4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

2018թ.-ի աշնանը թողարկվել են մի շարք գրքեր, սակայն կան մի քանիսը, որոնց մասին հատկապես շատ է խոսվել: Ահա այդ գրքերից մի քանիսը, որոնք արժե կարդալ…

Միշել Օբամա՝ «Becoming»

Թողարկվել է՝ Նոյեմբերի 13

Նկարագրությունը՝ Իր առաջին գրքով ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հրավիրում է ընթերցողներին իր կյանք և ցույց տալիս այն ամենն ինչի միջով անցնելով նա դարձել է այսօրվա ամենաազդեցիկ կանանցից մեկը: Մանուկ հասակից մինչև երիտասարդություն ու հասուն կյանք, նա պատմում է իր մասին ամեն բան՝ մայրություն, աշխատանք, Սպիտակ Տուն և ավելին: Անկեղծությամբ ու հումորով նա կիսվում է իր ձեռքբերումներով, ձախողումներով, անձնական ու հանրային կյանքով: Միշել Օբաման ուղղակի պատմում է, թե ինչն է դարձրել նրան Միշել Օբամա:

Սթիվեն Քինգ՝ «Elevation»

Թողարկվել է՝ Հոկտեմբերի 30

Նկարագրությունը՝ Սքոթ Քերին ապրում է Սթիվեն Քինգի ստեղծած հայտնի Քասլ Ռոք փոքրիկ քաղաքում: Նա արտաքնապես չի փոխվում, սակայն ամեն օր նկատում է, որ պարբերաբար քաշը կորցնում է: Տարօրինակ է նաև այն, որ նա և՛ մերկ, և՛ հաստ շորերով նույն քաշն ունի: Սքոթը չի ուզում, որ իր մասին խոսեն, կամ անհանգստացնեն իրեն, սակայն ուզում է, որ ինչ-որ մեկը գոնե իմանա այս մասին և այդ պատճառով նա վստահում է բժիշկ Բոբ Էլիսին: Նա այլ խնդիրներ էլ ունի. հարևան տանն ապրող համասեռական զույգի շունը անընդհատ կողտոտում է իր տան առջևի խոտածածկը և այդ պատճառով Սքոթը միշտ վիճում է զույգի հետ: Աղջիկներից մեկը բարեհամբույր է, իսկ մյուսը՝ սառույցի պես սառը: Սակայն Սքոթը պատրաստ է օգնել նրանց հաջողել բիզնեսում և դա անելու համար նա ունի քաղաքի մյուս բնակիչների օգնության կարիքը:

Ջասթին Թիմբերլեյք՝ «Hindsight: And All the Things I Can’t See in Front of Me»

Թողարկվել է՝ Նոյեմբերի 1

Նկարագրությունը՝ Ջասթին Թիմբերլեյքը թողարկել է իր առաջին գիրքը և այն լի է բացառիկ լուսանկարներով ու այս երգչին հատուկ հումորով: Անեկդոտներով ուղեկցվող այս գրքում Թիմբերլեյքը ետ է նայում իր անցած ուղղուն ու կարելի է ասել՝ մեկնաբանում իր սեփական կյանքն այլ տեսանկյունից: Թիմբերլեյքը քննարկում է իր մանկությունը, երաժշտության հանդեպ սերն ու իր հիթային երգերի ստեղծման պատմությունները: Նա պատմում է նաև հայտնի երաժիշտների հետ իր համագործակցությունների, ունեցած համերգների, ֆիլմերի և ավելիի մասին: Կարևոր տեղ են զբաղեցնում որպես հայր արտահայտած իր մտքերը, ինչպես նաև խոստովանություններն ընկերների, ընտանիքի, դժվարությունների ու իր ներքին հանգստությունը գտնելու մասին: Ապրել ստեղծագործական կյանք, փնտրել ու գտնել իր ներշնչանքն այս աշխարհում, ռիսկի դիմել, ներքին ձայնին լսել՝ ահա սա է Ջասթին Թիմբերլեյքը:

Նիքոլաս Սփարքս՝ «Every Breath»

Թողարկվել է՝ Հոկտեմբերի 16

Նկարագրությունը՝ New York Times-ի բեսթսելերների հեղինակ Նիքոլաս Սփարքսը շարունակում է ուրախացնել, կամ ավելի շուտ տխրեցնել, իր նոր երկրպագուներին նոր գրքերով: Գիրքը պատմում է 32-ամյա Հոփ Անդերսոնի մասին, որը փորձելով գտնել տարբեր հարցերի պատասխաններ ու կայացնել կյանքը փոխող որոշումներ, գնում է Կառոլինայում գտնվող և իր ընտանիքին պատկանող տնակներից մեկում ժամանակավորապես ապրելու, այն կարգի բերելու ու այնուհետև վաճառելու: Իր ընտանիքի մասին ավելին իմանալու նպատակով Կառոլիան է եկել նաև Թրու Ուոլսը: Երբ այս երկու անծանոթները հանդիպում են իրար, միանգամից ամուր կապ են զգում և սիրահարվում իրար առաջին իսկ հայացքից: Բայց որքա՞ն կարող է երազը գոյատևել:

 

 


Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

«Քյուրքչյան» հրատարակչություն

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Բարաք ու Միշել Օբամաներ. Մի սիրո պատմություն առաջինների մասին

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

3 սոնետ Շեքսպիրից