fbpx

2018թ.-ի 5 ամենահայտնի երաժշտական ալբոմները

2018թ.-ն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ այն իսկապես երաժշտական տարի էր: Եղան սպասված վերադարձներ, նոր երաժշտական ուղիների բացահայտումներ ու իհարկե հրապուրիչ երգեր ու կոնցեպտային ձայնասկավառակներ: Վերջիններս ոմանց դարձրին ռեկորդակիրներ, ոմանց միլիոնատերեր, ոմանց էլ՝ հետևելու արժանի սկսնակ երաժիշտներ: Հենց այսպիսի երաժշտական ալբոմներ ենք առանձնացրել ձեզ համար VNews ամսագրի այս համարում: 

1. Դրեյք. «Scorpion»

Դե էլ ի՞նչ երաժշտական տարի առանց Դրեյքի ու նրա՝ այս տարի թողարկած ալբոմի: «Scorpion»-ում երգիչն ընդգրկել է 25 նոր երգ: Ալբոմի առաջին մասում ընդգրկված երգերը նկարագրվում են որպես հիփ հոփ ոճի թրեքեր, մինչդեռ երկրորդինը՝ փոփ և R&B ոճի: Ձայնասկավառակում կարող եք համագործակցություններ գտնել նաև Ջեյ Զիի և Ty Dolla Sign-ի հետ: Հուլիսի 14-ին Դրեյքն այս ալբոմով սահմանել է նաև նոր ռեկորդ՝ գերազանցելով նախորդ տարվա սեփական ռեկորդը և դառնալով առաջին երգիչը պատմության մեջ, որի ձայնասկավառակի բոլոր 25 երգերը միանգամից ընդգրկվել են Billboard-ի «Hot 100» չարթում: Ռեփերի այս նոր ալբոմի ամենահայտնի երգերն են «God’s Plan»-ը, «Nice for What»-ը և «In My Feelings»-ը: Վերջինս նաև դարձել է համաշխարհային պարային չելինջ, որին մասնակցել են մի շատ հայտնի դեմքեր՝ այդ թվում դերասան ու երաժիշտ Ուիլ Սմիթը: «In My Feelings»-ի պաշտոնական տեսահոլովակը YouTube-ում այս պահի դրությամբ ունի 173մլն-ից ավելի դիտում:

2. Արիանա Գրանդե. «Sweetener»

Արիանա Գրանդեն 2017թ.-ին Մանչեսթերի մենահամերգի ընթացքում հնչաց կրակոցներից հետո դժվար է ոտքի կանգնել ու կարողացել նորից բեմ դուրս գալ: Այնուամենայնիվ, հաղթահարելով վախերն ու սթրեսը, երգչուհին վերադարձել է մեկ տարի անց՝ իր չորրորդ, միանգամայն նոր ձայնասկավառակով ու մի շարք հիթերով: 15 երգից բաղկացած «Sweetener» ալբոմը միանգամից մուտք է գործել Billboard 200 ալբոմների չարթը՝ հայտնվելով առաջին հորիզոնականում: Ալբոմի երգերից առավել հայտնի են դարձել ՝ «No Tears Left to Cry», «God Is a Woman» և «Breathin» երգերը: Երգչուհին այստեղ ընգրկել էր նաև մի երգ նվիրված իր (արդեն նախկին) նշանած դերասան Փիթ Դեյվիդսոնին, որից սակայն հասցրել է բաժանվել, ալբոմից դուրս մի նոր երգ գրել դերասանի ու մյուս նախկինների մասին և այն անվանել «Thank You, Next»: Կենտրոնանալով դրականի վրա նշենք՝ Արիանա Գրանդեի նոր ալբոմի գլխավոր սինգլը՝ «No Tears Left to Cry»-ը YouTube–ում արդեն ունի ավելի քան 702մլն դիտում:

