2017-ի ամենազավեշտալի ու ռոմանտիկ դորամաները, որ պետք է դիտել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2017-ի ամենազավեշտալի ու ռոմանտիկ դորամաները, որ պետք է դիտել

Կորեական դորամաների ու մշակույթի մասին խոսելը դարձել է ՎիվառոՆյուզի անբաժան մասերից մեկը: Վերջին հոդվածում կիսվել էինք 2017թ.-ի 5 լավագույն դետեկտիվ դորամաների մեր ցանկով, ու այդ «լուրջ» հոդվածից հետո, մտածեցինք այս անգամ խոսել 2017թ.-ի հումորային, սիրառատ ու խելագար դորամաներից: Եթե համաձայն եք մեզ հետ, առաջարկում ենք գլխով անել ու միանգամից անցնել մեր ցանկին:

1. «Կասկածելի գործընկեր» (“Suspicious partner” կամ “Love In Trouble”/ «Подозрительный партнер»)

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Ջի Չան Ուկ, Նամ Ջի Հյոն, Չա Տե Ջուն, Նարա

Ջի Չան Ուկը հայտնի է իր մարտական դորամաներով ու ֆիլմերով, և բոլորի համար զարմանալի էր, երբ նա համաձայնեց գլխավոր դեր ստանձնել այս կատակերգական ու ռոմանտիկ դորամայում: «Կասկածելի գործընկեր»-ում Ջի Չան Ուկը հանդես է գալիս միանգամայն այլ կերպարով: Այստեղ նա մարմնավորում է դատախազ Նո Ջի Ուկին, որը միայն աշխատանքի մասին է մտածում… բայց հանկարծ Նամ Ջի Հյունի մարմնավորած կերպարը՝ Բոնգ Հին, հայտնվում է նրա կյանքում, նախ մեղադրում իրեն ձեռք գցելու մեջ, հետո առաջարկում քնել իր հետ: Եվ այսպես գլխիվայր է շրջվում դատախազի կյանքը: Բայց սա դեռ ամենը չէ, դորամայում սպանություն է կատարվում, ու մեղադրյալն է հենց ինքը՝  Բոնգ Հին: Ի՞նչ կանի Նո Ջի Ուկը, եթե լինի այդ գործը քննող դատախազն ու պարզի, որ Բոնգ Հին անմեղ է: Ի՞նչ հետևանքներ կունենան նրանց որոշումները: Դորամայի ողջ ընթացքում լուրջ և հումորային պահերը կշարունակեն հաջորդել մեկը մյուսին, դերասանական կազմը կկլանի ձեզ իր տաղանդով ու հիանալի դիմային խաղով, իսկ Նո Ջի Ուկի և Բոնգ Հիի սիրային պատմությունը կստիպի ձեզ սիրահարվելու ցանկությամբ լցվել:

Հիշվող մեջբերումներից՝ «Բոնգ Հիին հանդիպելուց հետո ամեն բան իրար խառնվեց: Իմ անձնական տարածությունը խախտվեց: Դա վտանգավոր է ու հոգնեցնող, բայց նրա հետ երբեք չես ձանձրանա: Բոնգ Հիի հետ յուրաքանչյուր օրը հետաքրքիր է…»: 

2. «Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու» (“Weightlifting Fairy Kim Bok Joo”/«Фея тяжелой атлетики Ким Пок Чжу»)

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Նամ Ջու Հյոկ, Լի Սոն Քյոն

Դորաման սկսել է 2016-ի նոյեմբերի 16-ից ու ավարտվել 2017-ին, և սա է պատճառը, որ այն տեղ է գտել մեր՝ 2017թ.-ի ամենազավեշտալի ռոմանտիկ դորամաներ ցանկում: Կիմ Բոկ Ջուն, որին մարմնավորում է Լի Սոն Քյոն, ծանրամարտիկ է և ուզում է մասնակցել օլիմպիական խաղերին: Նրա վարկանիշը բարձր է, նա շատ է պարապում, շատ է ուտում և ուժի պակաս նույնպես չի նկատվում: Նա ընդամենը մի խնդիր ունի՝ սիրահարված է, ինչն էլ նրան ստիպում է իր տեսքի հետ կապված նոր բարդույթներ ձեռք բերել: Ջուն Հյոնը, սակայն, պատրաստ է իր ընկերության ու սիրո միջոցով օգնել աղջկան սիրել ինքն իրեն: Դորաման պատմում է երիտասարդների ուրախ, տխուր, զավեշտալի ու ամոթալի պահերով լի կյանքի, ինչպես նաև առաջին սիրո մասին: Այն պնդում է, որ մենք պիտի սիրենք ինքներս մեզ այնպիսին, ինչպիսին կանք:  Սա նաև այն քիչ դորամաներից է, որից հետո գլխավոր դերասանները հայտարարեցին, որ հանդիպում են նաև իրական կյանքում: Ցավոք՝ դա երկար չտևեց:

Հիշվող մեջբերումներից՝ «Գիտե՞ս՝ որն է դժբախտությանդ պատճառը: Քո ցանկությանների ու իրականության միջև եղած տարածությունը»:

3. «Հզոր Դո Բոն Սուն» (“Strong Woman Do Bong Soon”/ «Сильная До Бон Сун»)

Սերիաների քանակը՝ 16

Դերերում՝  Փակ Հյոն Շիկ, Փակ Բո Յանգ, Ջի Սու

Դո Բոն Սուն այնքան ուժեղ է, որ կարող է մեկ ապտակով բոլոր ատամներդ «քամուն տալ»: Ու նա հենց դա էլ անում է դորամայի առաջին սերիայում: Նա իսկապես անհավանական ուժեղ է, բարի ու առատաձեռն: Միայն երկու բան կա, որ կարող է նրան խանգարել հանգիստ ապրել՝ 1) հանցագործը, որ առևանգում է աղջիկների ու պահում նկուղում, և 2) իր նոր ղեկավարը՝ Ան Մին Հյոկը, որը սիրահարված է Բոն Սունին, ու որը վարձել է վերջինիս, որպեսզի իր թիկնապահը լինի: Այս հումորային դորաման երբեք չի թողնի, որ ձանձրանաք կամ անհետաքրքրությամբ վերաբերվեք իրեն: Առաջին րոպեներից, կընկնեք հզոր Դո Բոն Սունի աշխարհ ու ձեզ կզգաք 3D ակնոցներով:

Հիշվող մեջբերումներից՝ «Ընկերներից սիրահարների վերածվելը հեշտ է: Նրանցից մեկն ուղղակի պիտի մեկ քայլ անի»:  

1 2

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում