2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ - VNews

2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

новый коллаж 1 - 2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

Տարվա առաջին ամիսն արդեն անցավ: Այս տոնական ամսվա ընթացքում հրատարակչությունները սակայն չէին հանգստանում, այլ շարունակում էին ձեզ ու բոլորիս համար նոր գրքեր թարգմանել, տպագրել:

Ահա այդ գրքերը, որ տպագրվել են հունվարի ընթացքում. ծանոթացեք ցանկին և անպայման կարդացեք:

«Զանգակ» հրատարակչությունն առաջարկում է՝

1. Պատժի երանելի տարիները

Հեղինակ` Ֆլյոր Եգգի 
Թարգմանիչ` Զարուհի Ոսկանյան

գին՝ 2000 ՀՀ դրամ

978 9939 68 587 8b - 2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

Անանուն հերոսուհու լավագույն տարիներն անցնում են անազատության մեջ, հեռու մտերիմներից՝ վարժարանի պատերի ներսում, որտեղ կյանքն ասես անշարժացել էր, և որտեղ գործում էին հստակ կանոններ: Վարժարանի սանուհու կենցաղի մանրամասները, սակայն, զուգորդվում են «տարօրինակ այն զգացողության նկարագրությանը, որը տառապալից երանություն կարելի էր անվանել, և որին հասնելու պայմանը բացարձակ մենությունն էր»: Դա էր վճարվող գինը:

2. Ես XX-ի եղբայրն եմ

Հեղինակ` Ֆլյոր Եգգի 
Թարգմանիչ` Քրիստինա Հակոբյան

գին՝ 2200 ՀՀ դրամ

978 9939 68 588 5B - 2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլ յոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարևորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն առաջարկում է՝

3. Մենեջեր «Մեկ րոպեն»

Հեղինակներ՝ Սպենսեր Ջոնսոն, Քեն Բլանչարդ

Թարգմանությունը՝ Նազելի Կարապետյանի

գին՝ 2800 ՀՀ դրամ

The New One Minute Manager Armenian translation 500x500 - 2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Դուք կսովորեք երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր:

4. Գիշերային թռիչք

հեղինակ՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան

գին՝ 2800 ՀՀ դրամ

27498117 2100912073465361 1268941425 n - 2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

Սա «Փոքրի իշխանի» հեղինակի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ: «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին):

«Անտարես» հրատարակչությունն առաջարկում է՝

1 2

Vnews-culture-ն արժանացավ «Գրքի ընկեր» մրցանակի…

«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

«Քյուրքչյան» հրատարակչություն

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]