3. Cardi B. «Invasion of Privacy»

2018թ.-ը միանգամայն այս երգչուհուն տարին էր: Cardi B-ն կարողացավ մերկապարուհուց դառնալ սոցիալական ցանցերի աստղ, այնուհետև հայտնի ռեփեր, իսկ այժմ նաև մայր: Բացի Նիկի Մինաժի հետ ունեցած կոնֆլիկտից ու նրա վրա կարմիր կոշիկ նետելուց, երգչուհին այս տարի հասցրել է նաև թողարկել իր դեբյուտային ձայնասկավառակը, որում ընդգրկված մի շարք երգեր նրան դարձրել են ռեփ ժանրի առաջին երգչուհին, որը միանգամից հայտնվել է բազմաթիվ նշանակալից չարթերի առաջին հորիզոնականում: Cardi B-ի «Invasion of Privacy» ձայնասկավառակն ընդգրկում է 13 երգ, որոնից հավանաբար ավելի շատ եք լսել «I Like It» հիթը: Վերջինս YouTube–ում արդեն ունի 791մլն-ից ավելի դիտում:

4. The Weeknd. «My Dear Melancholy»

Էյբլը՝ նույն ինքը հայտնի The Weeknd-ը 2018 թ.-ի մարտի 30-ին թողարկել է իր առաջին մինի ալբոմը, որտեղ ընդգրկված են մի շարք երգեր իր նախկին սիրելիների՝ Սելենա Գոմեսի և Բելլա Հադիդի մասին: Այս մինի ձայնասկավառակով Էյբլը վերադարձավ արմատներին՝ մութ ու միլիոնավորների կողմից սիրված իր օրիգինալ երաժշտությանը և միավորվեց Բելլա Հադիդի հետ: Այս ալբոմը թողարկվելուն պես նույնպես հայտնվել է «Billboard 200» ալբոմների չարթի առաջին հորիզոնականում և քննադատների կողմից արժանացել դրական արձագանքի: Ձայնասկավառակն ընդգրկում է ընդամենը 6 երգ, սակայն, կարծում ենք, դրանք բավական են The Weeknd-ի սիրահարների ծարավը հագեցնելու համար: Ալբոմի հայտնի սինգլը՝ «Call Out My Name»-ը այս պահին YouTube–ում ունի 412մլն-ից ավելի դիտում:

5. Ջասթին Թիմբերլեյք. «Man of the Woods»

Փոփ երաժշտության դասական համարվող Ջասթին Թիմբերլեյքը 2018թ.-ին թողարկել է իր 6-րդ ամբողջական ալբոմը, որը անվանել է որդու պատվին՝ «Man of the Woods»: Սխալ չհասկանաք՝ «անտառի մարդը» նրա որդու անունը չէ, պարզապես նրա որդու անունը՝ Սայլս-ը, ունի հենց այս նշանակությունը: Վերադառնալով ալբոմին՝ նշենք՝ այն իր մեջ ընդգրկում է 16 երգ ու նոր, սակայն Թիմբերլեյքին հատուկ երաժշտություն: Այստեղ երաժիշտը կարծես միաձուլել է փոփ, սոուլ, ֆանք և R&B ոճերը: «Man of the Woods»-ը այս ցանկի մյուս ալբոմների պես տարբեր հայտնի երաժշտական չարթերում արժանացել է պատվավոր առաջին հորիզոնականներին և վաճառվել մեկ միլիոնից ավելի օրինակներով, իսկ դրա սինգլներից մեկը՝ «Say Something»-ը այս պահի դրությամբ երգչի YouTube–յան պաշտոնական էջում ունի ավելի քան 285մլն դիտում:


10 բան, որ գուցե չգիտես Ջիջի Հադիդի մասին

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

The Weeknd-ը թողարկել է «Գահերի խաղի» նոր սաունդթրեքը

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում

Սելենա Գոմեսը նոր տեսահոլովակ է թողարկել

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Երաժշտական ամփոփում. Փետրվարի լավագույն նորույթները