fbpx

2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիներն ըստ Forbes-ի

Հայտնի Forbes պարբերականը հրապարակել է 2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիների ցանկը:

Այս տարի վարկանշային այս աղյուսակը գլխավորում է նախորդ տարվա ցանկում 9-րդ տեղը զբաղեցրած երգչուհի Քեթի Փերին: Նա ամենամյա այս ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է նաև 2015թ.-ին: Մեկ տարվա կտրվածքով երգչուհին վաստակել է 83մլն դոլար: Այսքան գումար երգչուհին վաստակել է իր «Witness» երաժշտական շրջագայության և ABC հեռուստաընկերության «Ամերիկայի սուպերսթար» նախագծում ժյուրիի անդամ լինելու շնորհիվ:

Ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սուիֆթը՝ 80 մլն դոլարով: Սուիֆթը, որը որոշ ժամանակ երաժշտական ասպարեզից «անհետացել» էր, մեծ հաջողություն է գրանցել ու բանկային հաշիվը համալրել երկար դադարից հետո թողարկված «Reputation» ալբոմով ու շրջագայությամբ: Միակ պատճառը, որի համար երգչուհին առաջին հորիզոնականում չէ այն է, որ նրա երաժշտական շրջագայության մի շարք մենահամերգների օրերն ուղղակի դուրս են Forbes-ի՝ այս ցանկը կազմելու համար հաշվի առած ժամանակաշրջանից:

Երրորդ հորիզոնականում 60մլն դոլարով հայտնվել է նախորդ տարի 1-ին հորիզոնականը զբաղեցրած Բեյոնսեն: Նշվում է, որ երգչուհու ու նրա ամուսնու՝ Ջեյ Զիի երաժշտական շրջագայության ժամանակ վաստակած եկամտի մեծ մասը կրկին հաշվի չի առնվել Forbes-ի այս տարվա ամենաշատ գումար վաստակած երգչուհիների ցանկը կազմելու համար, սակայն դա անպայման հաշվի կառնվի հաջորդ տարվա ցանկը կազմելիս:

Forbes-ի՝ 2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիների ամբողջական տասնյակին կարող եք ծանոթանալ այստեղ՝

1. Քեթի Փերի՝ 83 մլն դոլար

2. Թեյլոր Սուիֆթ՝ 80 մլն դոլար

3. Բեյոնսե՝ 60 մլն դոլար

4. Փինք՝ 52 մլն դոլար

5. Լեդի Գագա՝ 50 մլն դոլար

6. Ջենիֆեր Լոպես՝ 47 մլն դոլար

7. Ռիհանա՝ 37.5 մլն դոլար

8. Հելեն Ֆիշեր՝ 32 մլն դոլար

9. Սելին Դիոն՝ 31 մլն դոլար

10. Բրիթնի Սփիրս՝ 30 մլն դոլար

 

 


Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին

Բեյոնսեն նոր live-ալբոմ է թողարկել

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Լեդի Գագան և նրա խելահեղ կերպարները

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Ջենիֆեր Լոպեսը նշանվել է

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի 5 լավագույն պահերը

Օսկար 2019-ի լավագույն լուքերը

«Օսկար 2019»-ի հաղթողները

Queen խումբը և Լեդի Գագան ելույթ կունենան «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