին, Դյուսելդորֆի մոտ։ Նա 1895 թվականին հայտնագործել է կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Այդ հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես՝ հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։ Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերեց «ամենուր թափանցող» ճառագայթներ՝ X-ճառագայթներ։ Ռենտգենյան ճառագայթման շնորհիվ Ռենտգենը կարողանում է ստանալ առաջին նկարները։ Գերմանացի գիտնականի հայտնագործությունը շատ մեծ նշանակություն է ունենում գիտության զարգացման համար։ Ատոմամիջուկային գիտության հիմքը հանդիսացող այս հայտնագործության համար 1901-ին Ռենտգենին շնորհվում է ֆիզիկայի գծով պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակը։

Նա առաջինն էր, որ հրապարակեց հոդված ռենտգենյան ճառագայթների մասին, որոնց նա անվանել էր X-ճառագայթներ (x-ray)։ Ռենտգենի «Նոր տիպի ճառագայթ» անվամբ հոդվածը հրապարակվեց 1895 թվականի դեկտեմբերի 28-ին Վյուրցբուրգի ֆիզիկա-բժշկական կազմակերպության ամսագրում։ Հետաքրքիր է, որ դեռևս ութ տարի առաջ 1887 թվականին Նիկոլա Տեսլան իր գրառումներում արդեն ֆիքսել էր ռենտգենյան ճառագայթների հետազոտման արդյունքները։ Սակայն, ո′չ Տեսլան ո′չ նրա շրջապատի մարդիկ այս հետազոտումներին լուրջ նշանակություն չտվեցին։ Բացի դրանից, Տեսլան արդեն հասկացել էր ռենտգենյան ճառագայթների հետ երկար աշխատելու վտանգը։

Բջջային հեռախոս

1973 թ.-ի ապրիլի 3-ը նշանավորվել է առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ, երբ առաջին անգամ օգտագործվել է անլար կապը: Մարտին Կուպերը, ով «Motorola» ընկերության ներկայացուցիչն էր, համարվում է բջջային հեռախոսի հիմանդիրը։ Հեռախոսի պատմությունը սկվել է դեռ 1947 թ.-ին` AT&T ընկերության ստեղծած 40-կիլոգրամանոց սարքի տեսքով, որը նախատեսված էր միայն ավտոմեքենաների մեջ կիրառման համար: Միայն 1970-ական թթ.-ին է սկսել նվազել բջջային հեռախոսային սարքի քաշը, կիրառվել ալեհավաք և լսափող, որոնց շնորհիվ` կապը դարձել է որոշակի ալիքներով և մեկ կենտրոնից: Զանգվածային բջջային օպերատորներ այն ժամանակ չեն եղել, և կապի կենտրոնը միակն էր: 1970-ականների սկզբերին «Motorola» ընկերությունն արտադրում էր շարժական ռադիոկայաններ: 1976 թ.-ին Մարտին Կուպերը, որն այս ընկերության ինժեներն էր, ստեղծում է դյուրակիր ռադիոկայան` նախատեսված Չիկագոյի ոստիկանության համար: Ողջ տարվա ընթացքում «Bell Labs» և «Motorola» ընկերությունները մրցում էին` բջջային հեռախոս ստեղծելու հարցում, և վերջինը հաղթող է դուրս գալիս: Դա պարզվում է այն ժամանակ, երբ Մարտին Կուպերը, գտնվելով Մանհեթենի բանուկ փողոցներից մեկում, իր ստեղծած բջջային հեռախոսով զրուցում է մրցակցի հետ` առանց ֆիքսված տեղակայման:

Համակարգիչ

Այսօր դժվար է պատկերացնել կյանքն՝ առանց համակարգչի, նոութբուքի կամ պլանշետի: Բայց մինչ վերջերս այդպիսի սարքերն օգտագործվում էին բացառապես գիտական ​​նպատակներով: 1941 թվականին գերմանացի Կոնրադ Ցուսեն ստեղծեց Z3 մեխանիկական համակարգիչը, որն ուներ ժամանակակից համակարգչի բոլոր հատկությունները, բայց աշխատում էր հեռախոսային ռելլերի հիման վրա: Մեկ տարի անց ամերիկացի ֆիզիկոս Ջոն Աթանասովը և ասպիրանտ Քլիֆորդ Բերին սկսեցին մշակել առաջին էլեկտրոնային համակարգիչը, բայց նրանք այդպես էլ նախագիծը չավարտեցին: 1946 թվականին Ջոն Մաուշլին շարունակեց այդ գործն ու աշխարհին ներկայացրեց առաջին էլեկտրոնային համակարգիչը ՝ ENIAC: Տասնամյակներ անցան մինչ հսկայական մեքենաները, որոնք մի ամբողջ սենյակ էին զբաղեցնում, դարձան կոմպակտ սարքեր: Առաջին անհատական ​​համակարգիչները հայտնվել են միայն անցյալ դարի 70-ականների վերջին:

 


Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը… (ավանդազրույց)

Կուբաթլուի ազատագրումը… 1993 թվական

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից