2017թ.-ի 5 դետեկտիվ դորամա, որ կստիպի մտածել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2017թ.-ի 5 դետեկտիվ դորամա, որ կստիպի մտածել

 5 պատմական դորամա ներկայացնելուց հետո մտածեցինք այս անգամ խոսել դետեկտիվ դորամաների մասին: Դրանք նույնպես բավականին շատ են կորեական դորամաների աշխարհում, ու այդ պատճառով ամենալավերը գտնելն ու դիտելը մի փոքր բարդ կարող է լինել: Իսկ ո՞րն է համարվում «լավ դետեկտիվ դորամա»: Դե իհարկե այն սերիալները, որոնք սկզբից մինչև վերջ լարված են պահում հեռուստադիտողին, ստիպում են անհանգստանալ հերոսների համար ու մտածել բոլոր հնարավոր լուծումների մասին: Այսօր ներկայացնում ենք 2017թ.-ի 5 ամենալավ դետեկտիվ դորամաները, որ ունեն թվարկված բոլոր հատկանիշները:

1. «Մեղադրյալը» (“Defendant”/«Подсудимый»)

Սերիաների քանակը՝ 18

Դերերում՝ Ջի Սոն, Իմ Կի Ջուն, Յու Րի

Փակ Ջուն Օն դատախազ է, որը գտնում ու ձերբակալում է հանցագործների: Բայց մի օր նա արթնանում է բանտում ու հայտնաբերում, որ այս անգամ հանցագործն ինքն է: Նա ձերբակալվել է իր կնոջն ու փոքր աղջկան սպանելու մեղադրանքով, և քանի որ ոչինչ չի հիշում, չգիտի դա ճշմարտություն է, թե կեղծիք: Բոլոր ապացույցները նրան են մատնանշում, բայց արդյո՞ք այդ ապացույցներն իրական են: Դորամայի ընթացքում ինքներդ չեք կարողանա ճշմարտությունը զատել ստից ու դուք նույնպես գլխավոր հերոսի պես կհայտնվեք մի իրավիճակում, որից կփորձեք դուրս գալ հնարավոր բոլոր եղանակներով: «Մեղադրյալն» այն քիչ թվով դորամաներից է, որ խելագարության հասցնելու աստիճան խելացի է մտածված:

2. «Պահապանները» (“Lookout” կամ “The Guardians“/ “Хранители” կամ “Наблюдатель”)

Սերիաների քանակը՝ 16

Դերերում՝ Կիմ Յան Վոն, Կիմ Տե Հուն, Լի Սի Յուն, Քի

Օրենքը երբեմն արդար չի գտնվում ու մեղավորները չեն պատժվում: Այս դորամայում հանցագործությունների զոհ դարձած մի քանի մարդիկ համախմբվում են, ստեղծում են մի գաղտնի խումբ ու բռնում և ոստիկանությանն ու հանրությանը հանձնում այնպիսի հանցագործների, որոնք փող ու հզորություն ունենալու պատճառով պատասխան չեն տալիս այն հանցանքների համար, որ գործում են: Խմբի առաջնորդն, ով նաև հիմնադրել է այն, գաղտնի է պահում իր ինքնությունը, և սա ստիպում է խմբի մյուս անդամներին փորձել պարզել, թե ով է հրամաններ տալիս իրենց: Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ  առաջնորդի ինքնությունը բացահայտվում է: Դժվար կլինի գուշակել այս դորամայում տեղի ունեցող իրադարձություններն ու հերոսների հերթական քայլերը, բայց հենց սա է դորաման դարձնում այս թվականի ամենալավ դետեկտիվներից մեկը:

3. «Մենամարտ» (“Duel”/ «Дуэль»)

Սերիաների քանակը՝ 16

Դերերում՝ Ջուն Ջե Յոն, Կիմ Ջուն Յոն, Յան Սե Ջոն

Ջան Դոկ Չոնը սպանություններ բացահայտող ոստիկանական խմբի ղեկավարն է, բայց բացի դրանից նա նաև սիրող ու բարի հայր է իր դստեր համար: Ի՞նչ կանի Դոկ Չոնը, եթե մի օր պարզի, որ իր դստերն առևանգել են: Քննիչն ընդամենը մի հուշում ունի՝ նույն դեմքով երկու մարդ գոյություն ունի: Դորաման պատմում է այն պայքարի մասին, որ սկսում է մարդկային նմանակների միջև: Ո՞վ է ո՞վ:

1 2

5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Սեուլի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը